ՏՏ ոլորտը կատարյալ է Հայաստանի համար. Google

ՏՏ ոլորտը կատարյալ է Հայաստանի համար. Google

Նախորդ շաբաթ Հայաստանում էր Google-ի նոր շուկաների ուսումնասիրման թիմի ներկայացուցիչ Դիվոն Լանը (Divon Lan): Հայաստանի ՏՏ շուկայի զարգացման հեռանկարների, հայ մասնագետների` արտերկրի շուկա դուրս գալու հնարավորությունների և Google Store-ում հայկական հաջողված պրոդուկտների մասին «ԱՌԿԱ» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում պատմել է Դիվոն Լանը:

«ԱՌԿԱ» - Հայաստան կատարած Ձեր այցի շրջանակներում Դուք ուսումնասիրելու եք հայկական շուկան: Ինչի՞ն եք, նախևառաջ, շեշտադրում անելու:

Դիվոն Լան
– Ես բազմիցս նշել եմ, որ Google ընկերությունը մյուսների պես սովորական ընկերություն չէ: Տարբերությունն այն է, որ աշխարհի ընկերությունների մեծամասնությունը հիմնված է գումար «սարքելու» և բիզնես «անելու» վրա: Եվ դա լավ է, հաց բոլորին է պետք: Բայց Google-ը հիմնվել է այլ նպատակով: Մեր առաքելությունը երկրի յուրաքանչյուր մարդուն, ներառյալ Հայաստանի բնակիչներին, այդ թվում` հայ գյուղացուն, ով, հնարավոր է, միայն հայերեն է խոսում, տեղեկություն հաղորդելն է: Ակնհայտ է, որ մենք դեռ չենք հասել դրված նպատակին, և մեծ աշխատանք ունենք անելու:

Դիտարկենք Հայաստանը. այստեղ ինտերնետից օգտվում է բնակչության մոտ կեսը: Երևանի կենտրոնով զբոսնելիս նկատում ես, որ բոլոր երիտասարդ կրթված մարդիկ օգտվում են ինտերնետից, բայց ինչ կարող ենք ասել մյուսների համար: Ըստ էության` ես եկել եմ, որ ավելի լավ հասկանամ, թե որն է արգելքը, որ մնացած մարդիկ չեն օգտվում ինտերնետից, ինչն է նրանց կանգնեցնում, և հասկանամ, թե ինչպես Google-ը կարող է նպաստել ավելի մեծ թվով մարդկանց ներգրավվածությանն այդ տեղեկատվական հեղափոխության մեջ: Ես հանդիպումներ եմ ունեցել բոլոր նրանց հետ, ով ցանկացել է հանդիպել ինձ հետ` հիմնականում, տեխնոլոգիաների ոլորտի ներկայացուցիչների հետ` մեծ ու փոքր ընկերությունների, ԾԱ մշակողների, կրթական ինստիտուտների ներկայացուցիչների, և մենք փորձել ենք դիտարկել Հայաստանում ինտերնետի տարածման զանազան հեռանկարներ:

«ԱՌԿԱ» - Իրավիճակի բարելավման և խնդրի լուծման ի՞նչ ուղիներ եք Ձեզ համար ուրվագծել:

Դիվոն Լան
–Ես միայն առաջնային տպավորություն ունեմ, քանի որ ժամանել եմ միայն մի քանի օր առաջ և չեմ կարող ասել, թե ամբողջովին հասկացել եմ իրավիճակը։ Բայց ինձ համար մի քանի խնդիր եմ առանձնացրել։ Դրանցից առաջինը գինն է։ Հայաստանի բազմաթիվ բնակիչներ դեռևս բավականին աղքատ են, և, հնարավոր է, Iphone–ը կամ Android–ը դեռ նրանց գրպանին հարմար չեն։ Բջջային ինտերնետի գինը երկրում նույնպես բավականին բարձր է։ Մեկ այլ հարց, որ մենք առանձնացրել ենք, լեզուն է։ Հայաստանի բնակիչներից շատերն ազատ օգտվում են ռուսերեն լեզվից, բայց մյուսների համար ռուսերենն այնքան էլ հարմար չէ շփվելու համար, և նրանք նախընտրում են հայերենը` մտածելով` «իսկ ինչու՞ ես պետք է օտար լեզու օգտագործեմ»։

