Ես հեռահաղորդակցության ոլորտի 3 հեղափոխություն եմ վերապրել, և ամեն բան հիմա դեռ նոր է սկսվում... Ա.Պյատախին

Ես հեռահաղորդակցության ոլորտի 3 հեղափոխություն եմ վերապրել, և ամեն բան հիմա դեռ նոր է սկսվում... Ա.Պյատախին

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի./ԱՌԿԱ/. Արդեն 7 տարի՝ «ՎԵՈՆ Արմենիա» (ապրանքանիշը՝ «Beeline») ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինն ապրում և գործունեություն է ծավալում Հայաստանում՝ ակտիվորեն նպաստելով հեռահաղորդակցության, թվային տեխնոլոգիաների և ստարտափ էկո համակարգերի զարգացմանը:

Կյանքում բեկումնային պահերին կատարած ճիշտ որոշումների, հեռահաղորդակցության ոլորոտում անցկացրած 25 տարիների ու այդ ընթացքում հեղափոխություններ վերապրելու, ինչպես նաև երազանքների և հաջողության բանաձևի մասին մեզ հետ զրույցում անկեղծացել է Անդրեյ Պյատախինը:

Պարոն Պյատախին, Հայաստանում Դուք անընդհատ մարդկանց տեսադաշտում եք, բայց լայն հասարակությունը քիչ բան գիտի Ձեր մասին: Եվ այսպես, ո՞վ է Անդրեյ Պյատախինը։

Անդրեյը մարդ է, ով կարծում է, որ միշտ կարելի է մի փոքր ավելին անել, քան անում է (ծիծաղում է. խմբ): Մանկությունս Լիպեցկում է անցել`մոտավորապես երևանյան Չարբախի նման մի թաղամասում. Ապրում էինք փոքրիկ բնակարանում մորս ծնողների և հորաքրոջս հետ: Ապրում էինք նեղության մեջ, բայց շատ ուրախ: Իսկ ինձ՝ փոքրիկ տղայի համար դրանք ամենաբարի ժամանակներն էին՝ շնորհիվ իմ ավագ ընկերոջ ու խորհրդատուի՝ մորական պապի: Պապիկս մոլդովացի էր. և գիտեք՝ արյունը ջուր չի դառնում, ես ինքս տևական ժամանակ մտածում էի՝ մոլդովացի եմ, չնայած Մոլդովայում ընդամենը մեկ անգամ եմ եղել բարեկամներից մեկի հարսանիքին:

Պապս ինձ մոլդովերեն բառեր էր սովորեցնում, ասեմ, որ հաջողություններ ունեի, ու հպարտորեն անընդհատ կրկնում էի «Eu sunt moldovean»՝ «Ես մոլդովացի եմ»: Ճիշտն ասած՝ պապս երկար ժամանակ մոլդովացիներին էր մեղադրում Սովետը քանդելու մեջ: Ինչու և ինչպես դա արեցին խեղճ մոլդովացիները, անկեղծ ասած՝ դեռ չեմ պարզել (ծիծաղում է. խմբ):

Տատիկս հյուրանոցում էր աշխատում, ուր շատ հնդիկներ կային, որոնց հետ ես շփվում էի, ընդ որում՝ լեզվին բացարձակ չտիրապետելով: Երկրորդ տատիկս Բուրյատիայից էր. ասող-խոսող, կենսուրախ… Ահա այսպես՝ պապիկս մոլդովացի, տատիկներս ռուս ու բուրյատ, շփումս՝ հնդիկների հետ: Այնպես որ, կդժվարանամ ազգությունս հստակ որոշել (ծիծաղում է, խմբ.): Կարևորը՝ ես վաղ տարիքից գիտակցեցի, որ շատ տարբեր երկրներ, շատ-շատ տարբեր ազգություններ ու լեզուներ կան, և այդ բազմազանությունն ինձ համար թե՛ այն ժամանակ, թե՛ հիմա մեծ ուրախություն է:

Հայրս ծանրամարտիկ էր, չեմպիոն: Կարծում եմ՝ եթե հայրիկիս կամքով լիներ, ապա ես պրոֆեսիոնալ մարզիկ կլինեի, բայց ես ժամանակին կանգ առա ...

