ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՖԼԵՇ ԿԱՅՔԵՐԻ ՃԱՆԱՉՎԱԾՈՒԹՅԱՆ ԱՃԸ ԿԱԽՎԱԾ Է ԻՆՏԵՐՆԵՏԻ ԱՐԱԳՈՒԹՅԱՆ ԽՆԴՐԻ ԼՈՒԾՈՒՄԻՑ

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՖԼԵՇ ԿԱՅՔԵՐԻ ՃԱՆԱՉՎԱԾՈՒԹՅԱՆ ԱՃԸ ԿԱԽՎԱԾ Է ԻՆՏԵՐՆԵՏԻ ԱՐԱԳՈՒԹՅԱՆ ԽՆԴՐԻ ԼՈՒԾՈՒՄԻՑ

X-Tech ընկերության հիմնադիր և ստեղծագործական տնօրեն Արման Աթոյանի բացառիկ հարցազրույցը՝ «ԱՌԿԱ» գործակալությանը

«ԱՌԿԱ» - Ե՞րբ է սկսել Х-Tech ընկերությունն աշխատել հայկական շուկայում: Ո՞վ է ընկերության հիմնադիրը, և Հայաստանի ո՞ր ընկերությունների հետ եք համագործակցում:

Ա. Աթոյան - Х-Tech ընկերությունն իր գործունեությունը սկսել է 2007թ.-ին՝ մի խումբ խանդավառ երիտասարդների նախաձեռնությամբ: Այսօրվա դրությամբ ընկերությունը սերտորեն համագործակցում է Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (UITE), «Մրցունակ մասնավոր հատված» (CAPS/USAID) ծրագրի, ինչպես նաև ՏՏ-հատվածի տարբեր ընկերությունների հետ:

Մենք մասնագիտանում ենք գծանկարչական դիզայնի, վեբ-դիզայնի, վեբ-ծրագրավորման, կոնտենտային մենեջմենտի համակարգերի ծրագրավորման ծառայությունների տրամադրման ուղղությամբ: Մենք նաև զբաղվում ենք վեբ-առաջարկությունների մշակմամբ, սոցիալական կայքերի առաջխաղացմամբ և էլեկտրոնային առևտրի համակարգերի մշակմամբ:

«ԱՌԿԱ» - Ընդհանուր առմամբ, ինչպե՞ս կարելի է գնահատել Հայաստանում վեբ-դիզայնի և գովազդի շուկայի ներուժը: Ի՞նչ նոր ապրանքներ և մշակումներ եք դուք պատրաստ առաջարկել հայկական շուկային:

Ա. Աթոյան- Մինչ այժմ շուկան բավականին դանդաղ էր աճում, սակայն սկսած 2008 թ.-ից զգալի առաջընթաց է նկատվել: Ակնհայտ է, որ հին կայքերի դիզայնը պարբերաբար փոխվում է, հայտնվում է նոր գովազդ, այսօր ավելի մեծ ուշադրություն է դարձվում կայքի արտաքին տեսքին: Եթե ավելի վաղ մարդիկ ներդրումներ էին կատարում՝ իրենց մասին հայտարարելու և ճանաչված լինելու համար, ապա այսօր դիզայնի հարցը նրանց համար ավելի հրատապ է դարձել:

Այս կապակցությամբ մենք առաջարկում ենք նոր ստեղծագործական լուծում՝ մուլտիմեդիոն շնորհանդեսային սկավառակներ ընկերությունների համար: Դրանց նորարարությունը կայանում է նրանում, որ մենք խորհուրդ ենք տալիս հաճախորդներին օգտվել տեսատեխնոլոգիաներից սեփական ընկերության առաջխաղացման համար, քանի որ այդ սկավառակները հնարավորություն են տալիս պահպանել մեծ չափերի տեղեկատվություն: Անհրաժեշտ չէ իջեցնել տեսաերիզի որակը, որպեսզի Ինտերնետում մարդիկ հեշտությամբ կարողանան այն դիտել:

Այսօր գնորդները շատ ավելի փոքր հետաքրքրություն են դրսևորում տեքստային և լուսանկարչական նյութերի նկատմամբ, իսկ տեսանյութերի օգտագործման հնարավորությունը ընկերության շնորհանդեսը դարձնում է շատ ավելի հետաքրքիր, քան հազարավոր լուսանկարներ և տեքստեր:

Պոտենցիալ գնորդը, ձեռք բերելով սկավառակը, հնարավորություն է ստանում ծանոթանալ թեմայի ընդհանուր նկարագրության հետ: Սավառակն իր մեջ ներառում է արդյունավետ կազմակերպված ֆլեշ կայք (մուլտիմեդիոն կառուցվածքով կայք)՝ շնորհանդեսին ներկայացված ապրանքի տեսանյութերով և լուսանկարներով, որը կարող է հետաքրքրություն առաջացնել հավանական գնորդների շրջանում: Որպես արդեն իրագործված նման գաղափարների օրինակ կարել է նշել, մասնավորապես՝ մեր ընկերության կայքը (www.x-tech.am), դիզայնին և ճարտարապետությանը վերաբերող կայքը (www.a3.am), դիզայներական ընկերության կայքը (www.arvinkocharian.com):

«ԱՌԿԱ» - Ինչպիսի՞ն է ընկերության արտադրանքի նկատմամբ պահանջարկի դինամիկան և կրճատվե՞լ է, արդյոք, ձեր արտադրանքի գինը ճգնաժամի պայմաններում:

Ա. Աթոյան – Իհարկե, արտադրանքի նկատմամբ պահանջարկի որոշ կրճատում կա, քանի որ մարդիկ ֆինանսական ճգնաժամի պայմաններում տնտեսում են ամեն ինչ վրա: Ինչպես հայտնի է, մարդիկ վեբ-կայքեր են բացում կամ անհրաժեշտության, կամ պարզապես Ինտերնետում ներկայացված լինելու ցանկության դեպքում: Պատվիրատուները, ում համար Ինտերնետ-կայքը միայն սեփական ընկերության մի մասն է, այժմ ավելի զուսպ են:

Այս պահի դրությամբ մենք հատուկ ակցիա ենք անցկացնում «Հակաճգնաժամ» անվանումով: Այդ ակցիայի շրջանակներում առաջարկվող ֆլեշ կայքերի գինը սկսում է 299 դոլարից, ինչը, փաստորեն, նշանակում է, որ գները կրկնակի անգամ իջել են: Մեր ակցիան կապված չէ պահանջարկի անկման հետ, պարզապես մենք կարծում ենք, որ նման կերպով խթանում ենք ֆլեշ կայքերի նկատմամբ պատվիրատուների հետաքրքրությունը:

«ԱՌԿԱ» - Ի՞նչ ինտերնետ-կայքեր են այսօր առավել հաճախելի Հայաստանում:
Ա. Աթոյան – Հայաստանում ամենահաճախելին սոցիալական ցանցն է, ինչպես նաև զվարճալի կայքերը, որոնք համացանցից օգտվողին հնարավորություն են տալիս ներբեռնել և լսել երաժշտություն կամ տեսանյութ:
«ԱՌԿԱ» - Իսկ որքանո՞վ են հանրահայտ ֆլեշ կայքերը մեզ մոտ:

Ա. Աթոյան – Այստեղ ամեն ինչ կախված կլինի Ինտերնետի արագության բարձրացման խնդրի լուծումից: Մենք առաջարկում ենք հետաքրքիր և որակյալ արտադրանք, սակայն, միաժամանակ, ֆլեշ կայքերը բացվում են ավելի դանդաղ, քան սովորական կայքերը: Այդ պատճառով եթե փրովայդերները լուծեն երկրում Ինտերնետի արագության բարձրացման հարցը, ապա կարծում եմ, որ ժամանակին ֆլեշ կայքերն ավելի հանրաճանաչ կդառնան:

«ԱՌԿԱ» - Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանում համակարգչային ապահովության և Ինտերնետ հասանելիության մակարդակը:

Ա. Աթոյան – 2008 թ.-ի տվյալներով՝ Հայաստանի բնակչության ընդամենը տասը տոկոսն էր ապահովված համակարգչով, իսկ Ինտերնետ հասանելիություն ուներ միայն բնակչության հինգ տոկոսը: Սակայն չնայած այս ցուցանիշներին՝ կարծում եմ, որ աճը շատ կտրուկ կլինի, քանի որ երկրում գործում է վարակիչ մարկետինգի գաղափարը, որը մենք փորձում ենք ներդնել բիզնեսի մեջ սոցիալական ցանցերի օգնությամբ: Այս մեխանիզմը կգործի նաև համակարգչային ապահովության հարցում՝ հաշվի առնելով այն, որ մարդկանց մեծ քանակությունը ձեռք է բերում համակարգիչներ և որակյալ ինտերնետ հասանելիության հնարավորություն, և այդ մարդկանց շրջապատը նրանցից անկախ մտնում է այդ դաշտ: Հուսով եմ, որ այսօրվա դանդաղ զարգացման փոխարեն տեղի կունենա կտրուկ առաջընթաց, ինչը պայմանավորված կլինի նաև Հայաստանում Ինտերնետի գների աստիճանական նվազմամբ:

«ԱՌԿԱ» - Ընկերությունը զբաղվու՞մ է էլեկտրոնային առևտրով, և հանրաճանաչություն վայելո՞ւմ է ծառայությունների այս տեսակը Հայաստանում:

Ա. Աթոյան – Մեր ընկերությունը չի զբաղվում էլեկտրոնային առևտրի հարցերով, սակայն պատվերի առկայության դեպքում կարելի կլինի ստեղծել կայք, որի օգնությամբ հնարավոր կլինի կազմակերպել նման ծառայություններ: Այսօր այս ոլորտը մեծ տարածում է ձեռք բերում, սակայն դեռևս հայկական հասարակությունում ձևավորված չէ համապատասխան մշակույթ, քանի որ բնակչության մեծ մասը Ինտերնետի միջոցով ապրանք գնելու ռիսկին չի դիմի, եթե նույն ապրանքը կարելի է գնել խանութում:

Սակայն եթե հնարավոր լինի ապրանք գնել ցանցում ավելի ցածր գնով, քան խանութներում, ապա էլեկտրոնային առևտրի համակարգը կարող է կիրառվել Հայաստանում: Նման մոտեցման դեպքում և հաշվի առնելով այն, որ հայկական հասարակության համար գաղափարը համեմատաբար նոր է՝ համակարգն անկասկած յուրօրինակ բում կդառնա:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

18:22 21.07.2009



 
« May 2024

Mon
Tue
Wed
Thu
Fri
Sat
Sun
 
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 
 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×
سكس ايطالى مترجم pornosexarab.com مساهدة افلام سكس desi cute girl nude pornthash.mobi sex photos photos photos pyra hentai freecartoonporn.info monokage no irisu bangali video xxx pornofantasy.net oka manusu xxxcp indianpornxvideos.net gadiwala
hard fucking xvideo pornlake.mobi hot sxi video indian voyeur hotindianporn.mobi romance with teacher xxx kashmiri girls onlyporn.mobi www.nodutu lokaya.lk desiporntubes erocum.info desi clean pussy prone xxx stripvidz.net hislust com
chudai wali video download desipornscandals.com sauth sax mms sex movie hdtporno.org xxx vedios kerala ssrmovies com kompoz2.com full hd bf sex pone video indianhottube.com new mms girl reshma video clip likeporn.mobi babaji sex video