Եվս մեկ պատճառ էլ այն է, ինչ մենք կոչում ենք համապատասխանություն։ Պատկերացրեք մի մենատնտեսի, ով շփվում է ինտերնետից օգտվող մարդկանց հետ` նրա երեխաները, ծանոթներն օգտվում են ինտերնետից, բայց նա ասում է. «սա ինձ համար չէ, սա ինձ պետք չէ, ես հիանալի ապրում եմ առանց դրա»։ Նա ասում է, որ այդ ամենը որևէ դեր չի խաղում նրա կյանքում` «այստեղ չկա որևէ բան, ի՞նչ կապ կարող է ունենալ իմ կյանքի հետ»։

Մենք շատ ենք ցանկանում հասկացնել, որ այն ամենը, ինչ ստեղծվում է Ինտերնետում, կապ ունի Հայաստանի բնակչության ամենատարբեր շերտերի հետ։ Դա Google–ի աշխատանքը չէ, դա տեղական տեխնոլոգիական հանրության աշխատանքն է, որը պետք է ստեղծի տեղական վեբ–կայքեր, տեղական բջջային հավելվածներ, որոնք համապատասխանում են տարբեր մարդկանց շահերին։ Իսկ մենք փորձում ենք դյուրացնել նրանց համար այդ գործընթացը` տրամադրելով գործիքներ, հիմնականում, անվճար, անցկացնելով թրեյնինգներ և առաջ տանելով տեղական նախագծերի դիստրիբուցիան դրանց վաճառքների համար` դրա կարիքն ունի Հայաստանը։

«ԱՌԿԱ» - Դուք արդեն հասցրե՞լ եք Հայաստանում իրականացնել նշված միջոցառումներից որևէ մեկը, թե՞ Ձեր ժամանումն առաջին քայլն է այդ ուղղությամբ։

Դիվոն Լան
– Որոշ միջոցառումներ մենք արդեն հասցրել ենք իրականացնել։ Հայաստանում աշխատում է Google Developer Group–ը, դա Google–ի մասնաճյուղը չէ, այլ ինքնուրույն խումբ, բայց մենք սերտորեն համագործակցում ենք նրա հետ։ Նրանք շատ ուշադիր և մեծ հետաքրքրությամբ են վերաբերում ինտերնետին ընդհանուր առմամբ և Google տեխնոլոգիաներին, և նրանց միջոցով մենք թրեյնինգներ ենք կազմակերպում։ Սեպտեմբերին մենք մեծ միջոցառում անցկացրեցինք շուրջ երեք հարյուր մարդու մասնակցությամբ։ Թրեյնինգը նվիրված էր Google տեխնոլոգիաներին և կայքեր ու բջջային հավելվածներ օգտագործելու ձևերին։

«ԱՌԿԱ»  - Ինչպե՞ս եք գնահատում հայկական ՏՏ շուկան, որքանո՞վ է այն զարգացած և ի՞նչ ներուժ ունի։

