ՀԱՅԿԱԿԱՆ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՆԵՐՈՒԺԸ ՇՈՒՐՋ $10-20 ՄԼՐԴ Է ԿԱԶՄՈՒՄ. SYNOPSYS ARMENIA
ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի./ԱՌԿԱ/. Հայկական սփյուռքի ներդրումային ներուժը շուրջ 10-20 մլրդ դոլար է կազմում, երկուշաբթի Հայաստանի տնտեսական քաղաքականության և նրա զարգացման հետագա ճանապարհների քննարկման ժամանակ ասաց Synopsys Armenia ընկերության գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանը։
Միաժամանակ նա նշեց, որ տվյալ ներդրումները շատ պասիվ են ներգրավվում ՀՀ տնտեսություն, և երկրում արտասահմանյան ներդրումների ընդհանուր ծավալի ընդամենը 10 տոկոսն են կազմում։
«Նման պասիվությունը շատ անգամ պայմանավորված է Հայաստանի ներդրումային հնարավորություններին և երկրում ներդրումներ իրականացնելու արդյունավետությանը սփյուռքի ներկայացուցիչների վստահության պակասով»,- ասաց Մուսայելյանը։
Հիմնական խոչընդոտների թվում, որոնք խանգարում են Հայաստան ներդրումներ ներգրավելուն, ընկերության ներկայացուցիչը նշել է անբարեխիղճ մրցակցությունը, վարկավորման բարձր դրույքները, հարկերից խուսափումը, ինչպես նաև տեղական շուկայի մարկետինգային հետազոտության անցկացման հետ կապված խնդիրները։
Նա նաև նշեց, որ հենց այդ պատճառները հաճախ խոչընդոտ են դառնում և տեղական ընկերությունների գործունեության համար, որի արդյունքում երկրում գրանցված 125 հազար ընկերություններից իրականում շուրջ 50 տոկոսն է գործում, իսկ ակտիվորեն աշխատում է միայն շուրջ 2 հազարը, ընդ որում՝ առավելապեսը խոշոր բիզնեսի ներկայացուցիչները։
Իրավիճակը փոխելու համար, ըստ նրա, անհրաժեշտ է բարձրացնել ՀՀ մրցունակության մակարդակը, շուկայում վերացնել մոնոպոլիան, ինչպես նաև բարելավվել տնտեսության վարկավորման պայմանները։
Ազգային վիճակագրության ծառայության տվյալների համաձայն՝ ՀՀ տնտեսության իրական հատված արտասահմանյան ներդրումների հոսքը 2010թ.-ի հունվար-մարտին՝ 2009թ.-ի միևնույն ժամանակահատվածի համեմատ, նվազել է 12,9 տոկոսով՝ հասնելով 162,2 մլն դոլարի (առանց հաշվի առնելու վարկերը, որոնք ստացվել են պետական և բանկային հատվածի մարմինների կողմից)։ Միաժամանակ նշված ժամանակահատվածում ուղիղ ներդրումների ծավալը 116,9 մլն դոլար է կազմել, ինչը 16,1 տոկոսով ցածր է 2009թ.-ի ցուցանիշից։
2010թ.-ի առաջին եռամսյակի տվյալների համաձայն՝ ՀՀ խոշոր արտասահմանյան ներդրողներն են ՌԴ-ն (51,9 մլն դոլար), Ֆրանսիան (33,7 մլն դոլար), Նիդերլանդները (31,4 մլն դոլար)։ Այդ երկրների բաժին է հասել 32 տոկոս, 20,8 տոկոս և 19,3 տոկոս՝ համապատասխանաբար։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
22:30 26.07.2010