Հայ օգտատերերն ավելի հաճախ էլեկտրոնային գրքեր են գնում, քան թղթե
ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հայ օգտատերերն էլեկտրոնային գրքեր գնելն ավելի են նախընտրում։
Ինչպես հայտնում է Յանդեքս ընկերության մամուլի ծառայությունը, այսպիսի եզրակացության են եկել Յանդեքս.Փողեր–ի վերլուծաբանները` ուսումնասիրելով Հայաստանի բնակիչների օֆլայն և օնլայն գրախանութներում կատարած վճարումների տվյալները։
2017 թվականի հունվարից հուլիս էլեկտրոնային գրքեր պատվիրողների թիվը չորս անգամ ավելի էր, քան թղթե գրքեր գնողներինը։ Երկու դեպքում էլ գնումների թիվը գրեթե նույնն էր։ Հաշվի էին առնվում Յանդեքս.Փողեր բանկային քարտերով և Յանդեքս.Դրամարկղ–ով կատարված վճարումները։
Էլեկտրոնային գրքերն ավելի մեծ տարածում են ստանում Հայաստանում։ 2017 թվականի առաջին 7 ամիսներին մարդիկ երեք անգամ ավելի են այդպիսի գրքեր գնել, քանի նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։ Մեկ գնորդին միջինը բաժին է ընկել չորս պատվեր։ Մեկ տարի առաջ այդ ցուցանիշը զգալիորեն փոքր էր` մեկ գնում։
Ինչ վերաբերում է թղթե գրքերին, ապա Հայաստանի ավելի մեծ թվով բնակիչներ նախընտրում են գնել դրանք ինտերնետում։ Այս տարվա հունվարից հուլիս օգտատերերը Համացանցում 11 անգամ ավելի գնումներ են վճարել, քան օֆլայն խանութներում։ Առցանցում յուրաքանչյուր գնորդ միջինը կատարել է գրքերի երկու վճարում, իսկ օֆլայնում` մեկ։
Գրախանութներում Հայաստանի բնակիչները ծախսում են մեկ այցի ժամանակ միջինը 5575 դրամ (շուրջ $11), իսկ ինտերնետ–խանութներում` 8594 դրամ (շուրջ $18)։
Էլեկտրոնային գրքերի ամենափոքր միջին կտրոնը կազմում է 781 դրամ ($1,6)։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
13:06 04.08.2017