Հայկական երկու ընկերությունները մասնակցում են մարտի 1-5-ը Հանովերում անցկացվող CeBIT ցուցահանդեսին
ԵՐԵՎԱՆ, 1 մարտի. /ԱՌԿԱ/. «Նորք» տեղեկատվական-վերլուծական կենտրոնը և բիզնես վարելու ավտոմատացված համակարգերի արտադրությամբ զբաղվող LimeTech ընկերությունը մասնակցում են մարտի 1-5-ը Հանովերում անցկացվելիք CeBIT ցուցահանդեսին:
Հայաստանն ամեն տարի մասնակցել է CeBIT ցուցահանդեսին, բացի 2010 թ.- ից, երբ երկրի պետբյուջեում համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պատճառով կրճատվեցին որոշակի ծախսեր, այդ թվում նաև ՏՏ-ոլորտի ֆինանսավորման ծախսերը: 2011 թ.-ի բյուջեում նախատեսված չէ այս ցուցահանդեսում Հայաստանի մասնակցության ֆինանսավորումը:
«Նորք» տեղեկատվական-վերլուծական կենտրոնը ցուցահանդեսին կներկայանա առանձին տաղավարով, որտեղ կներկայացնի սեփական ծառայությունները», - ուրբաթ «ԱՌԿԱ» գործակալությանն ասաց «Նորք» կենտրոնի տնօրեն Հայկ Չոբանյանը:
2000 թվականին ստեղծված «Նորք» կենտրոնը գործում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանն առընթեր և համարվում է կառավարման ժամանակակից տեխնոլոգիաների, մասնավորապես, էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության ներդրման և կիրառման պիոներներից և կողմնակիցներից մեկը։
LimeTech ընկերությունն աշխատում է հայկական շուկայում 2008 թ.-ից և զբաղվում է բիզնեսի ավտոմատացման համար նոր լուծումների մշակմամբ: Ընկերության մշակումների թվում է հերթերի կառավարման համակարգը, էլեկտրոնային ամբիոնը, ինչպես նաև ընկերությունն առաջարկում է ծխախոտի և պահպանակների վաճառքի ավտոմատներ, երաժշտական արկղեր և ինտերնետ-կրպակներ:
Տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը տարեսկզբին հայտարարել էր Հանովերում CeBIT-2011 ցուցահանդեսին մասնակցության հայտերի ընդունման մասին: Ավելի քան 20 ընկերություն մասնակցության հայտ է ներկայացրել, սակայն մասնակցության ֆինանսավորման հարցում պետական աջակցության բացակայության պատճառով որոշում է ընդունել ինքնուրույն մասնակցել ցուցահանդեսին:
CeBIT-ը տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության, ծրագրավորման ապահովման և ծառայությունների աշխարհի խոշորագույն ցուցահանդեսն է։
2011 թ.-ին ցուցահանդեսը կանցկացվի չորս հիմնական ուղղություններով՝ պրոֆեսիոնալ և նորարար ՏՀՏ լուծումներ՝ բիզնեսի բոլոր ուղղությունների համար, լաբորատոր հետազոտություններ և ՏՀՏ նորարարական զարգացում, ՏՀՏ լուծումներ սպառողների համար, ՏՀՏ լուծումներ հասարակական և պետական հատվածների համար:
Նախատեսվում է նաև CeBIT գլոբալ կոնֆերանս անցկացնել, որի ընթացքում ոլորտի զարգացման վերաբերյալ իրենց լուծումներն ու կանխատեսումները կներկայացնեն աշխարհի առաջատար տեխնոլոգիական ընկերություններ, որոնց թվում են Microsoft International-ը, Telefonica Europe-ը, Ford Motor Company-ին, Capgemini-ին, IBM-ը, Intel-ը, Google-ը, Eset-ը, Deutsche Post-ը, Kaspersky Lab-ը, Fujitsu-մ, Mozilla-ն, Geocoachinc-ը, Dell-ը, Yahoo-ն, Opera-ն, XING-ը, Lockergnome-ը,Yelp-ը, Paypal-ը, Qype-ը:
2010 թ.-ին CeBIT ցուցահանդեսին մասնակցել է 4157 ընկերություն 68 երկրից, իսկ այցելուների թիվը հասել է 334 հազարի:-0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
17:11 01.03.2011