Orange Armenia–ն 2014թ.–ին շեշտը կդնի նորարարական ծառայությունների, ծառայության որակի և բաժանորդների նկատմամբ ունեցած հոգատարության վրա

Orange Armenia–ն 2014թ.–ին շեշտը կդնի նորարարական ծառայությունների, ծառայության որակի և բաժանորդների նկատմամբ ունեցած հոգատարության վրա

«ԱՌԿԱ» գործակալության հարցազրույցը Orange Armenia ընկերության գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերի հետ

ԱՌԿԱ - Orange Armenia ընկերությունը հինգ տարի առաջ արտոնագիր է ստացել և արդեն չորս տարի է, որ գործում է հայկական շուկայում։ Ինչպե՞ս եք գնահատում ընկերության գործունեությունն անցած տարիների ընթացքում։

Ժելիբտեր
– Այս ժամանակահատվածում մենք կառուցել ենք մի ցանց, որը գրեթե 96–տոկոսանոց ծածկույթ է ապահովում, ինչը բավականին լավ ցուցանիշ է` հաշվի առնելով Հայաստանի աշխարհագրությունը և փոքր գյուղերի առատությունը։ Միաժամանակ, ընկերության բաժանորդային բազան զրոյից հասել է 617 հազարի։ Հնարավոր է` մենք ամեն ինչ չէ, որ հասցրել ենք, բայց կարողացել ենք ձևավորել նորարարական ընկերության վարկանիշ, որը մշտապես փորձում է առաջինը լինել նոր ծառայություններ և սակագնային փաթեթներ առաջարկելու հարցում։

Սկզբում, երբ մենք նոր էինք մտել հայկական շուկա, դրանք ինտերնետ–ծառայությունների, մասնավորապես, ընդունելի գներով բջջային ինտերնետի և մոդեմի անվճար տրամադրման առաջարկություններ էին։ Այնուհետև գործարկվեցին «Թիթեռ», «Դելֆին», «Պանտերա» սակագնային հետվճարային փաթեթները` հեռախոսների տրամադրումով և արտոնյալ պայմաններով, այդ թվում` անվճար խոսելաժամանակով, ինչպես նաև անսահմանափակ փաթեթներ կանխավճարային բջջային կապի բաժանորդների համար, իսկ 2013 թվականին ստեղծվեց անսահմանափակ բջջային ինտերնետի նմանատիպ փաթեթ։

Ես շատ գոհ եմ, որ սեպտեմբերի վերջին մենք գործարկեցինք նոր ինտերնետ–ծառայություններ, և մինչև 2012 թվականի ավարտը դրանք բավականին լավ բավարարում էին համացանցից շատ թե քիչ օգտվող մարդկանց կարիքները։ Բայց ամսական վեց հազար դրամ վճարելը ոչ բոլորին է դյուրին, այդ պատճառով մենք գործարկեցինք նոր «Ինտերնետ- Café» ծառայությունը, որը նախատեսված էր մարզերի բնակիչների համար, ովքեր օգտվում են ինտերնետից շաբաթը մի քանի անգամ` փոստը ստուգելու կամ սոցիալական ցանցեր այցելելու, կամ Skype–ով շփվելու համար։ Նոր ծառայության շրջանակում այդ բաժանորդները կարող են ինտերնետից օգտվել րոպեավճարի դիմաց։

Կարծում եմ` մենք կարողացել ենք որոշակի ազդակ հաղորդել հայկական շուկայի նորարարությունների ներդրմանը։ Մեր ձեռքբերումը ծածկույթն է, բաժանորդային մեծ բազան և նորարարական ծառայությունները։

ԱՌԿԱ – Ի՞նչ ծավալի ներդրումներ է ընկերությունն արդեն իրականացրել Հայաստանում։ Ի՞նչ ծրագրեր ունեք մինչև 2013 թվականի ավարտն ու հաջորդ տարվա համար։

Ժելիբտեր
– Սեպտեմբերի վերջի տվյալներով` Հայաստանում Orange–ի ներդրումները կազմել են 268 մլն եվրո, ներառյալ` հայկական շուկայում 51 մլն եվրոյից մի փոքր մեծ ծավալով աշխատանքի համար նախատեսած արտոնագիրը։ Միաժամանակ, 2012 թվականից մենք արդեն եկամտաբեր ընկերություն ենք դարձել, մեր եկամուտները գերազանցել են ծախսերը, և այդ դինամիկան կայուն է։ Մեկ այլ բան է, որ այդ հասույթն առայժմ բավարար չէ ընկերության ֆինանսավորման, մասնավորապես, նոր պլատֆորմների ներդրման, նորարարական ծառայությունների, ծածկույթի համար, այսինքն` մենք դեռ մեր մայր ընկերության ֆինանսավորման կարիքն ունենք։

