Facebook-ն իր բրաուզերն է պատրաստում
ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի. /ԱՌԿԱ/. Աշխարհի խոշորագույն Facebook սոցիալական ցանցը հայտարարել է բրաուզերների մշակմամբ զբաղվող RockMelt ընկերության հետ համագործակցելու մասին նոր բրաուզերի մշակման հարցում, որն առաջին հեթին նախատեսված է սոցիալական ցանցերի այցելուների համար: Այժմ Facebook-ի հիմնական ծառայությունները կներկայացվեն RockMelt-ում, հաղորդում է CNews-ը:
RockMelt-ը Netscape-ը ստեղծած Մարկ Անդրեսենի նախագիծն է:
Այս համագործակցության շրջանակներում Facebook-ի առանցքային ծառայությունները, ինչպիսիք են հաղորդագրություն ուղարկելու, ընկերների ցանկում այցելուներին ավելացնելու, լուրեր կարդալու հնարավորությունները, կներկայացվեն բրաուզերի պատուհանում Google-ի որոնման տողի նման: Facebook-ի ծառայությունները հասանելի կդառնան առանց կայք մուտք գործելու:-0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
19:38 17.06.2011