Հայկական արտադրության համակարգիչները կարող են խթան դառնալ հայրենական ՏՏ շուկայի զարգացման համար

Հայկական արտադրության համակարգիչները կարող են խթան դառնալ  հայրենական ՏՏ շուկայի զարգացման համար

«ԱՌԿԱ» - Պարոն Կարապետյան, ՏՏ ոլորտի կոնկրետ ո՞ր բնագավառերում է մասնագիտանում Ձեր ընկերությունը:

Ա.Կարապետյան - COMPTECHARM ընկերությունը մասնագիտանում է, այսպես կոչված, «ծանր տեխնիկայի» ներմուծման բնագավառում, այսինքն՝ ներմուծում ենք սերվերներ, Сisco-համակարգեր, երթուղագծիչներ և հաղորդակցության միջոցներ: Մեր հաճախորդները հիմնականում կորպորատիվ ընկերություններն են: Մենք Հայաստան ենք ներմուծում այն, ինչը չկա: Ոչ մի կարծրատիպ: Մենք Հայաստանում «ՆՎ Պրինտ» հայտնի ՏՏ միջազգային ընկերության բացառիկ ներկայացուցիչն ենք: Ընկերությունը զբաղվում է սպառողական նյութերի և քարթրիջների արտադրությամբ: Այս տարի մենք կներկայացնենք նրանց արտադրանքը Հայաստանում: Մեր համագործակցության շրջանակներում մենք կփորձենք ցույց տալ, որ պետք չէ վազել էժանի հետևից և մի քանի անգամ լրացնել քարթրիջը և խնդիրներ ունենալ սեփական տեխնիկայի հետ, այլ կարելի է շատ հասանելի գնով բոլորովին նորը գնել:

«ԱՌԿԱ» - Հայ սպառողը որևէ նախասիրություն ունի՞:

Ա.Կարապետյան - Հայ սպառողը բավականին յուրահատուկ է: ՏՏ արտադրանքի մեր գնորդին քիչ է հուզում, թե ինչ տեխնիկա ձեռք կբերի, որտեղից է այն մատակարարվել, որակյալ է, թե ոչ: Նրա համար առավել կարևոր է ապրանքանիշը, իսկ մնացածը չի հետաքրքրում:

«ԱՌԿԱ» - Ո՞վ է Ձեր հիմնական գործընկերը ՏՏ ոլորտում:

Ա.Կարապետյան - Մեր հիմնական գործընկերն է «ԱԱՄ» (ավտոմատացված աշխատանքային մեքենաներ) մոսկովյան ընկերությունը, որը բավականին լուրջ աշխատանքային փորձ ունի և համագործակցում է այնպիսի մեծ ներկրողների հետ, ինչպիսիք են՝ «Մարվելը, «Բյուրոկրատը» և «Ֆ-Ցենտրը»:

«ԱՌԿԱ» - Ինչո՞վ կարող եք պարծենալ ձեր մրցակիցների առջև, որոնք, ինչպես և Դուք, միայն վերջերս են սկսել իրենց բիզնեսը:

Ա.Կարապետյան - Մենք շատ մեծ առավելություն ունենք մրցակիցների նկատմամբ. ցանկացած տեխնիկայի կարճաժամկետ մատակարարում՝ մի քանի օրից մինչև մեկ շաբաթ: Առավելագույն կարճ ժամկետներում առավելագույն որակը մեր հաջողության գրավականն է: Մեր մյուս առավելությունն այն է, որ մենք միշտ օրինական ենք գործում և ձգտում ենք քարոզել օրինական բիզնեսը: Փորձում ենք մարդկանց բացատրել, որ օրինական բիզնեսով զբաղվելն առավել շահավետ է բոլոր հարաբերություններում, այդ թվում՝ տնտեսական տեսանկյունից:

«ԱՌԿԱ» - Պատմեք ձեր հետագա ծրագրերի մասին:

Ա.Կարապետյան - Եթե խոսենք երկարաժամկետ ծրագրերի մասին, ապա մենք կցանկանայինք իրականացնել հայկական համակարգիչների արտադրության նախագիծը: Ստեղծել համակարգիչների հայկական ապրանքանիշը: Հայկական արտադրության համակարգիչները տեղական ՏՏ շուկայի զարգացման համար խթան կդառնան: Չնայած նախագիծը շատ երկարաժամկետ հեռանկարում է իրականացվող թվում, բայց մենք արդեն անուն ենք հորինել՝ «CARM»՝ մեր ընկերության կրճատված հապավումը: Սակայն այդ ծրագիրը կախված է շատ պայմաններից, առաջին հերթին՝ փոխհատուցումից:

«ԱՌԿԱ» - Գնահատեք, խնդրեմ, Հայաստանում հաջողության համար start-up ընկերություների հնարավորություններն ու պայմանները: Ինչպիսի՞ բարդությունների է հանդիպել Ձեր ընկերությունը:

Ա.Կարապետյան - Չեմ կարող բոլորի փոխարեն խոսել, մեր ընկերությունը  հատուկ բարդությունների չի հանդիպել: Բայց, սկզբունքորեն հայկական ՏՏ շուկայի հիմնական խնդիրը ապրանքաշրջանառության անկման նկատվող միտումն է: Քիչ են որակյալ առաջարկությունները:

«ԱՌԿԱ» - Արդյոք մրցունա՞կ է հայկական ՏՏ արտադրանքն աշխարհում:

Ա.Կարապետյան - Ոչ այնքան: Ամբողջ խնդիրը ապրանքանիշն է: Մեծ ճանաչում ունեցող ապրանքները մեծ հաջողություն կունենան: Հայկական արտադրանքն  այնքան էլ հայտնի չէ արտերկրում: Եթե մեզ հաջողվի արտադրել նույն համակարգիչները, և սկսենք վստահություն սերմանել մարդկանց մոտ, որ մեր արտադրանքը չի զիջում որակով հայտնի արտադրողներին, ինչպիսին է, օրինակ, Dell ընկերությանը, ինչու՞ ոչ:

«ԱՌԿԱ» - Կարո՞ղ եք երեք բառով նկարագրել Ձեր ընկերությունը:

Ա. Կարապետյան - Որակ: Ճշտապահություն: Արագություն: -0-

 

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

17:55 20.02.2012



 
« May 2024

Mon
Tue
Wed
Thu
Fri
Sat
Sun
 
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 
 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×
سكس ايطالى مترجم pornosexarab.com مساهدة افلام سكس desi cute girl nude pornthash.mobi sex photos photos photos pyra hentai freecartoonporn.info monokage no irisu bangali video xxx pornofantasy.net oka manusu xxxcp indianpornxvideos.net gadiwala
hard fucking xvideo pornlake.mobi hot sxi video indian voyeur hotindianporn.mobi romance with teacher xxx kashmiri girls onlyporn.mobi www.nodutu lokaya.lk desiporntubes erocum.info desi clean pussy prone xxx stripvidz.net hislust com
chudai wali video download desipornscandals.com sauth sax mms sex movie hdtporno.org xxx vedios kerala ssrmovies com kompoz2.com full hd bf sex pone video indianhottube.com new mms girl reshma video clip likeporn.mobi babaji sex video