Տարեցտարի ընկերության` ցանցի զարգացման համար կատարած ներդրումները կազմում են մոտ 10-13 մլն եվրո, և սա նաև 2014 թվականի ծրագրված ցուցանիշ է, որտեղ հիմնական ուղղությունը ցանցի բոլոր տարրերի ծավալի ավելացումն է` հաշվի առնելով բաժանորդների և տրաֆիկի թվի աճը։ Հզորությունների ավելացումն անհրաժեշտ է` նկատի առնելով անսահմանափակ ձայնային և ինտերնետ–ծառայությունների զարգացումը։ Բացի այդ, ավելի մեծ թվով բաժանորդներ են սմարթֆոններ գնում։ Մեզ մոտ վաճառվող հեռախոսների մոտ 34 տոկոսը սմարթֆոններ են, ինչը նույնպես ծավալների որոշակի աճ է նշանակում, ինչին պետք է պատրաստ լինել։ Եթե մենք չավելացնեինք ցանցի բոլոր տարրերի ծավալները, ապա հաճախորդները պարզապես կզրկվեին զանգեր իրականացնելու հնարավորությունից։

Միջոցները նաև կուղղվեն ցանցի ծածկույթի ավելացմանը և նոր ՏՏ համակարգերի ու պլատֆորմների ներդրմանը, որոնք թույլ կտան նոր ծառայություններ և առաջարկություններ ստեղծել մեր բաժանորդների համար։ Մի փոքր պակաս ծախսեր են նախատեսվում է առևտրային ցանցի զարգացման` խանութների կամ ավելի հարմար վերատեղայնացման վրա։


ԱՌԿԱ – Կա՞ն մարզեր, որտեղ ընկերությունը դեռ չի հասել, և կա՞ն արդյոք 100–տոկոսանոց ծածկույթի հասնելու ծրագրեր։

Ժելիբտեր
– Չկան այդպիսի մարզեր, որտեղ մենք ներկայացված չլինենք, կան առանձին գյուղեր, որոնք մենք չենք ծածկում կամ ոչ բավարար ենք ծածկում։ Մեզ համար որոշակի դժվարություն են ներկայացնում շատ փոքր գյուղերը (100-150 մարդ ունեցող), քանի որ դժվար է գտնել ֆինանսական այնպիսի մոդել, որը շահութաբերություն ապահովի։ Մեզ համար ավելի կարևոր է գյուղի համար լուծման առկայությունը, իսկ եթե այնտեղ արդեն կապ կա, ապա մենք փորձում ենք այնտեղ թափանցում ապահովել, իսկ եթե ոչ, ապա փորձում ենք կապի ապահովման լուծում գտնել։

Միայն այս տարի մենք ներդրումներ իրականացրինք փոքր գյուղերում հենց այն պատճառով, որ այնտեղ ոչ մի առաջարկ չկար։ Այս տարի մենք ներդրումներ կատարեցինք Կաճաճկուտում (Լոռի), Գեղանուշ և Գոմորան գյուղերում (Սյունիք), Անտառամուտում (Լոռի)։ Եվս երկու գյուղեր կապով կապահովվեն մինչև այդ տարվա վերջ կամ հաջորդ տարվա սկզբին։ Մեզ համար ցանցի թափանցման ապահովումը 200-250 բնակչությամբ պակաս գյուղերում սոցիալական խնդիր է, քան տնտեսական կամ ֆինանսական շահ։

Եթե դիտարկենք հազար և ավելի բնակչություն ունեցող գյուղերը, ապա մենք ծածկում ենք 95 տոկոսը, եթե 500–ից ավելի` ապա գյուղերի 90 տոկոսը, այնպես որ դեռ զարգանալու տեղ կա։ Այս շաբաթ մենք ընդունել ենք 2014 թվականի ծածկույթի ծրագիրը, և եթե այն հաստատվի մայր ընկերության կողմից, ապա բազմաթիվ անակնկալներ կլինեն։

