«Ռոստելեկոմի» մրցույթը հայ լրագրողներին կօգնի ծանոթանալ ապագայի տեխնոլոգիական նորույթներին

«Ռոստելեկոմի» մրցույթը հայ լրագրողներին կօգնի ծանոթանալ ապագայի տեխնոլոգիական նորույթներին

«Ռոստելեկոմ» ռուսական ընկերությունը հայտարարել է, որ մեկնարկել է «Տեխնոլոգիաներ կյանքի համար` ինտերնետ լույսի արագությամբ» ամենամյա մրցույթը, որն անցկացվում է չորրորդ անգամ և այս անգամ ընդգրկում է նաև Հայաստանը։ Ո՞րն է մրցույթի էությունը, ո՞վ կարող է մասնակցել մրցույթին և ՏՏ ոլորտի զարգացման ո՞ր հիմնական միտումներն են այսօր հետաքրքիր օգտատերերին, այս մասին «ԱՌԿԱ» գործակալության հետ զրույցում խոսել է մրցույթի ժյուրիի անդամ, «Նովոստի–Արմենիա» գործակալության գլխավոր տնօրեն Գալինա Դավիթյանը։

ԱՌԿԱ –  Այսօր ի՞նչ տեղեկատվություն է հետաքրքրում Հայաստանի ՏՏ լսարանին։

Դավիթյան
– Այսօր հայ օգտատերերն ամենից շատ հետաքրքրվում են համաշխարհային առաջատար ապրանքանիշներ հանդիսացող ընկերությունների առաջարկած տեխնոլոգիական նորույթներով, հատկապես` բջջային ինդուստրիային վերաբերող նորույթներով։ Առաջին հերթին, նրանց հետաքրքրում է ՏՏ հսկաների, մասնավորապես, Samsung–ի և Apple–ի դիմակայությունը։ Լսարանի մոտ մշտական հետաքրքրություն են առաջացնում նաև Microsoft–ի նոր մշակումները։ Բացի այդ, օգտատերերին գրավում են որոնողական համակարգերի և սոցցանցերի նորույթները։ Տեղական լսարանին հետաքրքրում են նաև բջջային կապի օպերատորների, ինտերնետային փրովայդերների նորությունները։

Բնականաբար, խոսքն առաջին հերթին վերաբերում է առաջարկվող նոր սակագներին և ծառայություններին։ Օգտատերերին նաև հետաքրքրում են նոր բջջային հավելվածների մասին նորությունները, հատկապես եթե այդ հավելվածները մշակվել են հայ ծրագրավորողները։ Հայաստանում ինտերնետային անվտանգության լուրջ խնդրի պատճառով ՏՏ լսարանին չի կարող չմտահոգել տեղեկատվությունն այն մասին, թե ինչպես կարելի է համակարգիչը զերծ պահել վնասակար ծրագրերից։

Հարկավոր է նշել, որ մարդկանց հետաքրքրությունը չի կարող սահմանափակվել միայն սարքավորումների տեխնիկական բնութագրերով, նրանց համար կարևոր է նաև այդ սարքերը Հայաստանում գնելու հնարավորությունը։ Շատ օգտատերեր, հատկապես երիտասարդները, ցանկանում են ունենալ յուրահատուկ, ոչ ստանդարտ սարքավորումներ և ուշադիր հետևում են, թե այսօր ինչ են առաջարկում Apple–ը, Microsoft–ը, Intel–ը, Hewlett-Packard–ը, Research In Motion–ը, Samsung–ը և ուրիշ ընկերություններ։
 
Ինչ վերաբերում է ավելի մասնագիտացած ՏՏ լսարանին, ապա այստեղ մեծ հետաքրքրություն է առաջացնում տեղեկատվությունը նոր հնարավորությունների, մրցույթների և դրամաշնորհային ծրագրերի մասին։ Բնական է, որ այս հատվածի փնտրածը պարզապես տեղեկատվություն չէ, այլ` պրոֆեսիոնալ աճի ուղիներ և հնարավորություններ սեփական բիզնեսը ստեղծելու և զարգացնելու համար։

ԱՌԿԱ – Հայաստանի ՏՏ ոլորտը լուսաբանող լրագրողներն ի՞նչ տեղեկատվություն են նախընտրում զարգացնել և վերլուծել։

