Բջջային կապի չորրորդ օպերատորը Հայաստանում կարող է հայտնվել 2016թ.-ին հայտնվի

Բջջային կապի չորրորդ օպերատորը Հայաստանում կարող է հայտնվել 2016թ.-ին հայտնվի

«ԱՌԿԱ» գործակալության բացառիկ հարցազրույցը «Արմինկո» պրովայդերական ընկերության տեխնիկական տնօրեն, «Ինտերնետ հանրություն» հասարակական կազմակերպության նախագահ Գրիգոր Սաղիյանի հետ

ԱՌԿԱ - Պարոն Սաղիյան, այսօր մեր հասարակության մեջ կարծիք կա, որ ժամանակն է կարգավորելու Ինտերնետը: Ի՞նչ եք կարծում այս առումով:

Գ.Սաղիյան - Ինտերնետի կարգավորումը հասնականալու համար պետք է սկզբում հասկանալ, թե ինչ է Ինտերնետը: Այսօր Ինտերնետը պայմանականորեն բաղկացած է երեք հիմնական մասից՝ առաջին մասը լարերն ու սարքավորումներն են, այսինքն՝ զուտ հեռահաղորդակցությունը, երկրորդ բաղադրիչը տեղեկատվությունն է, որը գտնվում է ծառայություններում, այսինքն՝ կոնտենտը, երրորդը համակարգն է, որը կարգավորում է դոմենային անունները:

Ընդ որում, Ինտերնետի հեռահաղորդակցական մասը համակարգում է Էլեկտրակապի միջազգային միությունը (ԷՄՄ), դոմենային անունների կառավարման համակարգը վերահսկվում է ICANN (Internet Corporation for Assigned Names and Numbers) ամերիկյան ընկերության կողմից, իսկ Ինտերնետի երրորդ բաղադրիչը՝ կոնտենտը, այսօրվա դրությամբ ոչ մեկի կողմից չի կարգավորվում:

ԷՄՄ-ն մինչ օրս սկզբունքորեն չի միջամտել այն տեղեկատվության բովանդակությանը, որը լարերով է անցնում: Սակայն դա պայմանավորված է ՄԱԿ-ում ընդգրկված ավելի քան 190 երկրների տարբեր մշակութային առանձնահատկություններով: Օրինակ՝ այն նորմերը, որոնք ընդունելի են Գերմանիայում, կարող են բացարձակապես անընդունելի լինել, ասենք, Սաուդյան Արաբիայի համար, այդ պատճառով քիչ հավանական է, որ որևէ կերպ հնարավոր կլինի ունիվերսալ օրենք ստեղծել, որն ընդունելի կլինի աշխարհի բոլոր երկրների համար:

ԱՌԿԱ - Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանում Ինտերնետ ռեսուրսների «սև ցուցակների» ստեղծման օրենքի ընդունման հնարավորությունը: Արդյոք Հայաստանը կհետևի՞ Ռուսաստանի օրինակին:

Գ.Սաղիյան - Մեզ մոտ նման օրենքի ընդունումը քիչ հավանական է, քանի որ Հայաստանը ձգտում է ինտեգրվել Եվրոպայի հետ, որը դա չի ընդունի: Համապատասխանաբար, քիչ հավանական է, որ մեզ մոտ հնարավոր է որևէ բան ընդունվի, որը կհակասի եվրոպական չափանիշներին:

Նաև այլ ուղղություն կա՝ ԱՊՀ-ն: ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովը մոդելային օրենքներ է ընդունում, մասնավորապես, այնտեղ արդեն ընդունվել է Ինտերնետի վերահսկողության մասին օրենքը: Սակայն ես քիչ հավանական եմ համարում, որ Հայաստանը կգնա նման սահմանափակող օրենքների ճանապարհով:  

ԱՌԿԱ - Ի՞նչ հետևանք կարող է ընդհանուր առմամբ երկրի համար ունենալ նման օրենքի ընդունումը:

Գ.Սաղիյան
- Առաջին հերթին՝ այն լի է արևմտյան հասարակության կողմից առաջադրվող գաղափարների հասանելիության սահմանափակմամբ:

Սակայն հաշվի առնելով այդ առումով մեր կառավարության առաջխաղացումը, ես չեմ կարծում, որ նման օրենք կընդունվի:

ԱՌԿԱ - Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի Ինտերնետ-արդյունաբերության ոլորտի ձեռքբերումները, ի՞նչ բացթողումներ կան, և ո՞ր ուղղությամբ է այն զարգանալու:

Գ.Սաղիյան
- Ինչ վերաբերում է հեռահաղորդակցությանը, ապա այստեղ ամեն ինչ համապատասխանում է ամենաբարձր պահանջներին: Այսօր Հայաստանի բանկչության 90-95 տոկոսը հնարավորություն ունի մատչելի գնով Ինտերնետի հասանելիություն ստանալ:

Սակայն կոնտենտի՝ մասնավորապես Ինտերնետ լրատվության տեսանկյունից,  իշխանամետ տեսակետի շուրջ մեդիատարածության համակենտրոնացում է նկատվում: Մենք հայկական ռեսուրսներում կարծիքների պայքար չենք տեսնում: Դա կապված է նրա հետ, որ երկրի գերագույն ղեկավարությունը հասկանում է Ինտերնետի նշանակությունը որպես գաղափարական մշակման միջոց և ինչ-որ կերպ համախմբում է մեդիառեսուրսները:

Ամեն դեպքում, ես հուսով եմ, որ այն կոնտենտը, որը գեներացվում է օգտատերերի կողմից, վաղ թե ուշ իշխանամետ ռեսուրսների այլընտրանքը կդառնա:

ԱՌԿԱ - Պարոն Սաղիյան, ինչպիսի՞ն եք տեսնում էլեկտրոնային լրատվության ապագան:

Գ.Սաղյան
- Այն որոնողական համակարգերը, որոնք մենք նույնիսկ կարող ենք  արհեստական բանականություն անվանել, օրեցօր կատարելագործվում են: Կգա ժամանակը, երբ արդեն անիմաստ կլինի անմիջապես ագրեգատորին դիմելը, բավական կլինի որոնողական համակարգը:

Այսօր նկատվող երկրորդ միտումը Facebook-ն է, որն ինքը կարող է իր համար որոնողական համակարգ ստեղծել և նորություններ գեներացնել, այստեղ ավելի հեշտ է հասցեագրված տեղեկություն գտնել: Թե ով կհաղթի՝ դժվար է ասել:

ԱՌԿԱ - Նախկինում դուք դեմ եք եղել Ինտերնետի սակագների նոր համակարգի ներմուծմանը, որը նախատեսում էր ստացված տեղեկատվության ծավալի վճար: Ըստ Ձեզ՝ ինչի՞ կարող էր դա հանգեցնել:

Գ.Սաղյան
- ԷՄՄ մի շարք անդամ երկրներ առաջարկում են վճար սահմանել ստացված տեղեկատվության ծավալի դիմաց, այսինքն՝ հրաժարվել հարթ վճարների առկա համակարգից:

Կարծում եմ՝ դա բացասաբար կանդրադառնա Ինտերնետի զարգացման վրա, քանի որ սակագների բարձրացման կհանգեցնի: 193-ից 92 երկրներն արդեն աջակցություն են հայտնել տվյալ առաջարկին: Ամեն ինչ կբացահայտվի դեկտեմբերին կայանալիք էլեկտրակապի կարգավորման ԷՄՄ միջազգային համաժողովի ժամանակ, որը կանցկացվի Դուբայում:

ԱՌԿԱ - Արդեն մի քանի տարի քննարկումներ են տարվում Number portability համակարգի ներմուծման վերաբերյալ: Ինչպե՞ս եք վերաբերվում այդ գաղափարին, և արդյոք հայկական շուկան պատրա՞ստ է տվյալ համակարգի ներմուծմանը:

Գ.Սաղիյան -
Կարծում եմ, որ պետք է անցնել: Այսօր Number portability-ը կիրառվում է տարբեր երկրներում: Համակարգի ներմուծման դեմ են հանդես եկել այն օպերատորները, որոնք հաճախորդների մեծ բազա ունեն, նրանց սա ձեռնտու չէ: Ինչ վերաբերում է շուկային, ապա հայ բաժանորդը պատրաստ է այդ ծառայությանը, անցման արժեքը կազմում է մեկ բաժանորդի դիմաց ընդամենը մեկ դոլար:

ԱՌԿԱ - Այն խոսակցությունները, որ Հայաստանում ՏՀՏ - հանրությունն  ամենահամախմբվածն է, որ այդ ոլորտում առողջ մրցակցություն է տիրում, արդեն վաղուց սովորական են դարձել: Արդյո՞ք Դուք այդ կարծիքին եք:  

Գ.Սաղիյան -
Առաջին հերթին Հայաստանում դեռ որոշված չէ, թե ինչ է ՏՏ ընկերությունը: ՏՀՏ կամ ՏՏ ընդհանուր ընդունված սահմանման բացակայությունը հանգեցրել է նրան, որ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը ինչ-որ չափանիշնեով փորձնականորեն է որոշել, թե ինչ ընկերություններ կան Հայաստանում ՏՏ ոլորտում: Ես, իհարկե, մեծ կասկածներ ունեմ այդ հաշվով, քանի որ աշխարհում ոչ մի տեղ նման բան չկա: Երբ ասում են, որ Հայաստանում 300 ՏՏ ձեռնարկություն կա, ինձ դա շփոթեցնում է, դա բոլորովին հիմնավորված չէ, քանի որ իրականում ես չգիտեմ, թե ինչ է ՏՏ ընկերությունը: Օրինակ՝ այն ընկերությունը, որը համակարգիչներ է վաճառում, ՏՏ ընկերությու՞ն է, թե՞ ոչ:

Գիտե՞ք, տեղեկատվական տեխնոլոգիաների արդյունաբերության սահմանման  բացակայությունը շատ անգամ խանգարում է ոլորտի կայացմանը, քանի որ նույնիսկ անհասկանալի է, արդյոք նման ոլորտ կա՞, թե՞ ոչ:

Դրան պետք է շատ զգույշ մոտենալ: Երբ խոսում են ՏՏ ոլորտի 30 տոկոսանոց աճի մասին, այստեղ ինձ մոտ նույնպես կասկած է առաջանում այն պատճառով, թե ում պետք է հաշվի առնել: Եթե ՏՀՏ, ապա բյուջեի մեծ մասն ապահովում են ԱրմենՏել, ՎիվաՍել-ՄՏՍ և Orange Armenia հեռահաղորդակցական օպերատորները: Եթե դրանց հաշվենք, խելահեղ աճ կլինի: Սակայն դրանց չեն հաշվում, իսկ մեր ընկերությանը (Արմնիկո), որը նույնպես հեռահաղորդակցական օպերատոր է, հաշվում են: Այնպես որ, ամեն ինչ չէ, որ հասկանալի է:

Ինչ վերաբերում է համախմբվածությանը, ապա այո, այն շատ լավ կազմակերպված հանրություն է, սակայն, ցավոք, բնագավառային նախարարության ստեղծման վերջին նախաձեռնությունը հարցեր է առաջացրել:

ԱՌԿԱ -  Դուք կանխեցիք իմ հարցը: Իսկ ինչպե՞ս եք Դուք ինքներդ վերաբերվում Հայաստանում մասնաճյուղային նախարարության ստեղծման գաղափարին: Գո՞հ եք ոլորտի պետական կառավարման այսօրվա համակարգից:

Գ.Սաղիյան
– Գիտե՞ք, ցանկացած բնագավառային նախարարություն կարծես ավելորդ է: Կարծում եմ՝ պետք չէ այն ստեղծել: Այդ հարցի շուրջ մեր դիրքորոշումն ի սկզբանե հստակ է եղել. նախքան նախարարություն բացելը պետք է հստակ որոշել դրա գործառույթները:

ԱՌԿԱ - Վերջին տարիներին Հայաստանում ՏՀՏ ոլորտում ընկերությունների կլանման կամ միաձուլման միտում է նկատվել: Նման սցենարը հնարավո՞ր է «Արմինկոյի» դեպքում:

Գ.Սաղյան
- Իհարկե: Ծառայություններ մատուցելու համար շատ մեծ ռեսուրսներ են հարկավոր, և ոչ շատ մեծ ընկերությունների համար միաձուլումներն անխուսափելի են: Իհարկե բացառված չէ, որ նման սցենարը կօգտագործվի նաև «Արմինկո» ընկերության դեպքում: Եթե դու ռեսուրսների պակաս ունես զարգացման համար, իհարկե, պետք է ներգրավել դրանք, հատկապես՝ խոշոր մրցակիցների առկայության դեպքում: Կամ պետք է նորը գտնել, կամ համախմբել:

ԱՌԿԱ - Ինչպիսի՞ զարգացումներ եք տեսնում Հայաստանի ՏՀՏ շուկայում կարճաժամկետ և երկարաժամկետ հեռանկարներում:

Գ.Սաղիյան
- Այսօր մեզ մոտ ամեն ինչ շատ լավ է զարգանում: Հաջորդ փուլը LTE տեխնոլոգիաների անցումն է, այսինքն՝ 4G: Առավել շատ սարքեր կգործարկվեն, որոնք աշխատում են այդ տեխնոլոգիայով: Այսօր դրանք գրեթե չկան, չկան մոդեմներ, որոնք աշխատում են այդ տեխնոլոգիայով, չկան հեռախոսներ, որոնք տիրապետում են 4G-ին: Սա  մեծ խնդիր է, որը խանգարում է Ինտերնետի զարգացմանը:

Ըստ իմ կանխատեսումների՝ հաջորդ կտրուկ փոփոխությունը տեղի կունենա 2016 թ.-ին՝ թվային ՀՏ անցման հետ կապված, որը 80 ՄՀց հաճախականությունների շերտի ազատման կհանգեցնի: Այսինքն՝ այն ալիքները, որոնք այսօր զբաղեցնում են այդ մասը, կդադարեն աշխատել: Դա նշանակում է, որ կամ հայկական շուկայում դուրս կգա չորրորդ հեռահաղորդակցական օպերատորը, որը կօգտագործի այդ հաճախականական միջակայքը, կամ առկա օպերատորները կսկսեն այն ակտիվորեն յուրացնել:

Սակայն այն հավանականությունը, որ հեռահաղորդակցությունների հայկական շուկայում կհայտնվի չորրորդ օպերատորը, շատ մեծ է: Չեմ կարծում, որ դրա գալը կնպաստի ծառայությունների գների նվազմանը, սակայն ծառայությունների քանակը կբարձրանա:

Հետագա զարգացումը, ինչպես ինձ է թվում, հեռահաղորդակցական օպերատոների վերաճումն է բանկերի, այսինքն՝ հեռախոսային ապարատները կվերածվեն վճարային միջոցների: Հեռախոսը վարկային քարտ կդառնա: Կարծում եմ, որ դա նույնպես տեղի կունենա 2015-16 թթ.-ին: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

18:09 10.09.2012



 
« May 2024

Mon
Tue
Wed
Thu
Fri
Sat
Sun
 
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 
 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×
سكس ايطالى مترجم pornosexarab.com مساهدة افلام سكس desi cute girl nude pornthash.mobi sex photos photos photos pyra hentai freecartoonporn.info monokage no irisu bangali video xxx pornofantasy.net oka manusu xxxcp indianpornxvideos.net gadiwala
hard fucking xvideo pornlake.mobi hot sxi video indian voyeur hotindianporn.mobi romance with teacher xxx kashmiri girls onlyporn.mobi www.nodutu lokaya.lk desiporntubes erocum.info desi clean pussy prone xxx stripvidz.net hislust com
chudai wali video download desipornscandals.com sauth sax mms sex movie hdtporno.org xxx vedios kerala ssrmovies com kompoz2.com full hd bf sex pone video indianhottube.com new mms girl reshma video clip likeporn.mobi babaji sex video