ԱՌԿԱ –Հայաստանում 4G ցանցի ներդրման ուղղությամբ անակնկալներ լինելու՞ են։

Ժելիբտեր
– Իրականում նորարարությունները պետք է անցկացնել` հաշվի առնելով պահանջարկը։ Ներկայում 4G հնարավորությամբ հեռախոսային սարքերն արժեն մոտ 350 դոլար։ Մայրաքաղաքում ապրողների համար, հնարավոր է, այն հետաքրքիր լինի, ինչը չի կարելի ասել մարզերի բնակիչների համար, առավել ևս, երբ նրանք կարող են Orange–ում սմարթֆոն ձեռք բերել 1 դրամով։

Մեզ համար այս համատեքստում գերակա խնդիր է համարվում HSPA (High Speed Packet Access – տվյալների` բարձր արագության փաթեթային փոխանցում, կամ 3G+)։ Մենք Եվրոպայի այն հազվադեպ ընկերություններից ենք, որը ծածկույթ է ապահովում ամբողջ երկրում 21 Մբիթ/վրկ արագությամբ, ինչը նման է բարձր արագության ֆիքսված ինտերնետին, իսկ մեծ քաղաքներում մենք ապահովում ենք 42 Մբիթ/վրկ արագություն, ինչը նման է 4G–ին, որը ցանցի բեռնվածությունից անկախ ապահովում է 50-150 Մբիթ/վրկ արագություն։

Այսօր մեզ, նախևառաջ, անհրաժեշտ է HSPA ցանցով ապահովել ոչ միայն Երևանի և խոշոր քաղաքների, այլ նաև գյուղերի ծածկույթը։ Հետագայում, կարծում եմ, որ 4G–ն շուկա կմտնի ավելի մատչելի, ավելի լայն գործածության սարքերով, և այդ ժամանակ իմաստ կունենա զարգացնել չորրորդ սերնդի ցանցը։

Մենք, բնականաբար, շատ ուշադիր ենք բոլոր տեխնոլոգիաների զարգացմանը և ծավալուն տվյալներ ունենք մեր մայր ընկերության միջոցով, բայց առաջնահերթ խնդիրը, անձամբ ինձ համար, մարզերն ընդունելի գներով բազմաթիվ ծառայություններով ապահովելն է։ Դա էլ հենց կլինի 2014 թվականի գերակա խնդիր։

ԱՌԿԱ – Իսկ որո՞նք են բջջային կապի զարգացման և նոր բաժանորդների ներգրավման միտումները, բջջային և ինտերնետ կապի քանի գործող բաժանորդ ունի ընկերությունն այսօրվա դրությամբ, և որո՞նք են ընկերության` ցանցի զարգացման և նոր բաժանորդների ներգրավման ծրագրերը։

Ժելիբտեր –
Ընկերության եկամուտը 2013 թվականի 9 ամիսների ընթացքում 2012 թվականի նույն ցուցանիշի համեմատ աճել է 17 տոկոսով` շուկայի 4-5 տոկոսանոց աճի դեպքում։

Այսինքն` մենք բջջային կապի շուկայի միջին ցուցանիշից երեք անգամ մեծ ցուցանիշ ենք ապահովել։ Միաժամանակ, միայն երրորդ եռամսյակում եկամուտը կազմել է մի փոքր ավելի քան 6.1 մլրդ դրամ։ Ինչ վերաբերում է միտումներին, ապա, կախված բիզնեսի ուղղվածությունից, մենք ունենք զարգացման տարբեր բնութագիր, օրինակ, կանխավճարային համակարգում բաժանորդների աճի մեծ թիվ չկա, և զարգացումը հիմնականում հիմնված է մեր բաժանորդների կողմից օգտվող տրաֆիկի ավելացման վրա, իսկ հետվճարային փաթեթներով և ինտերնետ–ծառայություններով մեր ավելացումը կատարվում է հիմնականում բաժանորդների աճի հաշվին։ Բազմաթիվ բաժանորդներ նախընտրում են անցնել հետվճարային սակագնային փաթեթների` ծառայությունների փաթեթի և արտոնյալ պայմանների տրամադրման հաշվին։ Բացի այդ, մենք առայժմ միակն ենք շուկայում, ով սուբսիդավորված հեռախոս կամ սմարթֆոն է տրամադրում 1 կամ երկու տարվա սակագնային հետվճարային փաթեթների գրանցման դեպքում։