Դիվոն Լան
– Դժվար է գնահատական տալ, բայց կարծում եմ, որ մի քանի ուղղություններով հայերը բավականին առաջ են անցել` դա կրթությունն է։ Դուք շատ ուժեղ եք մաթեմատիկայում և ճշգրիտ գիտություններում, և դա շատ կարևոր է։ Կարևոր է նաև այն, որ ձեզ մոտ, ինչպես ինձ է թվում, շատ լավ է զարգացած ձեռնարկատիրության մշակույթը` բոլորն ուզում են նոր ընկերություն հիմնել։ Բայց շատ բան դեռ «կաղում է»` շատ հաճախ «մեծ գործեր անող» ընկերությունները որոշ ժամանակի ընթացքում ստիպված են լինելում զարգանալ և աշխատել առանց շահույթի, և բազմաթիվ ուսանողներ և բուհը նոր ավարտած երիտասարդներ չեն կարողանում իրենց թույլ տալ այդտեղ առանց վարձատրության աշխատել։ Այլ երկրներում զարգացած է վենչուրային կապիտալների ինդուստրիան, կան հիմնադրամներ, որոնք օժանդակում են այդպիսի ընկերություններին։ Այդ գործընթացը մեկնարկել է նաև Հայաստանում, բայց կարծում եմ, որ դրա ծավալներն առայժմ շատ փոքր են, և դա կարևոր տարր է։

Բայց կարծում եմ, որ դուք զարգացման մեծ ներուժ ունեք։ Իմ կարծիքով` տեխնոլոգիական արդյունաբերությունը հիանալի ոլորտ է Հայաստանի համար, որովհետև Հայաստանը բավականին փոքր բնակչությամբ, բայց հարուստ պատմություն ունեցող երկիր է։ Եվ աշխարհագրական տեսանկյունից այն բավականին հեռու է գլխավոր գլոբալ շուկաներից` Արևելյան Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի, Ճապոնիայի և այլն։ Ավանդական գործարանների կամ արտադրության ստեղծումը բավականին բարդ գործընթաց կլինի Հայաստանում, սակայն ԾԱ մշակման դեպքում կարևոր չէ, թե դու որտեղ ես գտնվում` կարող ես ապրել լեռան գագաթին գտնվող քո սիրած գյուղում և զբաղվել ծրագրերի մշակմամբ։ Այնպես որ, կարծում եմ, դա շատ կնպաստի Հայաստանի բնական և մարդկային առանձնահատկություններին` աշխարհագրական դիրքին և չափին, ինչպես նաև գիտության և տեխնոլոգիաների ձեր հմտություններին։

 «ԱՌԿԱ»  - Ի՞նչ նոր պրոդուկտներ եք պատրաստվում ներկայացնել հայկական շուկայում։

Դիվոն Լան
– Չէի ցանկանա քննարկել, թե ինչ ենք պատրաստվում անել, որովհետև մեր քաղաքականությունը մարդկանց անակնկալներ մատուցելն է` նոր պրոդուկտներ ներկայացնելով, այլ ոչ թե դրանց մասին նախապես խոսելը։ Բայց կցանկանայի նշել, որ մենք շատ լավ գիտենք, թե ինչ ենք ուզում անել։

«ԱՌԿԱ»  - Ամեն դեպքում, մեկ–երկու օրինակ կարո՞ղ եք հնչեցնել։
 
Դիվոն Լան
– Մենք դեռ անելու շատ բան ունենք. պետք է սկսենք աջակցել հայերենին,  մտածենք այն բաների մասին, որոնք կան մեզ մոտ և այլ երկրներում, բայց դեռ չկան Հայաստանում։

«ԱՌԿԱ»  - Այդ դեպքում, ե՞րբ նոր անակնկալներ սպասենք Google–ից։

Դիվոն Լան
– Եթե ես ժամկետներ նշեմ, ապա դա անակնկալ չի լինի։ Բայց ժամանակի ընթացքում մենք ավելի ու ավելի շատ բաներ ենք տեսնում, որ պետք է անենք Հայաստանում։

«ԱՌԿԱ»  - Դուք ասացիք, որ սերտորեն աշխատում եք Հայաստանի ձեր ընկերների հետ, բայց Google–ն այստեղ ներկայացուցչություններ չունի։ Մտադիր չէ՞, արդյոք, Google–ը ներկայացուցչություն բացել Հայաստանում կամ տարածաշրջանի երկրներից մեկում։

