Հայկական հեռուստատեսության ապագան Ինտերնետի և ռադիոյի միավորումն է
ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայկական հեռուստատեսության ապագան թվային մեկ դաշտում ռադիոյի և Ինտերնետի միավորումն է, ասաց Հայաստանի Հանրային հեռուստռադիոաընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը:
«Ես համաձայն չեմ այն կարծիքին, թե հեռուստատեսությանը ճգնաժամ է սպասում: Գալիս է թվային հեռուստատեսության ժամանակը, և շուտով կջնջվեն բոլոր սահմանները հեռուստատեսության, ռադիոյի և Ինտերնետի միջև»,- ասաց Հարությունյանն «ԱՌԿԱ» գործակալությանը:
Նա նշեց նաև, որ Հայաստանի Հանրային հեռուստռադիոաընկերությունն այսօր ավելի մեծ ուշադրություն է դարձնում ինտերնետ ոլորտում իր ներգրավվածությանը:
Հարությունյանի խոսքով` ընկերությունն ուշադիր հետևում է Ինտերնետի զարգացմանը նրա հսկայական հնարավորությունների օգտագործման տեսանկյունից:
Նա միաժամանակ ասաց, որ Հայաստանի Հանրային հեռուստաընկերության արտադրանքն այսօր հեռարձակվում է on-line ռեժիմով, և ՀՀՀ կայքի այցելության մակարդակը բավականին բարձր է:
«ՀՀՀ-ն չի պատրաստվում անիմաստ պայքարել ինտերնետ-ռեսուրսների դեմ, այլ հակառակը, փորձում է նրանց հետ համընթաց քայլել»,- ասաց Հարությունյանը: -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
18:05 16.09.2011