ժամանակին, այսինքն՝ ե՞րբ։

14 տարեկանում ես ծանրամարտով էի զբաղվում, Լիպեցկի շրջանի չեմպիոնն էի՝ մինչև 67 կգ քաշային կարգում: Հայրս հպարտանում էր և ուզում, որպեսզի շարունակեմ սպորտային կարիերաս: Սակայն եկավ համալսարան ընդունվելու ժամանակը․ պետք էր ընտրել կրթություն, թե՞ սպորտ: Ես ընտրեցի կրթությունը, բայց սպորտի համար շատ շնորհակալ եմ հորս: Նա նույնիսկ չգիտի էլ, բայց հենց սպորտն ինձ փրկեց պատանեկան ծուղակներից: Երբ դու շաբաթական հինգ պարապմունք ունես, դրան գումարած ուսումը, այնպես ես հոգնում, որ բակային «արկածների» համար ո´չ ժամանակ է մնում, ո´չ` ուժ: Հենց այդ ընթացքում ձևավորվեց իմ ներքին կարգապահությունը և, իհարկե, համառությունը:

Ընտրեցի ուսումը… այդ ժամանակ 17 տարեկան էի: Անհրաժեշտ էր որոշել, թե ուր եմ դիմելու Լիպեցկում: Քննությունները հանձնել էի, 40-ից 40 բալ ստացել, նաև ոսկե մեդալակիր էի, ես ամեն տեղ կարող էի անցնել, ահա այսպիսի ֆուլ հաուս:

Մասնագիտությունների ցանկը տեսա ու նկատեցի՝ АХА՝ Ավտոմոբիլային տնտեսություն և ավտոմոբիլներ (Լիպեցկի տեխնոլոգիական համալսարանի ֆակուլտետներից. խմբ.): Իսկ ես այդ ժամանակ շատ էի սիրում AHA նորվեգական երաժշտական խումբը, հիշու՞մ եք մի երգ ունեին՝ «Crying in the rain»: Այդպես, առանց երկար մտածելու ընդունվեցի այդ բաժին, սովորեցի և դարձա ինժեներ-մեխանիկ: Հետո նույնիսկ ասպիրանտուրան ավարտեցի, պաշտպանեցի ատենախոսությունս: Իմ պրոֆեսորն ինձ ամոթանք էր տալիս` ասելով, որ ես միակն եմ իր խմբի ուսանողներից, ով այդպես էլ չի պաշտպանում ատենախոսությունը: Ես, այնուամենայնիվ, գործն ավարտին հասցրեցի, բայց դա առանձին պատմություն է:

Իսկ մինչ դա այլ իրադարձություններ էլ կային, և դրանցից ամենաերջանիկ ըաղջկաս ծնունդն էր (ժպտում է. խմբ.): Ես ընդամենը 19 տարեկան էի, երրորդ կուրսի ուսանող, և աղջիկս է ծնվում: Իրականում ծանր և անփող ժամանակներ էին: Ես շուկայում վաճառող էի աշխատում, երբեմն՝ КАМАЗ-ի վարորդ, փորձում էի անել ամեն բան: Եվ գիտեք՝ անկախ առօրյա բոլոր դժվարություններից, դա իսկապես իմ կյանքի ամենաերջանիկ ժամականշրջանն էր: Դրանից հետո ես ասպիրանտուրա ընդունվեցի, չնայած արդեն բջջային կապի ոլորտում վաճառող էի աշխատում:

Пятахин, интервью

Այսինքն՝ հեռահաղորդակցության ոլորտում եք ավելի քան 20 տարի՞:

Ավելի-ավելի… Աշխատել սկսել եմ 1996-ին՝ հինգերորդ կուրսում: Շուտով կլինի արդեն 25 տարի:

Ստացվում է, որ ոլորտը զարգացել է Ձեր աչքի առաջ և հենց Ձեր ջանքերի շնորհիվ: Պատմեք այդ մասին:

Երբ սկսեցի աշխատել բջջային կապի ոլորտում, բջջային հեռախոսներն ուղղակի զարմանալի էին: 90-ականներին բջջային հեռախոսի վաճառքը նման էր մերսեդեսի վաճառքին. Մեկ հեռախոսն արժեր մոտավորապես 2500 ԱՄՆ դոլար, մեկ րոպե խոսելաժամանակը՝ 50 ցենտ, սա էլիտար ծառայություն էր միայն ընտրյալների համար: Ես հեռախոսներ էի վաճառում, պատասխանում զանգերի և անձամբ էի գնորդներին հասցնում վճարային փաստաթղթերը: Այդ ժամանակ քաղաքային տրանսպորտն անվճար էր, և ես տրոյլեբուսով տանում էի, հասցնում այդ թղթերը: Դանիական DANCALL ֆիրմայի աշխատանքային հեռախոս ունեի՝ բավականին մեծ՝ ահռելի, անընդհատ պոկվող-ընկնող մարտկոցով, որը կպչուն ժապավենով մի քանի շերտ կապված-ամրացված էր: Եվ ահա, ես անվճար տրոյլեբուսում եմ, հանկարծ զանգահարում է իմ հեռախոսը, և տրոյլեբուսի բոլոր ուղևորներն ինձ են ուղղում հարցական հայացքները՝ «Իսկ ի՞նչ գործ ունի այստեղ այս միլիոնատերը»։ (ծիծաղում է. խմբ.):

Այնուհետև հեռախոսները դարձան ավելի մատչելի, նվազեց նաև կապի ծառայության արժեքը, սկսվեց ոլորտի սրընթաց զարգացումը: Այն բանից հետո, երբ հեռախոսներում հայտնվեց ինտերներտը, սկսվեց հաղորդակցությունների միանգամայն նոր դարաշրջան: Իսկ երրորդ հեղափոխությունը տեղի ունեցավ սոցիալական ցանցերի ի հայտ գալուն զուգահեռ: Այնպես որ, կարելի է ասել՝ ես երեք հեղափոխություն եմ վերապրել:

Այսօր հաղորդակցման տիրույթում փոխվել է ամեն ինչ: Նկատե՞լ եք, երբ փոքր երեխաները փայլուն շապիկով ամսագիր են տեսնում, մտածում են. «Սա ի՞նչ կոտրված iPad է»: Բայց փոփոխությունները կյանքում բնական երևույթ են: Օրինակ՝ աղջիկս ծնվել է 1995 թվականին, և չի տեսել կյանքն առանց հաղորդագրությունների (sms), իսկ ահա 2000-ականներին ծնված տղաս չի հավատում, որ կյանքը հնարավոր է առանց ինտերնետի:

Իսկ հետո ինչպե՞ս դասավորվեց Ձեր կարիերան, խոսենք Beeline–ի մասին։

Ամբողջ կյանքս աշխատել եմ մեկ ոլորտում, և, խոշոր հաշվով, շուրջ 20 տարին Beeline-ում` տարբեր տեղերում: Գիտեք, ես հաջողակ եմ: Նախ և առաջ՝ հայտնվել եմ շատ լավ ինդուստրիայում, և երկրորդ՝ անկախ ու շատ հետաքրքիր ընկերությունում: 2001 թվականն էր՝ տղայիս ծնունդն ու Beeline-ի հայտնվելը (ժպտում է. խմբ.): Հիմնական բաժնետերը Telenor նորվեգական ընկերությունն էր, որն ուներ ընդգծված եվրոպական աշխատելավոճ: Նորվեգացիները՝ ֆանտաստիկ ազնիվ, ուղղամիտ, պրոգրեսիվ և հավասարակշռված մարդիկ, մեր թիմի վրա ուժեղ տպավորություն գործեցին: Հիշում եմ՝ ինձ աշխատանքի ընդունեց Յո Օլավա Լունդերը (մենք նրան Ջո էինք ասում), ում ազդեցությունը ես զգում եմ մինչ օրս՝ կարևոր որոշումներ կայացնելիս:

2004 թվականին ինձ և ղեկավարիս հրավիրեցին Ուրալ: Դա բեկումնային պահ էր իմ կյանքում: Մենք նոր էինք ավարտել մեր բնակարանի վերանորոգումը, մեկ շաբաթ էինք հասցրել բնակվել։ Ամեն ինչ նոր էր, դեռ թարմ ներկի հոտ էր գալիս, և ահա՝ նորից տեղափոխություն: Ես մտածում էի՝ «Ու՞ր եմ գնում». Վախեցնող էր, Ուրալ, Եկատերինբուրգ... Բայց ուժ ու համարձակաթյուն գտա այդ քայլին գնալու համար: Պետք էր տեղափոխվե լընտանիքի հետ միասին, բայց ի՞նչ անել, ինչպե՞ս... Ի վերջո, տեղափոխվեցինք, և մինչև հիմա շատ ուրախ եմ դրա համար: Երբ նոր վայր ես գնում, սկսում ես տեսնել ավելին, զարգանում և աճում ես:

Եկատերինբուրգից հետո ես ճանապարհորդեցի ամբողջ Ուրալով, որը մոտ 8 Ֆրանսիայի չափ է: Մենք նոր ծրագրեր էինք թողարկում, շատ էինք աշխատում: Երբեմն կարիք էր լինում հարցերին կոշտ լուծումներ տալ, աշխատանքից հեռացնել մարդկանց: Դա նույնպես բարդ շրջան էր, և ես կրկին շատ էի սովորում: Ես ավելի փորձառու դարձա՝ մարդկանց և ճգնաժամային իրավիճակները կառավարելու առումով, և դա ինձ տվեց սխալները գնահատելու կարողություն: Հիմա, երբ մարդիկ գալիս են աշխատանքի ընդունվելու, ես հարցնում եմ ոչ թե նրանց հաջողությունների, այլ սխալների և ձախողումների մասին:

Пятахин, интервью

Այդ դեպքում, եկեք մենք հարցնենք Ձեր սխալների մասին։

Ես այսպիսի դասական քրեստոմատիական ֆիասկո ունեմ: Մի անգամ պաշտոնի նշանակեցի խոստումնալից երիտասարդի զուտ այն պատճառով, որ հավանում էի նրան: Ինձ զգուշացնում էին, որ այդ պաշտոնը նրա ուժերից վեր է, իսկ ես իմ որոշումն էի պնդում: Բայց նա ամեն ինչ ձախողեց, և ամեն ինչ շատ վատ վերջաբան ունեցավ. վատ՝ աշխատանքի համար, վատ՝ նրա համար և վատ ինձ համար: Սակայն դա լավ դաս էր նախ այն մասին, որ չի կարելի խառնել անձնականն ու «պետականը», և երկրորդ՝ եթե մարդն իր տեղում չէ, ուրեմն պետք է ինքդ քեզ հետ անկեղծ լինես և լուծես այդ խնդիրը: Դա հավանաբար ամենամեծ ձախողումն էր ինձ համար: Ես ղեկավար եմ և ամեն օր որոշումներ եմ կայացնում, իսկ դա նշանակում է, որ ես ամեն օր կարող եմ սխալվել: Չկան միանշանակ ճիշտ որոշումներ. Այդ տեսանկյունից կարևոր է անընդհատ վերլուծելն ու սովորելը:

