Հայերն այդքան էլ չեն սիրում like դնել Facebook-ում
ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի. /ԱՌԿԱ/. Մեկ ամսվա ընթացքում Հայաստանի օգտատերերը Facebook-ում միջինը 13 like են դնում: Իր Facebook-յան էջում այս մասին գրել է մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը։
«Ֆեսյբուքում մոտ մեկ միլիոն` 18 և բարձր հայաստանցի օգտատերերը մեկ ամսվա ընթացքում միջինացված դրել են ընդամենը 13 լայք, գրել` երկու քոմենտ։ Այնպես որ, միշտ հիշեք, Ֆեյսում լիքը մարդ կա, բայց մեծամասնույթունը շատ լուռ են»,-գրել է նա։
Հունիսի 27-ին Facebook–ի Newsroom էջում տեղեկատվություն էր հայտնվել այն մասին, որ սոցցանցի մեկամսյա լսարանը հատել է 2 մլրդ օգտատերերի շեմը: Հաղորդագրության մեջ նաև ասվում էր, որ օրական ավելի քան 800 մլն like է դրվում-0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
15:20 29.06.2017