Ընդհանուր առմամբ, ինտերնետի զարգացման հետաքրքիր միտում է նկատվում։ Այսպես, եթե 2011–2012 թթ.–ին ֆիքսված ինտերնետի բավականին բուռն աճ էր գրանցվում, ապա այժմ ֆիքսված և բջջային ինտերնետի շուկաների մասնաբաժինները կայունացել են։ Դա կապված է ցանցի որակի, թողունակության և արագության բարելավման, ինչպես նաև նորարարությունների ներդրմանն ուղղված բավականին ակտիվ աշխատանքի հետ, ինչը թույլ տվեց արդեն 2013 թ.–ին բազայի աճ արձանագրել։

ԱՌԿԱ – Սրանո՞վ է բացատրվում սմարթֆոնների վաճառքի աճը

Ժելիբտեր 
– Սմարթֆոնների աճը երկու պատճառ ունի։ Առաջին հերթին, բոլորի համար արդեն սովորական է դարձել ծանոթանալ եղանակին, նորություններին, օգտվել չատից բջջային հեռախոսի միջոցով, երկրորդ` սմարթֆոններն արդեն այնքան էլ թանկ չեն։ Օրինակ, մենք հիմա Alcatel Pixi–ենք վաճառում, բավականին լավ մոդել է և արժե ընդամենը 40 հազար դրամ։ Բացի այդ, եթե հաճախորդը երկու տարով բաժանորդագրվում է հետվճարային սակագնային պլաններից մեկին, ապա կարող է սմարթֆոնը ձեռք բերել մեկ դրամով։ Մյուս կողմից, սմարթֆոնների արժեքը, ինչը խոչընդոտ էր դեռ երկու տարի առաջ, նվազում է։ Մեր հաճախորդների մեծ մասը սմարթֆոնները գնում է միջինը 150–180 եվրոյով կամ 40–60 հազար դրամով։

ԱՌԿԱ –  Orange Armenia–ն Հայաստանում iPhone–ի պաշտոնական գործընկերն է։ Ինչպիսի՞ն է նոր հեռախոսների ներկայացմանն ուղղված ընկերության քաղաքականությունը գլոբալ համագործակցության մասին France Telecom–ի և Apple–ի միջև առկա պայմանագրի համատեքստում, ինչը թույլ է տալիս բավականին մրցունակ լինել գնային քաղաքականության տեսակետից։

Ժելիբտեր
– Մենք Apple–ի բացառիկ գործընկերն ենք, ինչը ոչ միայն մեզ իրավունք է տալիս սմարթֆոններ տրամադրել մատչելի գներով և սուբսիդավորել գները սակագնային փաթեթների հաշվին, այլև հնարավորություն է տալիս վստահ լինել երաշխիքային սպասարկման հարցում։

ԱՌԿԱ – Ինչպե՞ս եք գնահատում բջջային կապի հայկական շուկան, կա՞ն, արդյոք, աճի հեռանկարներ, և Ձեր կարծիքով` ինչի՞ հաշվին է բջջային կապը հետագայում ընդլայնվելու և նոր հաճախորդներ գրավելու։

Ժելիբտեր
–  Մեր գնահատականներով` շուկան տարվա ընթացքում մոտ 4–4,5 տոկոսի աճ է գրանցելու։ Բջջային օպերատորների բոլոր հնարավորությունների ավելի տարողունակ օգտագործում կլինի, քանի որ դրան կնպաստի երկրում MNP (Mobile Number Portability – բջջային հեռախոսահամարների տեղափոխելիություն) համակարգի ներդրումը։ Ինչպես հայտնի է, Հայաստանում 2014 թ.–ի սկզբից նոր համակարգ է գործելու, երբ ցանկացած հաճախորդ կարող է ընտրել բջջային օպերատոր` պահպանելով հին հեռախոսահամարը։ Դա շատ հարմար է, քանի որ այժմ բաժանորդներն օպերատոր են ընտրում` ոչ միայն ելնելով  առաջարկվող ծառայություններից, այլև` նոր հեռախոսահամարին անցում կատարելու հարմարավետությունից։

Orange–ն արդեն առաջարկում է մի ծառայություն, որը թույլ է տալիս նոր հաճախորդի բոլոր ընկերներին տեղեկացնել նրա նոր հեռախոսահամարի մասին։ Սակայն փորձը ցույց է տալիս, որ հաճախորդները դրան զգուշությամբ են վերաբերվում, նրանց համար շատ թանկ է նախկին հեռախոսահամարը։ Այդ պատճառով MNP համակարգի ներդրմամբ, ես հուսով եմ, որ մեզ կհաջողվի բարձրացնել բազային ծառայությունների օգտագործման հարմարավետությունը։