Աշխատում եմ վատ դեպքեր չհիշել. Դա խանգարում է հենց կյանքի, իրականության և արարելու գործընթացի վրա կենտրոնանալուն: Երբ որևէ տհաճ բան է պատահում, ես ինքս ինձ հարց եմ տալիս. «Իսկ ո՞րն է ամենավատը, որ կարող էր ինձ հետ կատարվել», և հասկանում եմ, որ ամենավատը բնավ էլ դա չէր: Այդ պատճառով էլ թերթում եմ էջն ու անցնում առաջ:

Իսկ ի՞նչ եղավ հետո:

Հետո տեղափոխվեցի Մոսկվա որպես Ռուսաստանում Beeline-ի B2B տնօրեն, և առաջին անգամ ունեցա ամերիկացի ղեկավար՝ Քենթ ՄաքՆիլը, Kodak-ի մարքեթինգի բաժնի նախկին փոխնախագահը, ով թվային լուսանկարչության հեռանկարային լինելը չզգաց՝ «քնած էր մնացել» և կործանեց Kodak-ը (ծիծաղումէ. խմբ.): Քենթը ռուսերեն չէր խոսում, իսկ անգլերենի իմ իմացությունը զբոսաշրջիկի մակարդակի էր, մենք միմյանց բառացի չէինք հասկանում, ընդհանրապես: Աշխատանքային քննարկումների ժամանակ Քենթը գրատախտակին պատկերներ էր նկարում ինձ համար, և սա էլ խթան դարձավ, որպեսզի ես մի քանի ամսվա ընթացքում անգլերեն սովորեմ: Ես կրկին սովորելու գործընթացի մեջ էի, ամեն երեկո՝ աշխատանքից հետո տնային առաջադրանքներ էի կատարում, ինչպես այսօր, պարզապես հիմա արդեն դրանք հայերեն են (ծիծաղում է. խմբ.):

Հայաստանում հետաքրքիր և սենսացիոն շատ նախագծեր եք իրականացրել: Պատմեք նրանց մասին, որոնք Ձեր կարծիքով նշանակալի են եղել մեր երկրի համար: Եվ ի՞նչ նորություններ սպասել Beeline-ից մոտ ապագայում:

Քանի որ մենք ֆիքսված կապի ընկերություն ենք, Եվրոպայի մեր գործընկերներին երբեմն բարդ է լինում համոզել, որ նման դեպքերում պետք են ավելի շատ ներդրումներ: Մյուս կողմից, գուցե վատ համարվի, բայց մենք թույլ ենք տվել այլ ընկերություններին ակտիվ զարգանալ: Որպես արդյունք՝ մեծացել է մրցակցությունը, բարձրացել է որակը, վերափոխվել՝ շուկան, և այսօր մենք «չար մենաշնորհի» դեր չենք խաղում:

Այս տարի մենք արդիականացրինք Երևանի ֆիքսված կապը: Ես շատ եմ հպարտանում այդ նախագծով, որովհետև ստացանք մրցունակ ու բարձր որակի պրոդուկտ: Ունենք տարիներ առաջ իրականացված մի նախագիծ՝ LTE 450 կապը, որն այս ստանդարտի գործարկման երրորդ ցանցն է աշխարհում՝ Ֆինլանդիայից և Նորվեգիայից հետո: Շատ եմ սիրում հեռավոր գյուղերի համար ֆիքսված և անլար կապ ապահովելու նախագիծը: Իհարկե, դա երևանյան կապի նման չէ, բայց այս պահին այն Հայաստանի հեռավոր գյուղերում ապրող հազարավոր մարդկանց համար կապի միակ միջոցն է: Ի միջի այլոց, ես առաջին անգամ եմ խոսում այս մասին, բայց ասեմ, որ վերոնշյալ նախագիծը մեզ համար եկամտաբեր չէ: Բայց պատկերացրեք, եթե այն ընդհանրապես չլիներ, հատկապես այս օրերին: Մենք հավատում ենք, որ ապագան պարզության մեջ է, և հիմա մենք թողարկել ենք Combo պրոդուկտը, որից չունի ոչ մի ընկերություն:

Չեմ բացառում նաև զարգացման այլընտրանքային ուղիները: Օրինակ՝ երազում եմ, որպեսզի մենք դառնանք սուպեր-թվային բանկ: Մենք մեծ փորձ չունենք, բայց ունենք հաճախորդների հսկա բազա, անհրաժեշտ բոլոր ենթակառուցվածքները՝ ցանց, գրասենյակներ, հասարակական ուշադրություն, այլ երկրների և գործընկերների հարուստ փորձ: Պարզ է, որ համավարակի պայմաններում նոր նախագծեր մեկնարկելը բարդ է առավել քան երբևէ, բայց ես հավատում եմ, որ մեր հաճախորդի համար միշտ հնարավոր է ինչ-որ լավ բան անել:

Ի դեպ՝ խոսելով համավարակի մասին. Ինչպե՞ս է Beeline-ը հաղթահարում համավարակն ու արտակարգ դրությունը։

«ՎԵՈՆ» ընտանիքը միջազգային կազմակերպություն է, և ամեն շաբաթ գլխավոր տնօրենները բոլոր երկրներից կապ են հաստատում ու կիսվում նորություններով. Բոլորի մոտ էլ ամեն բան այնքան էլ լավ չէ: Օրինակ՝ Բանգլադեշում, Պակիստանում, Ալժիրում համատարած սով է կանխատեսվում, և դա սարսափելի է: Բայց մյուս կողմից էլ՝ մենք փոխանակվում ենք փորձով, խորհրդակցում ենք, թե ինչպես լուծել խնդիրները. Պետք է լինել միասնական, օգնել միմյանց:

Մեր գրասենյակի պատերին գրված են մեր ընկերության արժեքները. Սեր առ հաճախորդ, Նախաձեռնողականություն, Նորարարություն, Փոխազդեցություն և Ազնվություն: Հիմա մտածում եմ, որ դրանք պետք է վերաշարադրել...

Այս օրերին կարևոր է դարձել մեր գործընկերների և հաճախորդների անվտանգությունը, և ընկերությունը դրա համար վճարում է հսկայական գումարներ: Գործնականում պարզվեց, որ մենք բավականաչափ պատրաստ էինք մեկուսացմանը, որովհետև մեզ մոտ ընդունված է տանից աշխատելը, մենք վաղուց ունեինք էլեկտրոնային ստորագրություններ, և մեր երկրում առաջինն ենք եղել, որ սկսել ենք կիրառել դրանք:

Հիմա, առավել քան երբևէ, կարևորում ենք վստահությունը. Աշխատակիցները պետք է վստահ լինեն, որ նրանք ապահովված կլինեն աշխատանքով և ընկերությունը չի անհետանա: Այո´, մենք պետք է որոշակի վերանայումներ կատարենք, բայց մեր խնդիրն է, որքան հնարավոր է շատ մարդկանց պահել իրենց տեղերում:

Մյուս կարևոր արժեքն այս օրերին դարձել է անխափան կապը, այդ պատճառով մեր թիմի մի մասը շուրջօրյա աշխատում էր կապի մոնիթորինգի վրա, նրանք առաջնագծի մեր հերոսներն են:

Իսկ ովքե՞ր են Ձե´ր հերոսները։

Նշանակալի գործ կատարող մարդիկ: Ինձ համար հերոս է Դմիտրի Բորիսովիչ Զիմինը, ով ստեղծել է Beeline-ը: Ինձ հիացնում է այն փաստը, որ սովորական մի ինժեներ, թակարդներից և գայթակղություններից խուսափելով, ստեղծել է համաշխարհային մակարդակի մի կազմակերպություն՝ հասկանալով և պատկերացնելով, թե ինչ է անում: Երբ աշխատում էի Մոսկվայում, Դմիտրի Բորիսովիչը կանչում էր ինձ իր մոտ տարբեր հարցերով, մենք շատ էինք շփվում իրար հետ, և դա ինձ համար կյանքի ևս մեկ դաս է:

Ինձ հիացնում է Իլոն Մասկը... ախ, ինչպես է նա հայհոյում (ծիծաղում է. խմբ.). Ինչպես է ծաղրում համակարգը։ Ինձ դուր են գալիս նրա պատկերացումներն ապագայի մասին: Հիացնում են այսօրվա բժիշկները, որոնք ամեն օր գնում են աշխատանքի:

Ժամանակը փոխում է հերոսներին՝ ոմանք հիասթափեցնում են, ոմանց համեմատ մեծանում ես...

Ինչի՞ մասին է երազում Անդրեյ Պյատախինը:

Կյանքի տարբեր փուլերում ունեցել եմ տարբեր երազանքներ: Օրինակ՝ կար ժամանակ, երբ երազում էի կառավարվող ավտոապակիների (стеклоподъёмник) մասին (ծիծաղում է. խմբ.): Բայց այսօր Պյատախինը երազում է, որ Beeline-ը միշտ առաջ գնա: Հիմա բոլորս ցնցումների մեջ ենք, բոլորի համար վատ է, իսկ ես երազում եմ, որ մենք հնարավորինս արագ հանդարտվենք, որ արագ հավաքենք այս իրավիճակի ամբողջական խճանկարը, հասկանանք՝ ուր ենք գնում և շարունակենք կյանքի կոչել նոր ծրագրեր, անենք այն, ինչ երբևէ չենք արել:

Եվ վերջում՝ բլից հարցերը, խնդրում եմ շարունակել միտքը. Իմ հաջողություններն ունեն մեկ գաղտնիք...

Սովորել, սովորել, սովորել... մշտապես

Իմ առաքելությունը...

Իրապես պիտանի լինել մարդկանց

Ինչ էլ լինի...

Պետք է մնալ պոզիտիվ լավատես

Ամեն ինչ սկսվում է...

Ընտանիքից

Ոգեշնչումը...

Գրքերում և ֆիլմերում է

Ամենաբարդ իրավիճակը...

Երբ կորցնում ես հավատը

Աշխատանքում կարևոր է լինել...

Լավատես, և շարունակել աշխատել մինչև վերջ

Սիրում եմ աշխատանքս, որովհետև...

Հետաքրքիր է մեծաթիվ մարդկանց համար օգտակար գործ անելը

Աշխատանքս չեմ պատկերացնում առանց...

Գործընկերների, թիմի, և, իհարկե, հայերի՝ մեր սիրելի հաճախորդների...-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

10:49 25.06.2020



 
« May 2024

Mon
Tue
Wed
Thu
Fri
Sat
Sun
 
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 
 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×
سكس ايطالى مترجم pornosexarab.com مساهدة افلام سكس desi cute girl nude pornthash.mobi sex photos photos photos pyra hentai freecartoonporn.info monokage no irisu bangali video xxx pornofantasy.net oka manusu xxxcp indianpornxvideos.net gadiwala
hard fucking xvideo pornlake.mobi hot sxi video indian voyeur hotindianporn.mobi romance with teacher xxx kashmiri girls onlyporn.mobi www.nodutu lokaya.lk desiporntubes erocum.info desi clean pussy prone xxx stripvidz.net hislust com
chudai wali video download desipornscandals.com sauth sax mms sex movie hdtporno.org xxx vedios kerala ssrmovies com kompoz2.com full hd bf sex pone video indianhottube.com new mms girl reshma video clip likeporn.mobi babaji sex video