Mediagid.am ագրեգատորը Հայաստանի տարբեր կառույցների գործունեության ինդիկատորն է

Mediagid.am ագրեգատորը Հայաստանի տարբեր կառույցների գործունեության ինդիկատորն է

«ԱՌԿԱ» - Ինչպե՞ս եք գնահատում հայկական շուկայում Mediagid.am միակ լրատվական ագրեգատորի գործարկումը:

Կ. Վարդանյան – Կարելի է միայն ողջունել նմանատիպ տեխնոլոգիական ապրանքի գործարկումը, որը գնահատում է մեդիա-շուկան, և ես կարծում եմ, որ ամենաքիչը երկու ուղղություններով մեր աշխատանքը դյուրացվում է: Այդ ուղղություններից մեկը տեղի ունեցածի համալիր գնահատականն է մեկ պատուհանից և այն բանի, թե հայկական մեդիաները որքանով են ուշադրություն դարձնում այս կամ այն իրադարձություններին: Մյուս կողմից մեզ համար՝ որպես ասոցիացիայի, որը տարվա ընթացքում բազմաթիվ միջոցառումներ է անցկացնում և որոշակի PR-ծախսեր ունի, շատ կարևոր է Mediagid.am-ի օգտագործման հնարավորությունը՝ որպես այդ ուղղությամբ մեր գործունեության գնահատականի ինդիկատոր:

«ԱՌԿԱ» - Տեխնիկական տեսակետից որքանո՞վ է հետաքրքիր նմանատիպ ագրեգատորի աշխատանքը Հայաստանի համար:

Կ. Վարդանյան- Այն հետաքրքիր է հայկական շուկայի համար՝ հատկապես հաշվի առնելով տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման բավականին ակտիվ միտումները: Աստիճանաբար աճում է ինտերնետից օգտվողների թիվը, ովքեր համաշխարհային ցանցն օգտագործում են որպես տարբեր տեղեկատվություն փնտրելու գործիք, և առաջիկա տասը տարվա ընթացքում նման միտումները կշարունակվեն: Հաշվի առնելով այս ամենը՝ նման նախագիծը դեռևս երկար ժամանակ հետաքրքիր կլինի:

«ԱՌԿԱ» - Դուք՝ որպես ՏՏ-ոլորտի ներկայացուցիչ, ի՞նչ կցանկանայիք տեսնել ագրեգատորում:

Կ. Վարդանյան- Կայքում կցանկանայի շատ բան տեսնել, այդ թվում նաև այն, ինչ դեռևս չկա Հայաստանում, սակայն դա արդեն կոնկրետ Mediagid-ին վերաբերող հարց չէ: Կարծում եմ, որ հայկական մեդիայում չի լուսաբանվում ձեռնարկատիրությունը, լուսաբանվում են օլիգարխները, խոշոր ենթակառուցվածքային ընկերությունները, սակայն իրական հայկական բիզնեսը ուշադրությունից դուրս է մնում: Ոչ ոք չգիտի, թե ինչ խնդիրներ ունի նա, ինչպես է զարգանում և այլն: Այսինքն ավելի մեծ ուշադրության է արժանանում ենթակառուցվածքային, օլիգարխիկ և վարչարարական բիզնեսը, ինչը և երկրում ընկալվում է «բիզնես» անվան տակ: Իրական մասնավոր հատվածը և իրական բիզնեսը գրեթե չեն լուսաբանվում հայկական ԶԼՄ-ներում, և համապատասխանաբար երիտասարդ սերունդը չի տեսնում, թե ինչպես կարող է բիզնեսով զբաղվել, քանի որ օլիգարխների օրինակը բացասական է և երիտասարդներին չի խթանում: Այսօրվա դրությամբ մեր ոլորտի հիմնական նպատակն է ներգրավել երիտասարնդերին տեխնոլոգիական բիզնեսի զարգացման մեջ, և մենք կցանկանայինք մեդիայում ևս տեսնել այդ խնդրի համարժեք իրականացում:

«ԱՌԿԱ» - Հայկական շուկայի համար որքանո՞վ են հրատապ նոր տեխնոլոգիաները, որոնք ներկայացված են ագրեգատորում, այդ թվում նաև՝ գովազդային տեխնոլոգիաները:

Կ. Վարդանյան – Ագրեգատորում ընկերությունների սեփական մամուլի հաղորդագրությունների տեղադրումը շատ լավ հնարավորություն է, ինչպես նաև կայքի ապրանքանիշավորումը կոնկրետ ընկերության ներքո: Այս համատեքստում կարևոր չէ, թե նրանք այսօր որքանով են հայտնի, այլ այն, թե որքանով հայտնի կլինեն վաղը, և ես կարծում եմ, որ նրանք անպայման կգործածվեն: Այսօր, միգուցե, որոշ ընկերություններ դեռևս չեն հասկանում նոր տեխնոլոգիաների կիրառման կարևորությունը, սակայն կարծում եմ, որ ժամանակի ընթացքում նրանք դա կգիտակցեն, և նմանատիպ տեխնոլոգիական լուծումների նկատմամբ պահանջարկը կաճի:

«ԱՌԿԱ» - Բովանդակային և տեխնիկական առումով ի՞նչ կցանկանայիք տեսնել ագրեգատորում:

Կ. Վարդանյան – Մեզ համար շատ հետաքրքիր են կայքում ներկայացված Հեղինակության վարկանիշն ու Ընկերությունների նորությունները, որոնք թույլ են տալիս հետևել մեջբերվածության սեփական վերկանիշին և ծանոթանալ շուկայում գոյություն ունեցող միտումների հետ: Հետաքրքիր կլիներ ագրեգատորում տեսնել նաև ասոցիացիաների և բիզնես-միությունների նորությունները, ինչն այսօր շատ թույլ է լուսաբանվում ԶԼՄ-ներում, չէ՞ որ գործարար մթնոլորտի փոփոխությունը միայն կառավարության խնդիրը չէ, այն նաև բիզնես-ասոցիացիաների խնդիրն է: Կցանկանայի տեսնել, թե որքանով է համախմբված բիզնես-հանրությունն այս կամ այն ուղղություններով, որքանով է այն ակտիվ, և կարծում եմ, որ այս հարցի արդիականացումը մեզ համար ավելի կարևոր թեմա է:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

21:31 24.03.2011



 
« May 2024

Mon
Tue
Wed
Thu
Fri
Sat
Sun
 
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 
 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×
سكس ايطالى مترجم pornosexarab.com مساهدة افلام سكس desi cute girl nude pornthash.mobi sex photos photos photos pyra hentai freecartoonporn.info monokage no irisu bangali video xxx pornofantasy.net oka manusu xxxcp indianpornxvideos.net gadiwala
hard fucking xvideo pornlake.mobi hot sxi video indian voyeur hotindianporn.mobi romance with teacher xxx kashmiri girls onlyporn.mobi www.nodutu lokaya.lk desiporntubes erocum.info desi clean pussy prone xxx stripvidz.net hislust com
chudai wali video download desipornscandals.com sauth sax mms sex movie hdtporno.org xxx vedios kerala ssrmovies com kompoz2.com full hd bf sex pone video indianhottube.com new mms girl reshma video clip likeporn.mobi babaji sex video