Հայաստանում հավաքված առաջին պլանշետները շուկայում կհայտնվեն 2014թ.–ի հունվարին

Հայաստանում հավաքված առաջին պլանշետները շուկայում կհայտնվեն 2014թ.–ի հունվարին

Առաջին համատեղ հայ–ամերիկյան պլանշետները Հայաստանում ներկայացվել են ՏՏ ոլորտի թոփային միջոցառումներից մեկի` Digitec Expo 2013 ցուցահանդեսի ընթացքում, որը տեղի ունեցավ հոկտեմբերի 4–6–ը Երևանում։ Հայկական շուկա ընկերության մուտք գործելու, դրա զարգացման հեռանկարների և միտումների մասին «ԱՌԿԱ» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում պատմեց Minno ընկերության փոխնախագահ Վահան Շաքարյանը։

«ԱՌԿԱ» - Դուք առաջին անգամ ենք նման արտադրանք ներկայացնում հայկական շուկայում։ Կարո՞ղ եք առավել մանրամասն պատմել այդ նոր գաջեթի մասին։

Շաքարյան
– Սրանք առաջին հայ–ամերիկյան համատեղ պլանշետներն են։ Ընդ որում, ծրագրային և սարքային ապահովման (software և hardware) դիզայնն իրականացվում է Հայաստանում, իսկ հավաքումը`ԱՄՆ–ում և Չինաստանում։ Սակայն Digitec ներկա ցուցահանդեսի համար մենք մի քանի փորձնական մոդելներ ենք պատրաստել, որոնք հավաքվել են անմիջականորեն Հայաստանում։

Որակի առումով այդ պլանշետները ոչնչով չեն զիջում համաշխարհային հայտնի ապրանքանիշերին, իսկ որոշ հարցերում նույնիսկ որոշ առավելություններ ունեն, մասնավորապես` մենք մեկ տարվա երաշխիք ենք ներկայացնում և պլանշետի հետ կապված խնդրի առաջացման դեպքում այն փոխարինում ենք նորով։

«ԱՌԿԱ» - Ի՞նչ փուլում է գտնվում պլանշետների տեղական արտադրության կարգավորման և գործարկման հարցը։     

Շաքարյան
– Տվյալ պահին բանակցություններ են տարվում Հայաստանի պետական կառույցների հետ` երկրում զանգվածային արտադրության կազմակերպման և գործարկման համար իրավունք ստանալու առումով։ Այժմ ընկերության արտադրանքն արտադրվում է ԱՄՆ–ում և Չինաստանում, սակայն մենք ցանկանում ենք հրաժարվել չինական հավաքից և ամբողջովին այդ արտադրական շարքը տեղափոխել Հայաստան։

Բոլոր իրավաբանական հարցերի հաջող լուծումից հետո պլանշետների արտադրությունը Հայաստանում կարող է սկսվել արդեն 2014թ.–ի հունվարին։

«ԱՌԿԱ» – Որքա՞ն միջոցներ կպահանջվեն Հայաստանում արտադրողական գործընթացը կարգավորելու համար, և ո՞վ հանդես կգա որպես հիմնական ներդրող։

Շաքարյան
– Հայաստանում արտադրություն կազմակերպելու համար հատուկ բարդություններ չեն առաջանում ներդրողների որոնման հարցում, քանի որ ընկերությունն ինքն է մտադիր իրականացնել բոլոր ներդրումները։ Մնում են միայն ընկերության ճիշտ ձևավորման համար կազմակերպչական և իրավաբանական բնույթի հարցերը։

«ԱՌԿԱ» – Եվ ամեն դեպքում, որքա՞ն ներդրումներ կպահանջվեն նախագծի իրականացման համար։