Դիվոն Լան
– Այսպես ասեմ, դուք տեսնում եք, որ Google–ի ծառայությունների մեծ մասն անվճար է։ Դուք կարող եք անվճար որոնում կատարել Google–ում, օգտագործել Gmail, YouTube, Google Maps` բոլորն անվճար։ Այդ ամենը բավականին թանկ է, և պատճառը, որով մենք կարող ենք այդ ծառայություններն անվճար մատուցել միլիոնավոր մարդկանց, այն է, որ մենք ռացիոնալ վարքագծի մոդել ենք օգտագործում։

Օրինակ` ունենք Հայաստանում հազարավոր օգտագործողներ, իսկ այստեղ մեզ պետք չէ ոչ տանիք, ոչ պատեր, քանի որ աշխատում ենք ինտերնետային ցանցում, մեզ գործնականում գրասենյակ պետք չէ։ Ընդհանրապես, աշխարհում երկու հարյուրից ավելի երկրներ կան, որտեղ մենք շատ ու շատ օգտագործողներ ունենք, բայց դրանց ճնշող մեծամասնությունում մենք պաշտոնական ներկայացուցչություններ չունենք։ Դա մեր աշխատանքային մոդելն է, որը թույլ է տալիս շատ ռացիոնալ լինել ծախսերում և սպառողներին մեր գրեթե բոլոր պրոդուկտներն անվճար տրամադրել։ Իսկ տարածաշրջանում մենք ոչ մեծ գրասենյակ ունենք Կիևում, Ստամբուլում, Մոսկվայում։ Դրանք մեր ամենամոտ գրասենյակներն են, բայց Կովկասում Google–ի ներկայացուցչություններ չունենք։

«ԱՌԿԱ»  - Հայկական քանի՞ պրոդուկտ է ներկայացված Google Store–ում և ինչպե՞ս եք գնահատում հայ մասնագետների ներուժը ՏՏ ոլորտում։

Դիվոն Լան
– Իրականում չեմ կարող նշել Android–ով պրոդուկտների թիվը, բայց լուսանկարներով աշխատելու համար ամենահայտնի հավելվածներից մեկը, գլոբալ առումով, PixArt–ն է, որը եկել է Հայաստանից։ Կարծում եմ, որ PixArt–ը ֆանտաստիկ օրինակ է, երբ ոչ մեծ տեղական հարյուրտոկոսանոց հայկական ընկերությունը, նույնիսկ ներկայացուցչություն չունենալով արտերկրում, կարողացել է հսկայական հաջողության հասնել` ավելի քան 50 մլն բեռնում, և դա հայերի հաջողության հիանալի օրինակ է տեխնոլոգիաների ոլորտում։

«ԱՌԿԱ»  - Կարո՞ղ եք զուգահեռներ անցկացնել Հայաստանի և ԱՊՀ այլ երկրների կամ տարածաշրջանի ՏՏ ոլորտի միջև։ Ինչպե՞ս կգնահատեք այդ երկրների շրջանում մեր երկրի դիրքը։

Դիվոն Լան
  - Ընդհանրապես ԽՍՀՄ երկրները շատ բարձր մակարդակում են և գործնականորեն հավասար են։ Նրանք կրթության բարձր մակարդակ ունեն, ինչը մնացել է դեռ խորհրդային ժամանակներից։ Հիմա այնտեղ սերնդափոխություն է, և ավելի ավանդական ինժեներիայի սովոր ավագ սերունդը փոխարինվում է երիտասարդ ինտերնետ–սերնդով։

Բայց այդ, երկրներից յուրաքանչյուրն օժտված է յուրահատուկ բնութագրերով, և կարծում եմ, որ Հայաստանում, հնարավոր է, այն պատճառով, որ դա նախկին խորհրդային հանրապետություններից ամենափոքրերից մեկն է, մարդիկ ավելի քան մոտիվացված են իրենց երկրի բարեկարգման հարցում և շատ են հպարտանում նրանով։ Հայաստանի մյուս առանձնահատկությունը ձեր սփյուռքն է։ Ամբողջ աշխարհով սփռված շատ հայեր կան, այդ թվում տեխնոլոգիաների ոլորտում` Սիլիկոնային հովտում, Google–ում, և կարծում եմ, որ դա կարևոր գործոն է։

