LimeTech ընկերությունը մտադիր է միջազգային շուկա մտնել 2012 թվականին

LimeTech ընկերությունը մտադիր է միջազգային շուկա մտնել 2012 թվականին

LimeTech ընկերության տնօրեն Գևորգ Սաֆարյանի բացառիկ հարցազրույցն «ԱՌԿԱ» գործակալությանը

«ԱՌԿԱ» - Պարոն Սաֆարյան, որքա՞ն ժամանակ է ձեր ընկերությունը գործում հայկական շուկայում, չէիք ներկայացնի LimeTech-ի գործունեությունը 2011 թվականին:

Գ.Սաֆարյան – 2008 թվականին ստեղծված LimeTech ընկերությունը զբաղվում է տարբեր ՏՏ ծառայությունների, մասնավորապես, բիզնես-համակարգերի ավոտամատացման լուծումների տրամադրմամբ: Պետք է նշեմ, որ 2011 թվականը մեզ համար բավականին հաջող էր: Տարվա գլխավոր ձեռքբերումը ես համարում եմ IT Guide դուստր ընկերության բացումն Արցախում, որը կաշխատի ԼՂՀ-ում որպես ոչ միայն LimeTech-ի, այլ նաև այլ ընկերությունների ՏՏ լուծումների մատակարար:

«ԱՌԿԱ» - Ո՞ր շուկայի համար է նախատեսված ձեր արտադրանքը: Արդյոք, այն պահանջարկ ունի՞ Հայաստանում:

Գ. Սաֆարյան – Մեր հիմնադրման պահից մենք կողմնորոշվել ենք դեպի հայկական շուկա, և արդեն այսօր ունենք ավելի քան 50 հաճախորդ: Մասնավորապես, հեռահաղորդակցությունների ոլորտում մենք համագործակցում ենք Հայաստանում գործող երեք հեռահաղորդակցական ընկերություններից երկուսի հետ՝ «ԱրմենՏելի» (Beeline ապրանքանիշ) և «Ղ-Տելեկոմ» (VivaCell – MTC ապրանքանիշ), ինչպես նաև Արցախում գործող «Ղարաբաղ-Տելեկոմ» ընկերության հետ: Մենք նաև աշխատում ենք բանկերի, այդ թվում՝ Ամերիաբանկի, Արմսվիսբանկի, Ինեկոբանկի, Ակբա Կրեդիտ Ագրիկոլ Բանկի հետ:

Ինչ վերաբերվում է մեր արտադրանքի պահանջարկին, ապա կարող եմ ասել, որ, օրինակ, հերթերի կառավարման համակարգեր օգտագործող մի քանի տասնյակ հայկական ֆիրմաներից միայն երկուսն են օգտվում մեր լուծումներից: Նույնիսկ եղել են գերմանական համակարգերի փոխարինման դեպքեր մեր ընկերության համակարգերով:
 
«ԱՌԿԱ» - Դուք համագործակցու՞մ եք այդ բնագավառի համաշխարհային որևէ
առաջատարի հետ:


Գ.Սաֆարյան – Ներկայում LimeTech-ը չի համագործակցում միջազգային ընկերությունների հետ, բայց մենք ամրապնդում ենք մեր կապերը տեղական ընկերությունների հետ: Մասնավորապես, առաջիկայում մենք համագործակցության պայմանագիր ենք ստորագրելու Հայաստանի խոշորագույն ՏՏ-ընկերություններից մեկի հետ, որի անունը չէի ցանկանա հրապարակել՝ ելնելով կոմերցիոն պատճառներից:
 
«ԱՌԿԱ» - Որոն՞ք են 2012 թվականի ձեր ծրագրերը:

 Գ.Սաֆարյան
– 2012 թվականին մենք մտադիր ենք մտնել միջազգային շուկա, մասնավորապես, մենք կներկայացնենք «City Guide» պրոդուկտը՝ Պրահա, Բրյուսել, Դուբայ այցելող զբոսաշրջիկներին քաղաքի մասին տեղեկություններ հաղորդող տեղեկատվական կրպակ, այսինքն, ուր կարելի է գնալ, որտեղ ժամանակ անցկացնել և այլն: Մեր արտադրանքի բարձր որակի շնորհիվ մենք հույս ունենք կարճ ժամանակում հասնել մրցակիցների նկատմամբ որակական առավելության:

«ԱՌԿԱ» - Ինչո՞վ են գրավիչ ձեր առաջարկությունները գործարարների համար, ի՞նչ առավելություններ է տալիս նրանց ձեր պրոդուկտի օգտագործումը:
 
