ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿՄԵԾԱՆԱ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԳՐՔԻ ՀԱՆՐԱՃԱՆԱՉՈՒԹՅՈՒՆԸ

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿՄԵԾԱՆԱ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԳՐՔԻ ՀԱՆՐԱՃԱՆԱՉՈՒԹՅՈՒՆԸ

Armenianhouse.org հայկական էլեկտրոնային գրադարանի տնօրեն Կարեն Վրթանեսյանի բացառիկ հարցազրույցը՝ «ԱՌԿԱ» գործակալությանը

«ԱՌԿԱ». Բազմահատոր էլեկտրոնային գրքերը որքա՞ն են պահանջված բլոգերի և սոցիալական ցանցերի դարում:

Կ. Վրթանեսյան. Իսկապես, մեր դարում ամեն ինչ արագացվում է, տեղեկատվության հոսքերն ավելանում են: Ամեն օր ինտերնետում դրվում է տեքստերի, տեսանյութերի և այլ տեղեկատվության հսկայական քանակություն, և թվում է՝ բազմահատոր դասական գրքերի ընթերցումն արդեն անցյալում է: Մասամբ դա այդպես է, քանի որ երբ մարդը ընթերցում է էկրանից, նա փորձում է առավելագույն ժամանակ խնայել, հասկանալ տեքստի ողջ իմաստը՝ անցնելով պարբերությունից պարբերություն:

Մյուս կողմից, ավելի լուրջ տեղեկատվության պահանջարկ, ամեն դեպքում, կա, թեպետ նվազում է: Ստիպված, թե ինքնակամ՝ մարդիկ դեռ գրքեր ընթերցում են:

Գիտատեխնիկական առաջընթացի ներկա տեմպերի դեպքում դժվար է կռահել, թե ինչ տեղի կունենա մի քանի տասնամյակներ անց, սակայն կարելի է կանխատեսել, որ թղթային գրքերի թիվը կկրճատվի: Արդեն այսօր բոլոր հրատարակությունները թղթայինների հետ միասին թողարկում են նաև գրքերի էլեկտրոնային տարբերակները, եզակի բացառությամբ:

«ԱՌԿԱ». Ե՞րբ և ու՞մ նախաձեռնությամբ է ստեղծվել Armenianhouse.org գրադարանը:

Կ. Վրթանեսյան. Գրադարանը հիմնադրվել է 2001թ.-ին: Ես և կինս այդ ժամանակ արտասահմանում էինք և ինտերնետում հայկական գրականության, պատմության, «հայկական թեժ թեմաների» խիստ կարիք ունեինք, այդ պատճառով էլ որոշեցինք հայկական էլեկտրոնային գրադարան ստեղծել:

«ԱՌԿԱ». Ինչպիսի՞ն է Armenianhouse.org կայքի հաճախելիությունը, ունե՞ք տեղեկատվություն ընթերցողների նախապատվության մասին:

Կ. Վրթանեսյան. Օրական կայք է այցելում 2-2,5 հազար մարդ: Հիմնական այցելուները ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Եվրոպայից, Հայաստանից են: Հազվադեպ կայք են հաճախում Թուրքիայից և Ադրբեջանից: Ընթերցողների տարիքային դիապազոնը շատ լայն է՝ դեռահասներից մինչև թոշակառուներ: Այսօրվա դրությամբ մեզ մոտ ամենահանրաճանաչ հեղինակը Լեոնիդ Ենգիբարովն է:

Նման ռեսուրսը շատ հարմար է, առաջին հերթին տանը աշխատող մարդկանց համար: Էլեկտրոնային գրադարանի հարմարությունը կայանում է նրանում, որ եթե գրադարանում կարելի է միաժամանակ վերցնել առավելագույնը երեք-չորս գիրք և հաճախ անհրաժեշտություն է առաջանում ինչ-որ բան ձեռքով արտագրել, ապա էլեկտրոնային տարբերակում նման խնդիր չկա: Էլեկտրոնային գրադարանից շատ հարմար է օգտվել ուսանողներին, գիտնականներին:

«ԱՌԿԱ». Ի՞նչ թեմատիկ ուղղվածություն ունի գրադարանը: Ո՞ր լեզուներով է հրապարակվում գրականությունը:

Կ. Վրթանեսյան. Կայքը հիմնականում հայկական ուղղվածություն ունի: Սակայն մենք ունենք գրքեր նաև տարածաշրջանի երկրների պատմության մասին: Կա ինչպես գեղարվեստական գրականություն՝ մեծ վեպերից մինչև վիպակներ և պատմվածքներ, այնպես էլ գիտական գրականություն՝ մեծ աշխատություններից մինչև հոդվածներ: Մենք սկսել ենք կայքի ռուսալեզու տարբերակից, քանի որ հայկական գրքերի թվայնացման հետ կապված տեխնիկական խնդիրներ էին առաջացել: Այնուհետև հայտնվեցին կայքի հայերեն և անգլերեն տարբերակները: Բացի այդ ռեսուրսից օգտվում են սփյուռքահայերը, որոնց համար դժվար է գտնել հայկական գրականություն: Խոսքը գիտական և գեղարվեստական, մասնավորապես մանկական գրականության մասին է:

«ԱՌԿԱ». Ի՞նչ հաճախականությամբ է թարմացվում գրադարանը:

Կ. Վրթանեսյան. Քանի որ մեր նախագիծը ստեղծվել է կամավորների կողմից և կոմերցիոն շահ չի հետապնդում, ստիպված ենք հաշվի նստել այն հանգամանքի հետ, որ ոչ միշտ են կայքի ստեղծողներն ազատ ժամանակ ունենում նոր նյութերը թվայնացնելու և կայքում տեղադրելու համար: Ավելին՝ գրադարանի վրա իրականացվող աշխատանքը շատ աշխատատար է, հատկապես հայերեն գրքերի թվայնացման գործընթացը: Հաճախ մեզ ուղարկում են արդեն թվայնացված նյութեր, սակայն աշխատանքը համակարգված չէ: Անկեղծ ասաց ես նույնիսկ չգիտեմ, թե գրադարանում այժմ որքան հեղինակ և գիրք է ներկայացված:

«ԱՌԿԱ». Գործու՞մ են, արդյոք, Հայաստանում այլ էլեկտրոնային գրադարաններ:

Կ. Վրթանեսյան. Այո, կան նաև այլ էլեկտրոնային գրադարաններ, որոնք հիմնականում ունեն տարբեր թեմատիկ ուղղվածություններ: Դրանցից ոմանք կենտրոնացված են բացառապես դասական գրականության վրա, մյուսները՝ նեղ մասնագիտական են: Մեր ռեսուրսն ավելի համապարփակ է:

«ԱՌԿԱ». Ո՞րն է, ըստ ձեզ,  էլեկտրոնային գրքերի ընթերցման համար նախատեսված սարքավորումների ապագան: Կդառնա՞ն, արդյոք, դրանք հանրաճանաչ Հայաստանում:

Կ. Վրթանեսյան. Կարծում եմ, որ դրանց հանրաճանաչությունը կաճի: Հատկապես, երբ շուկա կհանվեն Հարավարևելյան Ասիայում արտադրված Amazon Kindle կամ Apple iPad սարքավորումների համեմատաբար էժան փոխնակները:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

17:32 25.03.2010



 
« May 2024

Mon
Tue
Wed
Thu
Fri
Sat
Sun
 
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 
 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×
سكس ايطالى مترجم pornosexarab.com مساهدة افلام سكس desi cute girl nude pornthash.mobi sex photos photos photos pyra hentai freecartoonporn.info monokage no irisu bangali video xxx pornofantasy.net oka manusu xxxcp indianpornxvideos.net gadiwala
hard fucking xvideo pornlake.mobi hot sxi video indian voyeur hotindianporn.mobi romance with teacher xxx kashmiri girls onlyporn.mobi www.nodutu lokaya.lk desiporntubes erocum.info desi clean pussy prone xxx stripvidz.net hislust com
chudai wali video download desipornscandals.com sauth sax mms sex movie hdtporno.org xxx vedios kerala ssrmovies com kompoz2.com full hd bf sex pone video indianhottube.com new mms girl reshma video clip likeporn.mobi babaji sex video