«ԱՌԿԱ»  - Հայաստանում ներկայացված են ՏՏ ոլորտի խոշոր ընկերություններ, ինչպես Microsoft, Synopsys, Mentor Graphics, National Instruments, Apple, Sitronics։ Ըստ Ձեզ` ի՞նչ են գտել նրանք մեր երկրում։

Դիվոն Լան
  - Կարծում եմ` յուրաքանչյուր ընկերություն ինքն է որոշումներ կայացնում, և այն փաստը, եր դրանցից շատերը որոշել են ընտրել Հայաստանը, լավ նշան է ձեր երկրի համար։ Իմ կարծիքով, այստեղ բարձր մակարդակով ստեղծվել է ավտոմատացման տեխնոլոգիայի կլաստեր, քանի որ այդ ուղղությամբ մասնագիտացող շատ ընկերություններ Հայաստանում  տեսնում են այդ առանձնահատուկ ոլորտի հաբ (ցանցային կուտակիչ), և ես կարծում եմ, որ դա իրականում Հայաստանի համար տարբերող նշան է։

«ԱՌԿԱ» - ՏՏ ոլորտի զարգացման ի՞նչ ուղիներ եք տեսնում Հայաստանում

Դիվոն Լան
– Կարծում եմ` շատ կարևոր է սթարտափերի խրախուսումը։ Դա այստեղ արդեն կատարվում է, բայց տեմպը կարող է աճել։ Պետք է համոզվել, որ իրավական միջավայրը նպաստում է դրան։ Ենթադրենք, ես ցանկանում եմ ընկերություն հիմնել և հրավիրել Ձեզ ինձ հետ աշխատելու, բայց իրականում փող չունեմ` Ձեզ աշխատավարձ վճարելու համար։ Այդ ժամանակ ես ասում եմ` «լավ, միացիր ինձ, ես քեզ կտամ իմ ընկերության տասը տոկոսը»։ Այդ դեպքում դուք կկարողանաք ավելի շատ փող աշխատել, քան ուղղակի չոր աշխատավարձը։ Բայց դրա համար պետք է իրավական ձևակերպում` ամեն ինչ կարգավորելու համար, և այդ հարցում պետք է դեռ կատարելագործվել։

Կարևոր է, ինչպես արդեն ասացի, վենչուրային կապիտալի ինդուստրիայի զարգացումը, կապերի ընդլայնումը խոշոր տեխնոլոգիական հաբերի հետ, ինչպես Սիլիկոնային հովիտը և Իսրայելը, որը, ի դեպ, Հայաստանից երկու ժամվա թռիչք է և որը տեխնոլոգիական հսկայական հաբ է։ Այնտեղ նաև հայկական համայնք կա, և կարծում եմ, որ դա կարող էր ավելի սերտ կապերի հաստատման գերազանց ռեսուրս լինել։

«ԱՌԿԱ» - Հայաստանի կառավարությունը ծրագրում է հետագայում ավելի ընդլայնել Հայաստանի ինտերնետ ծածկույթը և հասցնել այն մինչև 90 տոկոսի։ Ի՞նչ եք կարծում` ինչպե՞ս դա կազդի երկրի ՏՏ տեխնոլոգիաների զարգացման վրա։

Դիվոն Լան 
- Ինձ շատ լավ հայտնի են ձեր կառավարության ծրագրերը, բայց կարող եմ ասել, որ ինտերնետ ծածկույթի ավելացումը 50–ից մինչև 90 տոկոս շատերին հսկայական օգուտ կբերեր։ Դուք գիտեք, որ մենք բոլորս անցել ենք հեղափոխության միջով` բոլորս ապրել ենք մինչինտերնետային ժամանակաշրջանում, իսկ ներկայում ամբողջ համաշխարհային տեղեկատվությունը քո հեռախոսում է, և քեզ պետք է ընդամենը գործի դնել ստեղնաշարը` քեզ հետաքրքրող ամեն ինչ իմանալու համար։ Դա իսկապես այնքան հնարավորություններ է բացում` տնտեսությունում, առողջապահությունում։ Եվ իմ կարծիքով, բոլոր հայերը պետք է ունենան այդ տեղեկությունը ստանալու հնարավորությունը, դա շատ լավ նախաձեռնություն է։