Մեկ այլ ուղղություն կլինի սմարթֆոնների միջոցով բջջային ինտերնետի զարգացման միտումը, քանի որ շատերն իրենց բջջային հեռախոսին վերաբերվում են որպես օգնականի, որը թույլ է տալիս նրանց ոչ միայն շփվել, այլև ստանալ տեղեկություն, որոշ պատվերներ կատարել։ Բացառված չէ, որ շուտով մենք կկարողանանք հաշիվներ վճարել բջջայինի միջոցով։ Մենք նաև կզարգանանք այն ոլորտներում, որոնք շատերի համար անսպասելի կլինեն։ Մասնավորապես, նոյեմբերի 8–ին մենք կհայտարարենք մեր գործընկերներից մեկի հետ Orange–ի գործունեության նոր ուղղության զարգացման մասին։

ԱՌԿԱ – Կա՞ն, արդյոք, թվային հեռուստատեսության ծառայությունների տրամադրման ծրագրեր, քանի որ France Telecom–ը նման տեխնոլոգիաներ ունի։

Ժելիբտեր
– Մենք արդեն «Բջջային հեռուստատեսության» ծառայություն ունենք, հավատարիմ հաճախորդներ ունենք, սակայն մենք քննարկում ենք հարցն այլ հարթության վրա` կտրամադրի՞, արդյոք, ընկերությունը «չորսը մեկում» ծառայություններ` բջջային կապ և ինտերնետ, ֆիքսված ինտերնետ և հեռուստատեսություն։ Չեմ բացառում, որ մենք դա կանենք։ Մենք, իսկապես, ունենք մեր բաժանորդների հետ բջջային ցանցի ոլորտում աճի տարածություն և շարժական դյուրատարության բազայի վրա ավելի մեծ հնարավորություններ, երբ բոլոր ցանցերի բաժանորդները կարող են իրենց ճաշակով օպերատոր ընտրել։

ԱՌԿԱ – Հայկական կարգավորիչը պարտադրել է ընկերություններին 2014 թ.–ի հունվարի 1–ից ներդնել հեռախոսահամարների տեղափոխելիության ծառայությունը (Mobile Number Portability)։ Որքա՞ն լրացուցիչ ներդրումներ են պահանջվել ծառայության ներդրման համար։

Ժելիբտեր
– Կա օրենք, կանոնադրություն, որն ընդունվել է կարգավորիչի կողմից, ստեղծվել է Բջջային օպերատորների միավորում, որտեղ ընդգրկված են բջջային կապի բոլոր երեք օպերատորները, և այն սեպտեմբերի սկզբին հայտարարեց սարքավորումների և բոլոր համակարգերի տեղադրման մրցույթ։ Մրցույթում Սլովենիան ներկայացնող ընկերություն է հաղթել, որի հետ առաջիկայում պայմանագիր կստորագրվի։ Եվ արդեն տեխնիկական հարցեր կլինեն, որոնք նախատեսում են կենտրոնական սարքավորման տեղադրում, և ամեն օպերատոր պետք է սեփական սարքերը հարմարեցնի այդ սարքավորմանը։

Մեր գնահատականներով` կոնկրետ Orange Armenia–ի համար ողջ նախագիծը կարժենա 1 մլն եվրոյից մի փոքր քիչ։ Համեմատության համար ասեմ, որ մեկ բջջային բազային կայանն արժե 100–150 հազար եվրո։ Կարծում եմ, որ հաճախորդների ազատ ընտրության ապահովման համար այն ամբողջովին արդարացված ծախս կլինի։

ԱՌԿԱ – Կա՞ն գնահատականներ, թե որքանով կաճի ընկերության հաճախորդների բազան MNP ծառայության ներդրումից հետո։ Մի շարք եվրոպական երկրների փորձով այս ցուցանիշը կազմում է մոտ 5 տոկոս։

Ժելիբտեր
– Իրականում, դրա մասին բարդ է խոսել։ Շատ դժվար է հենվել այլ երկրների փորձի վրա, քանի որ օրինակ Թուրքիայում ծառայությունից օգտվում է բաժանորդների 21 տոկոսը, Ֆինլանդիայում` 1 տոկոսը։ Ամեն ինչ կախված է իրավիճակից։ Հայաստանում մենք արդեն բավականին մանրամասն ուսումնասիրություն ենք կատարել, և ստացված թվերը մեզ ուրախացնում են։ Ամենակարևորն այն է, որ դա առողջ մրցակցության դրսևորում է։ Մենք ազատ մրցակցության և ընտրության ազատության կողմնակիցն ենք։