Դավիթյան
– Իրականում հետաքրքրությունների շրջանակը բավականին լայն է։ Օրինակ` վերջին ժամանակաշրջանում ակտիվորեն նյութեր են հրապարակվում հայկական start-up ընկերությունների մասին, որոնք իրենց ապրանքով նոր են մտնում շուկա, սակայն արդեն ճանաչում ունեն։ Օրինակ` PicsArt հայկական start-up–ը, որը վերջերս է հայտնվել շուկայում և բավականին արագ գրավել է օգտատերերի հետաքրքրությունը ողջ աշխարհում, քանի որ մարդիկ ակտիվորեն ներբեռնում են այդ հավելվածը։ Եվ նման օրինակները շատ են։ Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը բավականին գրավիչ է ԶԼՄ–ների լուսաբանման համար։ Նախ այն կառավարության կողմից հայտարարվել է հանրապետության առաջնահերթություններից մեկը`  որպես  տնտեսության` ավելի ինտենսիվ զարգացող և հեռանկարային ոլորտ։ Պատահական չէ, որ այս ոլորտը տարեկան մոտ 25 տոկոսի աճ է ապահովում։ Այդ պատճառով ՏՏ ոլորտը լուսաբանող լրագրողները, որպես կանոն, միշտ գրելու, նկարահանելու կամ սյուժե պատրաստելու թեմա ունեն։

Ժամանակակից տեխնոլոգիաների աշխարհն այնքան արագ  է փոխվում և թարմացվում, որ ԶԼՄ–ների ներկայացուցիչները դրանք լուսաբանելու համար մշտապես տեղեկատվական առիթներ կունենան։

ԱՌԿԱ – Պատմեք, խնդրում եմ, լրագրողների մրցույթի մասին, որը Ռոստելեկոմն անցկացնում է Ռուսաստանում և Հայաստանում։

Դավիթյան
–  Մրցույթը կազմակերպել է «Ռոստելեկոմը» Huawei–ի, ՌԱԷԿ, «Միխայլով և Գործընկերներ» ընկերությունների հետ համատեղ` ռուսական և հայկական առաջատար տարածաշրջանային ԶԼՄ–ների տեղեկատվական աջակցությամբ։ Նախագիծն անցկացվում է 2011թ.–ից և ամեն տարի հավաքում է ավելի քան 500 աշխատանք Ռուսաստանի տարբեր շրջաններից։ Այս անգամ «Ռոստելեկոմը» 2014թ.–ի սեպտեմբերի 29–ին Ռուսաստանում հայտարարեց «Տեխնոլոգիաներ կյանքի համար` ինտերնետ լույսի արագությամբ» ամենամյա IV մրցույթի մեկնարկի մասին։ Այս տարի մրցույթին առաջին անգամ կարող են մասնակցել նաև հայաստանցի լրագրողները, որոնց համար նախագիծը մեկնարկել է դեկտեմբերի 23–ին։

«Տեխնոլոգիաներ կյանքի համար» նախագիծն անցկացվում է, որպեսզի ԶԼՄ–ներն ու բլոգերները ներգրավվեն տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների անաչառ, ավելի որակյալ լուսաբանման գործին։ Մրցույթին կարող են մասնակցել ԶԼՄ–ների բոլոր ներկայացուցիչները, որոնք լուսաբանում են ՏՏ ոլորտը։ Դրանք են տպագիր մամուլը (թերթեր, ամսագրեր), ռադիոն և հեռուստատեսությունը, ֆոտոլրագրությունը, ինտերնետային ԶԼՄ–ները (այդ թվում լրատվական գործակալությունները), սոցիալական մեդիաները (բլոգերները)։ Մրցույթին մասնակցելու համար հարկավոր է ունենալ հեռահաղորդակցական թեմայով հրապարակված հոդված և տեղադրել այն www.smi.rt.ru կայքում։ Լավագույն նյութերը կընտրի պրոֆեսիոնալ ժյուրին, որի կազմում ներառված են ինչպես ՏՏ հանրության, այնպես էլ ԶԼՄ–ների ներկայացուցիչները։

ԱՌԿԱ– www.smi.rt.ru կայքում արդեն կան գրանցված աշխատանքներ Հայաստանից։

Դավիթյան
– Հայաստանից արդեն ներկայացվել է մի քանի հայտ։ Ուզում եմ զգուշացնել, որ հայտերը պետք է ներկայացվեն բացառապես այն երկրից, որտեղ դրանք հրապարակվում են։ Ժյուրին շատ ուշադիր հետևում է դրան` խաբեություն թույլ չտալու համար։ Միգուցե որևէ մեկին կարող է թվալ, որ եթե նա հայտ ներկայացնի, ասենք, Հայաստանից, այլ ոչ թե իր երկրից, ապա նրա համար ավելի հեշտ կլինի հաղթել մրցույթում։ Ի դեպ, նման նախադեպ արդեն գրանցվել է։ Հայաստանից ստացված վեց հայտերից մեկը Նովոսիբիրսկից էր։