«ԱՌԿԱ» - Եվ, ամփոփելով զրույցը, ըստ Ձեզ` որո՞նք են այն կետերը, որոնց պետք է ուշադրություն դարձնի Հայաստանը ՏՏ ոլորտում հաջողությունների հասնելու համար։

Դիվոն Լան
– Կարծում եմ, որ ձեզ պետք է շարունակել բարելավել կրթության և ճշգրիտ գիտությունների ոլորտը։ Ինչպես արդեն ասել եմ, այն շատ բարձր մակարդակի վրա է, բայց հարկ է ուշադրություն դարձնել նոր բաներ սովորելուն` կապված նոր աշխարհի և գլոբալ հավելվածների հետ, ես կարծում եմ` դա ձեզ շատ կօգներ։

Պետք է ավելի սերտ շփվել աշխարհի հետ, ընդ որում` անհատական շփման տեսանկյունից, գտնել ավելի մեծ թվով ընկերություններ, որոնք կգան այստեղ, ինչպես այսօր ես եմ դա անում, կնպաստեն երկրի դուրս գալուն արտասահմանյան շուկա և զարգացնելու այն` ավելի ճանաչելի դարձնելով աշխարհին։

Շարունակեք անել այն, ինչ արդեն անում եք` նախաձեռնող եղեք, հպարտացեք ձեր երկրով։ Սա իմ առաջին այցն է Հայաստան, բայց նրանք, ում հետ շփվել եմ, պնդում են, որ Հայաստանը 5 տարի առաջ և այսօր` երկու  միանգամայն տարբեր երկրներ են, և ակնհայտ է հսկայական առաջընթացը, այնպես որ` կանգ մի առեք։

«ԱՌԿԱ»  - Ե՞րբ կրկին կժամանեք Հայաստան` երկրում կատարված փոփոխություններն անձամբ արձանագրելու համար։

Դիվոն Լան
– Չգիտեմ` երբ կոնկրետ, բայց շուտով կվերադառնամ։

«ԱՌԿԱ»  - Մենա՞կ, թե՞ արդեն կոնկրետ թիմով և առաջարկներով։

Դիվոն Լան
– Կարծում եմ` Google–ում շատ են Հայաստանի հետ կապված հարցերում ներգրավված մարդիկ, և ես միակը չեմ։ Այնպես որ, կարող եք Google–ի ավելի մեծ թվով ներկայացուցիչների սպասել, ովքեր տարբեր նախագծեր կիրականացնեն Հայաստանում։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

18:48 12.12.2013



 
« May 2024

Mon
Tue
Wed
Thu
Fri
Sat
Sun
 
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 
 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×
سكس ايطالى مترجم pornosexarab.com مساهدة افلام سكس desi cute girl nude pornthash.mobi sex photos photos photos pyra hentai freecartoonporn.info monokage no irisu bangali video xxx pornofantasy.net oka manusu xxxcp indianpornxvideos.net gadiwala
hard fucking xvideo pornlake.mobi hot sxi video indian voyeur hotindianporn.mobi romance with teacher xxx kashmiri girls onlyporn.mobi www.nodutu lokaya.lk desiporntubes erocum.info desi clean pussy prone xxx stripvidz.net hislust com
chudai wali video download desipornscandals.com sauth sax mms sex movie hdtporno.org xxx vedios kerala ssrmovies com kompoz2.com full hd bf sex pone video indianhottube.com new mms girl reshma video clip likeporn.mobi babaji sex video