Շաքարյան
– Դա կախված է նրանից, թե ինչ ձևաչափով ենք գործելու։ Եթե խոսքը միայն վերաբերի պատրաստի դետալները հավաքելուն, ապա անհրաժեշտ ներդրումները կկազմեն մոտ 1–5 մլն դոլար։  Եթե մենք որոշում կայացնենք Հայաստանի տարածքում որոշ տեխնիկական կոմպոնենտների արտադրության մասին, մասնավորապես` չիպերի և պլատաների, ապա խոսքը կվերաբերի մի քանի տասնյակ միլիոն դոլարի։

«ԱՌԿԱ» – Իսկ ինչպիսի՞ն կլինեն ձեռնարկության արտադրողական հզորությունները և իրացման շուկան։

Շաքարյան
– Սկզբնական փուլում նախատեսվում է ամսական 30–50 հազար պլանշետ արտադրել, իսկ այնուհետև ամեն ինչ կախված կլինի պահանջարկից։ Արտադրանքը կիրացվի ինչպես հայկական, այնպես էլ միջազգային շուկաներում։ Այսօրվա դրությամբ մենք իրացնում ենք ԱՄՆ–ում և Չինաստանում արտադրված մեր արտադրանքը ԱՄՆ–ի, Հարավային Ամերիկայի և եվրոպական երկրների շուկաներում և, փաստորեն, կարող ենք դուրս գալ համաշխարհային շուկա` ազգային հայկական արտադրանքով։  

Ինչ վերաբերում է հայկական շուկային, ապա հաշվի առնելով սահմանափակությունը, մենք որպես իրացման հիմնական շուկա դիտարկում ենք տարածաշրջանի առումով առավել մոտ գտնվող Եվրոպայի երկրները։
 
«ԱՌԿԱ» - Ո՞րն է ընկերության գնային քաղաքականությունը։

Շաքարյան
– Գնային քաղաքականությունը զարմանալի է.  օրինակ` Cortex 4–միջուկային պրոցեսորով, 2 ԳԲ հիշողությամբ և ներկառուցված 16 ԳԲ հիշողությամբ 9,7 դյույմ անկյունագծով պլանշետը կարժենա մոտ 100 հազար դրամ (մոտ 247 դոլար), իսկ 7,85 դյույմ անկյունագծովը` 85 հազար դրամ ( մոտ 210 դոլար)։

Միաժամանակ մեր պլանշետը ոչնչով չի զիջում համաշխարհային ապրանքանիշերին` ինչպես հզորությամբ, այնպես էլ օպերատիվ համակարգով։

«ԱՌԿԱ» – Ինչպե՞ս եք գնահատում հայկական շուկայի պահանջարկը և ներուժը։

Շաքարյան.
Հայկական շուկայում սպառողական հնարավորությունների պահանջարկն ու առկայությունը տարբեր բաներ են։ Այսպես, Հայաստանում ներքին պահանջարկը կարող է հասնել ամսական մինչև մի քանի հազար պլանշետի` համեմատաբար ցածր գնային կարողությամբ։ Թեև մենք մեր արտադրանքն առաջարկում ենք 3–5 անգամ ավելի էժան գնով` այսօր հայկական շուկայում ներկայացված դրա նմանների համեմատ։ –0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

19:05 08.10.2013



 
« May 2024

Mon
Tue
Wed
Thu
Fri
Sat
Sun
 
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 
 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×
سكس ايطالى مترجم pornosexarab.com مساهدة افلام سكس desi cute girl nude pornthash.mobi sex photos photos photos pyra hentai freecartoonporn.info monokage no irisu bangali video xxx pornofantasy.net oka manusu xxxcp indianpornxvideos.net gadiwala
hard fucking xvideo pornlake.mobi hot sxi video indian voyeur hotindianporn.mobi romance with teacher xxx kashmiri girls onlyporn.mobi www.nodutu lokaya.lk desiporntubes erocum.info desi clean pussy prone xxx stripvidz.net hislust com
chudai wali video download desipornscandals.com sauth sax mms sex movie hdtporno.org xxx vedios kerala ssrmovies com kompoz2.com full hd bf sex pone video indianhottube.com new mms girl reshma video clip likeporn.mobi babaji sex video