Հաղորդակցությունների նոր ձևերն ագրեսիա են ծնում և մեծացնում ինքնասպանության փորձերի թիվը

Հաղորդակցությունների նոր ձևերն ագրեսիա են ծնում և մեծացնում ինքնասպանության փորձերի թիվը

Հաղորդակցությունների նոր ձևերի, մասնավորապես սոցիալական կայքերի ու բլոգերի զարգացմանը զուգընթաց ողջ աշխարհում ինքնասպանությունների թվի ավելացում է նկատվում։ Նման միտումը չի շրջանցել նաև Հայաստանը։ Վերջին տարիներին մեր երկրում հաճախակի են դարձել ինքնասպանության փորձերը երիտասարդների շրջանում, ովքեր ակտիվորեն օգտվում են սոցիալական կայքերից։ «ԱՌԿԱ» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցի ընթացքում հայ հասարակության շրջանում ինքնասպանությունների պատճառների ու դրանց կանխման հնարավոր ուղիների մասին է խոսում «Անիմա» հոգեբանական ծառայությունների հայկական կենտրոնի հիմնադիր, ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի սոցիալական հոգեբանության ամբիոնի դոցենտ, Ամերիկյան հոգեբանական ասոցիացիայի անդամ Վլադիմիր Միքայելյանը։

«ԱՌԿԱ» Պարոն Միքայելյան, հասարակությունում որոշակի կարծիք է ձևավորվել, որ սոցիալական մեդիան նպաստում է ինքնասպանությունների աճի միտմանը։ Համաձա՞յն եք այդ տեսակետին։

Վ.Միքայելյան.
ԶԼՄ–ները միշտ կարևոր դեր են խաղացել հասարակության վրա ազդեցության տեսանկյունից, իսկ մեր օրերին` ինտերնետի դարաշրջանում, երբ ժամանակակից  տեխնոլոգիաները թույլ են տալիս անընդհատ ընդլայնել լսարանի մասշտաբները, այդ ազդեցությունն ավելի շոշափելի է դառնում։ Այդ պատճառով մեդիահանրության ներկայացուցիչները պետք է հասկանան իրենց պատասխանատվության աստիճանը և չքանդեն, այլ ավելի դիմացկուն և առողջ դարձնեն հասարակությունը։ Չի կարելի մոռանալ, որ բացասական լիցքերի մշտական հոսքը կարող է կանաչ լույս վառել մարդկանց, հատկապես, երիտասարդների գիտակցության մեջ, և ինքնասպանության մտքեր առաջացնել, որոնք կարող էին և չլինել, եթե չլիներ այդ մշտական գրոհը նրանց ենթագիտակցության վրա։

Իմ կարծիքով, խնդիրն այն է, որ մամուլի բավականին շատ է գրում ինքնասպանների մասին, իսկ եթե մի երևույթ անընդհատ շեշտվում է, ապա այն աստիճանաբար վերածվում է նորմի։ Երբ մարդիկ մշտապես լսում են այն մասին, թե ինչպես են մյուսները նետվում կամուրջներից, կախվում են` փորձելով կյանքին վերջ տալ, ապա այդ մեթոդները սկսում են ընկալվել որպես խնդրի լուծման նորմալ ձև, թեև իրականում դա այդպես չէ։ Օրինակ, սխալ է սուիցիդալ վարքի կանխատեսումը, երբ որոշ փորձագետներ փորձում են կանխատեսել հաջորդ տարվա ինքնասպանության փորձերի թիվը։ Դա արդեն նպաստում է նման վարքի որոշակի ծրագրավորմանը։ Այսպիսով, սոցիալական ռիսկը մեծացվում է հենց սուիցիդոլոգների կողմից։

Կարծում եմ, որ ինքնասպանության մասին տեղեկությունը, որը ներկայացվում է հասարակությանը ԶԼՄ–ների միջոցով, պետք է մանրամասն զտվի և սահմանափակվի, քանի որ ԶԼՄ—ները հեշտությամբ կարող են պաթոլոգիացնել հասարակությունը` անընդունելի դարձնելով կյանքի հանդեպ հայացքները։

«ԱՌԿԱ». Սոցիալական ցանցերում ավելի մեծ թվով մարդիկ են հայտնում կյանքին վերջ տալու մտադրության մասին։ Գոյություն ունի՞, արդյոք, հավանականություն, որ նման հաղորդագրությունները կարող են ոչ կայուն հոգեկան վիճակով մարդկանց դրդել ինքնասպանության, և ընդհանուր առմամբ ինչպե՞ս եք գնահատում սոցցանցերի դերը ժամանակակից երիտասարդության կյանքում։

