Հայաստանը բանակցում է հանրապետության տարածքում Starlink ցանցը միացնելու համար. նախարար (ԷՔՍԿԼՅՈւԶԻՎ)
ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի./ԱՌԿԱ/. Հայաստանը բանակցում է հանրապետության տարածքում Starlink ցանցը միացնելու համար, «ԱՌԿԱ»-ի թղթակցին ասաց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը։
«Մեր երկրի համար սա կարող է դառնալ կապի այլընտրանքային միջոց, ինչպես շատ վայրերում է: Մենք արդեն սկսել ենք երկխոսությունն այս հարցի շուրջ, բայց կնախընտրեի չասել, թե կոնկրետ ինչ փուլում ենք գտնվում, ինչ քայլեր են ձեռնարկվում»,- ասաց Խաչատրյանը։
Starlink ինտերնետի գլոբալ արբանյակային ցանցն ապահովում է գերարագ ինտերնետի բաշխում աշխարհի ցանկացած կետում Երկրի ցածր ուղեծրում գտնվող հազարավոր արբանյակների միջոցով (Երկրի մակերևույթից մինչև 550 կմ հեռավորության վրա): Առաջին արբանյակներն արձակվել են 2019 թվականի մայիսին, այս պահին ուղեծրում կա ավելի քան 5000 տիեզերական ապարատ: Starlink նախագիծը ստեղծվել է SpaceX-ի կողմից, Իլոն Մասկին պատկանում է բաժնետոմսերի 42%-ը:-0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
11:57 04.11.2023