Ինչ վերաբերում է մյուս աշխատանքներին, ապա նյութ է ներկայացվել «Ինտերնետ–ԶԼՄ» կատեգորիայում լրատվական գործակալության կողմից «Գաղափարից դեպի շուկա» մրցույթի հաղթողների մասին, որն անցկացվել է գիտության և տեխնոլոգիաների ոլորտում ձեռներեցության ծրագրի շրջանակում (STEP)։ Հոդվածում ներկայացված են մրցույթի հաղթողների հիմնական հայեցակարգերը, որոնք արժանացել են հովանավորների հավանությանն ու նրանց ֆինանսական աջակցությանը։ Մնացած չորս հայտերը ներկայացվել են «Ռադիո և հեռուստահեռարձակում» կատեգորիայում։ Այդ հայտերում ամփոփված է 2014 թվականը ՏՏ ոլորտում։ Ներկայացվում են Twitter–ի նախկին փոխնախագահի այցը Հայաստան, Նյու Յորքում անցկացված ArmTech 7–րդ համաժողովը, Digitec 10–րդ ցուցահանդեսը, Գյումրու տեխնոպարկի բացումը, Մարիո Մացոլեին և երիտասարդ մասնագետներին ՏՏ ոլորտում նախագահական մրցանակի հանձնումը, Հայաստանում MNP–ի ներդնումը, Վիքիփեդիայում գրանցված խոշոր ցատկը և այլ նորություններ։

Մյուս աշխատանքը վերաբերում է առանձին հաղորդմանը, որն ամբողջովին նվիրված է ՏՏ–ին։ Հեղինակը ներկայացրել է Google կորպորացիայի ինժեներներից մեկի հարցազրույցը, որն աշխատում է Հայաստանում։ Խոսվում է Facebook–ում կատարված փոփոխությունների մասին գաղտնիության քաղաքականության շտկումից հետո, ինչպես նաև առաջին հայալեզու դոմենի մասին։ Մեկ ուրիշ հայտում փորձ է արվել ներկայացնել տեխնոլոգիական էվոլյուցիան Հայաստանում` հայալեզու թերթերից մեկի խմբագրության առաջին Մակինտոշից մինչև smart տան հայեցակարգը։ Հույս ունեմ, որ մեր լրագրողները թույլ չեն տա ժյուրիին ձանձրանալ, և մենք դեռ հետաքրքիր նյութերի կհանդիպենք։

ԱՌԿԱ – Ի՞նչ մրցանակ է սպասվում մրցույթի հաղթողին։

Դավիթյան
– Նախորդ մրցույթի շրջանակում հաղթողներն այցելեցին Ericsson ընկերության գրասենյակ։ Այս տարվա գխավոր մրցանակը կդառնա 2015թ.–ի աշնանը Huawei ընկերության կենտրոնական գրասենյակ այցելությունը (Չինաստան)` ռուսական պատվիրակության կազմում, որտեղ լրագրողները կկարողանան ծանոթանալ նոր տեխնոլոգիաներին, որոնք սպասվում են աշխարհին արդեն վաղը։

ԱՌԿԱ – Ե՞րբ է լրանում հայտերի ընդունման ժամկետը։

Դավիթյան
  – Հայտերի ընդունման ժամկետը լրանում է 2015թ.–ի ապրիլի 10–ին։ www.smi.rt.ru կայքում կարելի է հայտ ներկայացնել և ծանոթանալ մրցույթի մանրամասներին։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

17:20 10.03.2015



 
« April 2024

Mon
Tue
Wed
Thu
Fri
Sat
Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 
 
 
 
 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×
سكس ايطالى مترجم pornosexarab.com مساهدة افلام سكس desi cute girl nude pornthash.mobi sex photos photos photos pyra hentai freecartoonporn.info monokage no irisu bangali video xxx pornofantasy.net oka manusu xxxcp indianpornxvideos.net gadiwala
hard fucking xvideo pornlake.mobi hot sxi video indian voyeur hotindianporn.mobi romance with teacher xxx kashmiri girls onlyporn.mobi www.nodutu lokaya.lk desiporntubes erocum.info desi clean pussy prone xxx stripvidz.net hislust com
chudai wali video download desipornscandals.com sauth sax mms sex movie hdtporno.org xxx vedios kerala ssrmovies com kompoz2.com full hd bf sex pone video indianhottube.com new mms girl reshma video clip likeporn.mobi babaji sex video