Հայաստանում ՏՏ ոլորտի խնդիրը կադրերի ապահովման հարցն է

Հայաստանում ՏՏ ոլորտի խնդիրը կադրերի ապահովման հարցն է

«WEBEX Technologies» ընկերության տնօրեն Հայկ Առաքելյանի բացառիկ հարցազրույցը

«ԱՌԿԱ». Պարոն Առաքելյան, որքա՞ն ժամանակ է ձեր ընկերությունն աշխատում ՏՏ շուկայում և ո՞ր ուղղությամբ է մասնագիտանում:

Ա. Առաքելյան.
«WEBEX Technologies» ընկերությունը հիմնադրվել է 2008 թվականին և մասնագիտանում է վեբ-կայքերի, վեբ-անիմացիաների, առցանց խաղերի ստեղծման, ինչպես նաև Java լեզվով ցանկացած հավելվածների ուղղությամբ:

Ընկերության աշխատանքին առանձնակի ազդակ հաղորդվեց 2010 թվականին, ինչը պայմանավորված էր կադրային կազմի ընդլայնմամբ: Այդ ժամանակից ի վեր մենք հասցրել ենք ավելի քան 20 նախագիծ իրականացնել, որից 10-ը բավականին լուրջ են, մենք, մասնավորապես, ստեղծեցինք www.nver.am ինտերնետ-խանութը:

«ԱՌԿԱ». Ի՞նչ հաջողություններ եք գրանցել 2011 թվականին:

Ա. Առաքելյան.
Կոնկրետ 2011 թվականին մեր ամենամեծ ձեռքբերումը եղավ առցանց խաղերի ստեղծման նախագծի իրականացման առաջարկը: Չեմ ցանկանում մանրամասներ նշել, սակայն այս տարվա ընթացքում այդ նախագիծը  կներկայացվի հայ սպառողին:

Բացի այդ, հենց 2011 թվականին մեր ընկերությունը սկսեց հետզհետե փոխել մասնագիտացումը՝ նախապատվությունը տալով առցանց խաղերին: Այս շրջադարձը պայմանավորված է ոլորտի մեծ առավելությամբ՝ առցանց խաղերը դժվար է ստեղծել, ինչը մրցակցային առավելություն է ստեղծում մեզ համար: Միաժամանակ այս պրոդուկտի պահանջարկը մեծ է ողջ աշխարհում:

«ԱՌԿԱ». Ապագայում ի՞նչ ծրագրեր ունեք: Ի՞նչ նոր նախագծեր եք պատրաստվում իրականացնել:

Ա.Առաքելյան. Այսօր մեր ծրագրերում է ընդլայնել WEBEX Technologies ներկայությունը ՏՏ արտադրանքի միջազգային շուկայում: Քանի որ հայկական շուկան շատ փոքր է, մեծ եկամուտ ակնկալելն անիրական է:

2012 թվականին մենք ծրագրում ենք մեր ներկայացուցչությունը բացել Թբիլիսիում: Վրացական շուկան մեզ հետաքրքրում է իր մասշտաբներով ու ծավալներով: Միաժամանակ պետք է նշել, որ ներկայացուցչությունը պատվերներ կընդունի, իսկ նախագծերը կիրականացվեն Հայաստանում:

Բացի այդ, մենք ծրագրում ենք ներկայացուցչություններ բացել Ռուսաստանում, ԱՄՆ-ում և Լեհաստանում:

Օտարերկրյա հաճախորդներին ներգրավելու գործում մեծ դեր է խաղում մեր կայքը՝ www.webex.am-ը, որտեղ ներկայացված է ընկերության պորտֆոլիոն:

«ԱՌԿԱ». Ի՞նչ հիմնական խնդիրների եք բախվել ձեր գործունեության ընթացքում:

Ա. Առաքելյան.
Ամենամեծ խնդիրը, որին բախվում է մեր ընկերությունը, կադրերի ապահովման հարցն է, քանի որ մենք բացարձակապես գոհ չենք ժամանակակից հայկական բուհերի տված գիտելիքներից: Ուսանողները սովորելու ցանկություն ունեն, սակայն հայկական բուհերում այսօր անհրաժեշտ գիտելիքներ չեն տալիս:

Բացի այդ, կա նաև հարկային արտոնությունների հարցը, որը Հայաստանում փաստացիորեն բացակայում է ՏՏ ոլորտի համար:

«ԱՌԿԱ» . Այդ դեպքում ինչպե՞ս եք լուծում կադրերի խնդիրը:

Ա.Առաքելյան.
Մեր ընկերությունն իր կադրերն է պատրաստում՝ դասընթացներ անցկացնելով ՏՏ-բուհերի ուսանողների համար, ովքեր գիտելիքների լավ պաշար ունեն: Այսպիսով, մենք աճեցնում ենք մասնագետների՝ Webex Technologies-ում աշխատելու համար անհրաժեշտ գիտելիքներով:

«ԱՌԿԱ». Ի՞նչ գնահատական եք տալիս Հայաստանի գործարար միջավայրին:

Ա.Առաքելյան.
Արդեն մի քանի տարի է՝ մեր կառավարությունը հայտարարում է, որ ՏՏ-ն գերակա ոլորտ է, սակայն որևէ հարկային առավելություն չկա այս ոլորտում: Արդյունքում մենք չենք զգում, որ հարկային բեռը մեր նկատմամբ ավելի մեղմ է, քան այլ ոլորտների նկատմամբ: Վրաստանում, օրինակ, ՏՏ ոլորտի ընկերությունների համար պետությունն առանց հարկերի երեք տարվա գործունեություն է ապահովում:
 
Հայաստանում նաև դժվարություններ են առաջանում գործունեության ընդլայնման համար ներդրումների ներգրավման հարցում: Չնայած ՀՀ կառավարության որոշ քայլերին, որոնք ուղղված են գործարար միջավայրի բարելավմանը, իրական արդյունքներ դեռ չեն երևում: Հուսանք, որ մոտակա ժամանակում կառավարության գործունեությունն այդ ուղղությամբ կակտիվանա:--0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

13:54 31.05.2012



 
« May 2024

Mon
Tue
Wed
Thu
Fri
Sat
Sun
 
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 
 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×
سكس ايطالى مترجم pornosexarab.com مساهدة افلام سكس desi cute girl nude pornthash.mobi sex photos photos photos pyra hentai freecartoonporn.info monokage no irisu bangali video xxx pornofantasy.net oka manusu xxxcp indianpornxvideos.net gadiwala
hard fucking xvideo pornlake.mobi hot sxi video indian voyeur hotindianporn.mobi romance with teacher xxx kashmiri girls onlyporn.mobi www.nodutu lokaya.lk desiporntubes erocum.info desi clean pussy prone xxx stripvidz.net hislust com
chudai wali video download desipornscandals.com sauth sax mms sex movie hdtporno.org xxx vedios kerala ssrmovies com kompoz2.com full hd bf sex pone video indianhottube.com new mms girl reshma video clip likeporn.mobi babaji sex video