Գ.Սաֆարյան
– Մենք մեր գործունեությամբ արդեն ապացուցել ենք, որ բարձր որակի արտադրանք ենք տրամադրում մատչելի գնով: Բացի այդ, LimeTech ոչ միայն վաճառում է, այլ նաև իրականացնում է իրացված պրոդուկտի սպասարկումը՝ ապահովելով համակարգերի շահագործման ընթացքում առաջացած բոլոր խնդիրների օպերատիվ և արդյունավետ լուծումը:

Ինչ վերաբերում է մեր լուծումների օգտագործման առավելություններին, ապա, նախևառաջ, դրանք նպաստում են հաճախորդների սպասարկման մակարդակի բարձրացմանը: Մյուս կողմից, հնարավոր է դառնում ֆիրմայի սպասարկող անձնակազմի վերահսկումը, մասնավորապես, հնարավոր է մանրամասն տեղեկության ստացում այն մասին, թե որքանով պրոֆեսիոնալ է կատարվում հաճախորդի սպասարկումը ֆիրմայի աշխատակցի կողմից:

«ԱՌԿԱ» - Ինչպե՞ս են հայ ձեռնարկատերերը վերաբերվում ավտոմատացված բիզնես-համակարգերին, պատրա՞ստ են նրանք, արդյոք, միջոցներ ծախսել իրենց բիզնեսի ավտոմատացման համար:

Գ.Սաֆարյան
– Բազմաթիվ հայ գործարարներ պատրաստ չեն միջոցներ ներդնել մեր լուծումների մեջ, քանի որ չեն գիտակցում դրանց արդյունավետությունը: Այսօր հայկական տնտեսության միայն ֆինանսական ճյուղն է բարձր գնահատում բիզնես-համակարգերի ավտոմատացման առավելությունները: Բայց այստեղ էլ բոլորը չեն, տվյալ հատվածի ներկայացուցիչների միայն 50 տոկոսն է համաձայնում ներդրում կատարել առաջարկած տեխնոլոգիաների մեջ: Մյուսներն առայժմ պասիվ են՝ հաշվի առնելով իրենց ընկերությունների ոչ մեծ չափերը, և այն, որ դեռ չեն հասունացել դրա համար:

«ԱՌԿԱ» - Որքանո՞վ ձեռնտու է ներդրումներ կատարել տվյալ բնագավառում, և արդյոք, ուժե՞ղ է այս ոլորտում մրցակցությունը:
 
Գ.Սաֆարյան
– Իմ կարծիքով՝ Հայաստանի ՏՏ ոլորտում ներդրումներ կատարելը շատ ձեռնտու է, քանի որ կան տաղանդավոր երիտասարդներ, կա տարիների կուտակած փորձ: Այս ամենը թույլ կտա ցանկացած միջազգային ընկերության մասնաճյուղ բացել Հայաստանում և հաջողությամբ առաջ տանել բիզնեսը: Ինչ վերաբերում է մրցակցությանը, ապա կարող եմ ասել, որ այսօր հայկական շուկայում մեր լուծումների նման լուծումներ տվող ընկերություններ չկան:

«ԱՌԿԱ» - Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի բիզնես-կլիման:

Գ.Սաֆարյան
– Բիզնեսի զարգացման հիմնական խոչընդոտը հայկական շուկայի փոքր ծավալն է: Որպես մեկ այլ խնդիր կարող եմ առանձնացնել երկրում ներդրումային դաշտի բացակայությունը: Արևմուտքում, հասնելով որոշակի ճանաչելիության, հնարավոր է ներդրողների ներգրավել և ընդլայնել բիզնեսը: Ասյտեղ դա չկա: Մյուս կողմից, մուտքն արտաքին շուկա թույլ կտա լուծել մի շարք խնդիրներ, մասնավորապես, շուկայի փոքր ծավալի խնդիրը:-0-













Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

17:23 14.04.2012



 
« May 2024

Mon
Tue
Wed
Thu
Fri
Sat
Sun
 
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 
 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×
سكس ايطالى مترجم pornosexarab.com مساهدة افلام سكس desi cute girl nude pornthash.mobi sex photos photos photos pyra hentai freecartoonporn.info monokage no irisu bangali video xxx pornofantasy.net oka manusu xxxcp indianpornxvideos.net gadiwala
hard fucking xvideo pornlake.mobi hot sxi video indian voyeur hotindianporn.mobi romance with teacher xxx kashmiri girls onlyporn.mobi www.nodutu lokaya.lk desiporntubes erocum.info desi clean pussy prone xxx stripvidz.net hislust com
chudai wali video download desipornscandals.com sauth sax mms sex movie hdtporno.org xxx vedios kerala ssrmovies com kompoz2.com full hd bf sex pone video indianhottube.com new mms girl reshma video clip likeporn.mobi babaji sex video