Վ.Միքայելյան.
Ինձ թվում է, որ երիտասարդությունը կապվել է սոցցանցերին զգայական հարաբերությունների պակասի պատճառով։ Իհարկե, երիտասարդների կողմից սոցիալական ցանցերում տեղադրած հայտարարություններն ինքնասպանություն գործելու մասին միշտ չէ, որ իրական գործողություններով են ավարտվում։ Հաճախ նմանատիպ հայտարարություններն արվում են ուշադրություն գրավելու և այդ մտքից ետ կանգնելու ու մտափոխվելու տեսքով դրական արձագանքների համար։ Մարդիկ ցանկանում են, որ նրանց սկսեն համոզել ետ կանգնել նման գաղափարից` դրանով իսկ ցույց տալով, որ նրանք շատ կարևոր և սիրված են։ Բանն այն է, որ մարդու համար ամենասարսափելի միտքն այն է, որ նա ոչ ոքի պետք չէ, և հենց դա է հաճախ ինքնասպանության գաղափար ծնում։ Ինչպես հայտնի է, երիտասարդության շրջանում ինքնասպանություն գործելու մտադրությանը հանգեցնող հիմնական պատճառը միակողմանի սերն է։ Հաճախ մարդիկ փորձում են այդպիսով լուծել իրենց սոցիալական և անձնային խնդիրները` փորձելով դիմակայել անտարբերության զգացումին, որը նրանց պատել է դրված նպատակին չհասնելու պատճառով։

Բայց մյուս կողմից, կյանքն առանց սոցցանցերի այսօր անհնարին է, քանի որ հենց այնտեղ է հիմնական տեղեկությունը, որ ստանում են մարդիկ, իսկ մարդը, ինչպես հայտնի է, չի կարող ապրել առանց տեղեկատվության։ Դրանով իսկ, մի կողմից, ինտերնետ–շփումը փոխարինել է իրականին, ինչը, իհարկե, վատ է։ Բայց միևնույն ժամանակ, եթե չկա կենդանի շփում, թող գոնե լինի ինտերնետայինը։  

«ԱՌԿԱ». Սոցիալական վիճակագրության համաձայն, վերջին երեք տարիներին ինքնասպանությունների և դրանց փորձերի թիվը Հայաստանում աճել է 25 տոկոսով։ Միայն 2012 թվականին գրանցվել է 740 այդպիսի դեպք։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այս միտումը։

Վ.Միքայելյան.
Ինքնասպանության աճի պատճառները տարբեր են։ Նախևառաջ, նման փորձերի ամենաակնհայտ և տարածված պատճառը շարունակում է մնալ սոցիալական վիճակը։ Ինքնասպանության միջոցով սոցիալապես ծանր իրավիճակում գտնվող մարդիկ փորձում են լուծել իրենց խնդիրները, չհասկանալով, որ դա ելք չէ ծանր դրությունից, այլ միայն դրա ավելի վատացում։ Անշուշտ, սուիցիդալ վարքի ոչ բոլոր պատճառներն է կարելի վերագրել սոցիալական պայմաններին։ Հաճախ նման վարքը կարող է թելադրվել մարդու հոգեկան առողջության կողմից։ Որպես կանոն, դեպրեսիվ խորը վիճակների առկայության դեպքում ինքնասպանության մտքերն ու փորձերը բոլորովին օրինաչափ են։ Իսկ ընդհանուր առմամբ, ինքնասպանությունը կապված է անձի գիտակցության նեղացման հետ, քանի որ գիտակցության լիարժեք գործելու դեպքում մարդն ընդունակ չէ սուիցիդալ ռիսկերի։

«ԱՌԿԱ». Ինքնասպանությունների և դրանց փորձերի բոլոր դեպքերի մեծ մասը 2012 թվականին բաժին է ընկել երկրի` 30-65 տարեկան արական սեռի ներկայացուցիչներին։ Ինչո՞վ է դա պայմանավորված։