Առաջին արդյունքները կարելի կլինի ամփոփել արդեն մեկ տարուց, իսկ հիմա մենք կաշխատենք այն ծառայություններն ու այն որակն առաջարկելու համար, որը հարկավոր է հաճախորդներին։ Հնարավոր է, որ որոշ ծառայություններ կէժանանան, թեև, ամենայն հավանականությամբ, մրցակցությունը կլինի ծառայությունների փաթեթների և նրանց սակագների միջև։ Ի վերջո, մենք կհասնենք այն մակարդակին, երբ սպառողը բոլոր օպերատորների գները մատչելի կհամարի, կմնա միայն ծառայության և սպասարկման հարցը։

ԱՌԿԱ  – Ինչպե՞ս եք կանխատեսում բջջային կապի հայկական շուկայի զարգացումն առաջիկայում, և ինչպիսի՞ն են ընկերության ծրագրերը շուկայի հարցում։

Ժելիբտեր
– Մեր կանխատեսմամբ` շուկայի ընդհանուր զարգացումը կկազմի տարեկան 4–4,5 տոկոս, և դա կապահովվի հիմնականում խոսելաժամանակի և ինտերնետ ծառայությունների ծավալի ավելացման հաշվին։ Այժմ մենք զբաղեցնում ենք ձայնային ծառայությունների շուկայի 17 տոկոսից մի փոքր ավելին, և որպես առաջնահերթ նպատակ մեր առջև դնում ենք զբաղեցնել շուկայի մեկ երրորդը։ Ինչ վերաբերում է ինտերնետ ծառայություններին, ապա մենք զբաղեցնում ենք բջջային ինտերնետի շուկայի 57 տոկոսից ավելին, և հուսով եմ, որ մենք կպահպանենք առաջատարի դիրքը այդ թվում նաև My-Fi ծառայության հաշվին, քանի որ հիմա նոր մոդեմը թույլ է տալիս օգտագործել Wi-Fi և բջջային կապ` միաժամանակ մի քանի սարք միացնելու հնարավորություն տրամադրելով։

ԱՌԿԱ – Ինչպիսի՞ն են ընկերության ֆինանսական ցուցանիշները, մասնավորապես` 2013 թ.–ի 9 ամսվա ընթացքում ընկերության եկամուտների ծավալը` 2012 թ.–ի նույն ժամանակաշրջանի համեմատ։ Ինչպիսի՞ն են 2014 թ.–ի համար նախատեսված ցուցանիշները։

Ժելիբտեր
–  Մենք ժամանակից շուտ չենք հրապարակում ընկերության ֆինանսական ցուցանիշների հաշվետվությունները, սակայն կարող եմ նշել, որ ընկերության եկամուտները 2013 թ.–ի 9 ամսվա ընթացքում, 2012 թ.–ի նույն ժամանակաշրջանի համեմատ, ավելացել են 17 տոկոսով և կազմել 17 մլրդ 124 մլն դրամ։ 2012 թ.–ի նոյեմբերից մենք եկամտաբեր ընկերություն ենք դարձել, ինչը դրական է։ Սակայն մեր եկամուտը դեռ թույլ չի տալիս ներդրումների պատշաճ ծավալ ապահովել, և մենք պետք է ակտիվ աշխատենք, որպեսզի 2014 թ.–ին սեփական եկամուտի հաշվին ծածկենք ցանցի զարգացման ծախսերը։ –0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

18:53 05.11.2013



 
« May 2024

Mon
Tue
Wed
Thu
Fri
Sat
Sun
 
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 
 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×
سكس ايطالى مترجم pornosexarab.com مساهدة افلام سكس desi cute girl nude pornthash.mobi sex photos photos photos pyra hentai freecartoonporn.info monokage no irisu bangali video xxx pornofantasy.net oka manusu xxxcp indianpornxvideos.net gadiwala
hard fucking xvideo pornlake.mobi hot sxi video indian voyeur hotindianporn.mobi romance with teacher xxx kashmiri girls onlyporn.mobi www.nodutu lokaya.lk desiporntubes erocum.info desi clean pussy prone xxx stripvidz.net hislust com
chudai wali video download desipornscandals.com sauth sax mms sex movie hdtporno.org xxx vedios kerala ssrmovies com kompoz2.com full hd bf sex pone video indianhottube.com new mms girl reshma video clip likeporn.mobi babaji sex video