Հայաստանի ապագան ՏՏ ոլորտի զարգացումն է

Հայաստանի ապագան ՏՏ ոլորտի զարգացումն է

SYMOTEC LTD ավտոմատացված նախագծման և ինժեներական ծառայությունների ընկերության տնօրեն Հրաչյա Խաչատրյանի հարցազրույցը «ԱՌԿԱ» գործակալությանը

«ԱՌԿԱ» - Պարոն Խաչատրյան, որքա՞ն ժամանակ է Ձեր ընկերությունը զբաղվում համակարգչային նախագծմամբ և ուսումնական աշխատանքային տեխնիկայի համակարգի ստեղծմամբ:

Հ.Խաչատրյան – Մենք 2007թ.-ին ենք սկսել ավտոմատացված նախագծման ոլորտում մեր գործունեությունը: SYMOTEC-ը հիմնականում զբաղվում է համակարգչային նախագծմամբ, արդյունաբերական ավտոմատացմամբ, իսկ վերջին տարիներին՝ նաև ուսումնական աշխատանքային տեխնիկայի համակարգերի ստեղծմամբ:

2011թ.-ին մենք ավարտեցինք աշխատանքային տեխնիկայի «Սայմերոիդ» ուսումնահետազոտական համակարգի մշակման աշխատանքները, որը թույլ է տալիս ուսանողներին ծրագրավորել սեփական ավտոմատ համակարգերը և փորձարկումներ անցկացնել: Մի քանի ամսից արդեն պատրաստ կլինի համակարգի կիրառման ուղեցույցը, որից հետո մենք այն կներկայացնենք շուկայում:

«ԱՌԿԱ» - Եվ ինչո՞վ է ուշագրավ այդ համակարգը:

Հ.Խաչատրյան - «Սայմերոիդ» համակարգն, ըստ էության, ինքնատիպ ուսումնական պլատֆորմ է, որի հիման վրա հնարավոր է հատուկ նշանակության ռոբոտներ արտադրել, որոնք հատուկ խնդիրներ կիրականացնեն բնական աղետների շրջաններում, ռազմական գոտիներում, օրինակ՝ հետախուզություն և ավտոմատ հրաձգություն իրականացնելու համար: Այդ պլատֆորմը շարժական է, այն ունի մանիպուլյատոր, իսկ «vision» համակարգը թույլ է տալիս բացահայտել և հետևել օբյեկտներին: Պլատֆորմին միաժամանակ հնարավոր է միացնել մինչև 100 սարքավորում:

Մեր արտադրանքը կարող է նաև լուծել կադրերի խնդիրը: Մեր պլատֆորմում մարզվելով՝ ուսանողը ձեռք կբերի ավտոմատացված համակարգերի հետ աշխատելու հմտություններ և համալարսանն ավարտելուց հետո կարող է ոչ միայն ծրագրավորող, այլ նաև տեխնիկ դառնալ, ով պատրաստ է գործնական աշխատանքի անցնելուն, ինչը թույլ կտա լուծել ավտոմատացված արտադրության բնագավառում առկա լուրջ խնդիրները:

«ԱՌԿԱ» - Այդ բնագավառում Դուք համագործակցու՞մ եք համաշխարհային առաջատարների հետ:

Հ.Խաչատրյան – Մենք համագործակցում ենք National Instruments ընկերության հետ, որն այդ բնագավառում համաշխարհային առաջատարներից մեկն է: Մենք նախատեսում ենք նաև հետագայում մյուս բազաների վրա նման պլատֆորմներ կառուցել՝ նոր վերահսկիչների և ծրագրերի կիրառմամբ:

«ԱՌԿԱ» - Ո՞ր շուկային է միտված ձեր արտադրանքը: Արդյո՞ք այն Հայաստանում պահանջարկ ունի:

Հ.Խաչատրյան – Քանի որ մեր ընկերությունը ստեղծված է National Instruments-ի հիման վրա, մեր ուղղվածությունները գտնվում են այն շուկաներում, որտեղ ներկայացված է նրանց արտադրանքը, բայց մենք նախատեսում ենք նաև հայկական շուկա դուրս գալ: Պատրաստվում ենք ակտիվ քայլեր ձեռնարկել տեղի գնորդի ուշադրությունը սևեռելու մեր արտադրանքի վրա: Մասնավորապես՝ մենք մեր ուշադրությունը կենտրոնացնում ենք այն հայկական բուհերի վրա, որտեղ համապատասխան ֆակուլտետներ կան:

Ավելին, հասկանալով հայկական բուհերի միջոցների սահմանափակությունը, SYMOTEC-ն ամեն ինչ կանի ներդրողներին գրավելու համար, որպեսզի մասնավոր հատվածը ֆինանսավորի համալսարանների համար նախատեսված մեր ուսումնական պլատֆորմի գնումը:

«ԱՌԿԱ» - Հե՞շտ է երիտասարդ հայ ձեռներեցներին ներդրողներ ներգրավել:

Հ.Խաչատրյան – Այսօր մենք արդյունաբերական ավտոմատացման համար անհրաժեշտ թանկարժեք սարքավորման արտահանման և ներմուծման հարցում լուրջ խնդիրների առջև ենք կանգնում: Հայաստանում սարքավորման ներմուծման համար շուրջ մեկ ամիս է պահանջվում, իսկ Արևմուտքում  այդ գործը հնարավոր է լուծել երկու օրվա ընթացքում: Ահա և հետաձգումներ և բարդություններ են առաջանում ժամկետներում տեղավորվելու հարցում: Բնականաբար, այդ ամենը վանում է ներդրողներին:

«ԱՌԿԱ» - Ինչու՞ որոշեցիք այդ ոլորտ մտնել՝ նման բարդությունների առկայության դեպքում:

Հ.Խաչատրյան – Մենք այդ ոլորտում մեծ ներուժ ենք տեսնում և կարծում ենք, որ Հայաստանի ապագան հատկապես ՏՏ ոլորտի զարգացումն է, քանի որ չնայած մեր ներդրումների անհրաժեշտությանը, ամեն դեպքում, վերադարձն այստեղ ավելի մեծ է:

«ԱՌԿԱ» - Լուրջ մրցակցություն կա՞ հայկական շուկայում, և արդյոք աշխարհի ավտոմատացված համակարգի ոլորտում մրցունա՞կ է հայկական արտադրանքը:

Հ. Խաչատրյան – Քանի որ հայկական շուկան մեծ չէ, այդ իսկ պատճառով հայկական շուկայի ներսում լուրջ մրցակցության մասին խոսելն անիմաստ է: Ինչ վերաբերում է միջազգային շուկային, ապա հայկական ընկերությունների թիվն այնքան քիչ է, որ տվյալ ոլորտի նախագծերն այնքան խոշոր են, որ միասին վերցրած բոլոր մասնագետները դժվարությամբ կարող են հաղթահարել 2-3 միջազգային նախագիծ: Խնդիրն այն է, որ այսօր հայ ձեռներեցներին չի հաջողվում ներդրումներ ներգրավվել, որպեսզի ներկայացված լինեն միջազգային շուկայում:

«ԱՌԿԱ» - Ինչպիսի՞ն են այսօր համաշխարհային ՏՏ արդյունաբերության հիմնական միտումները, և արդյոք դրանց հետևու՞մ են հայկական start-up-ները: Արդյոք հնարավո՞ր է այս կամ այն հատվածում կրկնել զարգացած երկրների մագիստրալային միտումները:

Հ.Խաչատրյան – Որպես ամենահիմնական միտում՝ կարելի է ընդգծել ոլորտի զարգացման դինամիկությունը, Հայաստանն այստեղ դեռ զիջում է:  Միայն պետական մակարդակով լուրջ և համալրված մոտեցումը, որը մի կողմից բարենպաստ ներդրումային կլիմա կստեղծի Հայաստանում, իսկ մյուս կողմից ներդրումներ կներգրավի այդ հատված, մեզ թույլ կտա կրկնել այն ճանապարհը, որն անցել են այնպիսի երկրներ, ինչպիսիք են ասենք՝ Հարավային Կորեան, և ինչու ոչ՝ Սինգապուրը: -0-

 

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

18:07 01.03.2012



 
« May 2024

Mon
Tue
Wed
Thu
Fri
Sat
Sun
 
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 
 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×
سكس ايطالى مترجم pornosexarab.com مساهدة افلام سكس desi cute girl nude pornthash.mobi sex photos photos photos pyra hentai freecartoonporn.info monokage no irisu bangali video xxx pornofantasy.net oka manusu xxxcp indianpornxvideos.net gadiwala
hard fucking xvideo pornlake.mobi hot sxi video indian voyeur hotindianporn.mobi romance with teacher xxx kashmiri girls onlyporn.mobi www.nodutu lokaya.lk desiporntubes erocum.info desi clean pussy prone xxx stripvidz.net hislust com
chudai wali video download desipornscandals.com sauth sax mms sex movie hdtporno.org xxx vedios kerala ssrmovies com kompoz2.com full hd bf sex pone video indianhottube.com new mms girl reshma video clip likeporn.mobi babaji sex video