Վ.Միքայելյան.
Տղամարդիկ ավելի հաճախ են դիմում ինքնասպանության, քանի որ ավելի հակված են խնդրի լուծման ծայրահեղ միջոցների։ Ինքնասպանությունը խնդրի լուծման իռացիոնալ ձև է, այն խնդրի, որը տղամարդը չի կարողանում լուծել ռացիոնալ կերպով։ Կանայք այդ քայլին ավելի հազվադեպ են գնում։ Բացի այդ, տղամարդու վրա է դրված ընտանիքի կերակրողի սոցիալական դերը, և երբ նա զգում է, որ չի կարողանում կատարել իր պարտականությունները, ընկնում է դեպրեսիայի մեջ, որից դուրս գալու միակ ելքը համարում է ինքնասպանությունը։

Հոգեբանական առումով կյանքին վերջ տալու մտքերը ծնվում են մեղքի զգացումից։ Հաճախ նման զգացում է առաջանում հարազատի կորստի ժամանակ, և մեր պրակտիկայում նման դեպքերը շատ են։ Նման օրինակ կարող է լինել ծնողի մահը երեխայի ձեռքերում, երբ վերջինս սկսում է մեղադրել ինքն իրեն, որ չկարողացավ փրկել իր հարազատին։

Տարիքի վերաբերյալ կարելի է ասել, որ 30-65 տարեկանն առավել խոցելի տարիք է մարդու կյանքում, որ կապված է հասունության փուլի հետ։ Մի կողմից, հասունության ժամանակահատվածում մարդու գիտակցությունն առավել պատրաստ է իրականության ընկալմանը, բայց միաժամանակ իրականությունն իր լիության մեջ ճնշող է դառնում, և այդ պահին գալիս է ինքնասպանության միջոցով խնդիրները լուծելու որոշումը։ Բացի այդ, այսօր մենք կարող ենք խոսել ինքնասպանության որոշակի ժառանգական հակվածության մասին։ Ես գիտեմ դեպքեր, որբ ընտանիքում ինքնասպանության փորձեր են կատարվել դրա տարբեր անդամների կողմից, ինչը թույլ է տալիս հետևություններ կատարել, որ ինքնասպանության ժառանգական նախահակվածության ենթադրություններն անհիմն չեն։ Եվ այդպիսի նախահակվածությունը ենթակա է հոգեբանական շտկման։

«ԱՌԿԱ». Նման դրսևորումների դեմ պայքարի ի՞նչ մեթոդներ է առաջարկում ժամանակակից հոգեբանությունը։

Վ. Միքայելյան.
Այսօրվա հոգեթերապիան նման հակումներից ազատվելու լուրջ մեթոդների է տիրապետում, որոնցից ամենաավանդականը հոգեվերլուծությունն ու արտթերապիան են, սակայն հարցը հասարակության հասարակական մշակույթի մակարդակն է։ Մեր հիմնական խնդիրն այն է, որ հասարակությունը հոգեբանորեն գրագետ չէ։ Այսօր մարդիկ մեր երկրում խնդրի առկայության դեպքում անմիջապես դիմում են բուժօգնության` անգամ չգիտակցելով, որ այդ դեպքում հենց հոգեբանական օգնություն է պետք, որը կարող է տալ միայն մասնագետը։ Կարծում եմ, որ մենք հոգեբանական գրագիտության պակաս ունենք, ինչի պատճառով էլ մարդիկ հաճախ իրենց խնդիրների համար դիմում են հարազատներին ու ծանոթներին, բայց ոչ բժիշկներին։ Միաժամանակ ուրախալի է որոշակի դրական միտումը` փորձառու բժիշկները վերջին շրջանում ավելի հաճախ են հիվանդներին ուղղորդում մասնագետների մոտ համապատասխան հոգեբանական օգնություն ստանալու համար։-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

16:59 12.07.2013



 
« May 2024

Mon
Tue
Wed
Thu
Fri
Sat
Sun
 
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 
 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×
سكس ايطالى مترجم pornosexarab.com مساهدة افلام سكس desi cute girl nude pornthash.mobi sex photos photos photos pyra hentai freecartoonporn.info monokage no irisu bangali video xxx pornofantasy.net oka manusu xxxcp indianpornxvideos.net gadiwala
hard fucking xvideo pornlake.mobi hot sxi video indian voyeur hotindianporn.mobi romance with teacher xxx kashmiri girls onlyporn.mobi www.nodutu lokaya.lk desiporntubes erocum.info desi clean pussy prone xxx stripvidz.net hislust com
chudai wali video download desipornscandals.com sauth sax mms sex movie hdtporno.org xxx vedios kerala ssrmovies com kompoz2.com full hd bf sex pone video indianhottube.com new mms girl reshma video clip likeporn.mobi babaji sex video