ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԾԿՀ-Ն «ՍԵԿՏՈՐ ՔՎԱՆՏ» ՍՊԸ-ԻՆ ՓՈՔՐ ՀԻԴՐՈԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՈՒՄ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ Է ՏՐԱՄԱԴՐԵԼ` 15 ՏԱՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏՈՎ
ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) երկուշաբթի նիստի ժամանակ «Սեկտոր Քվանտ» ՍՊԸ-ին փոքր ՀԷԿ-ում էլեկտրաէներգիայի արտադրության լիցենզիա է տրամադրել՝ 15 տարի գործողության ժամկետով։
Ինչպես տեղեկացրել է ՀԾԿՀ իրավաբանական և լիցենզավորման վարչության պետ Հմայակ Ամիրաղյանը, հանձնաժողովը բավարարել է «Սեկտոր Քվանտ» ընկերության՝ «Ձորագյուղ-1» փոքր ՀԷԿ-ում էլեկտրաէներգիայի արտադրության լիցենզիա տրամադրելու հայցը։
Նրա խոսքերով, միաժամանակ «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ի «Մարտունի» մասնաճղյուղն ազատվել է «Ձորագյուղ-1» փոքր ՀԷԿ-ի կառուցման նպատակով լիցենզավորման պայմանների իրագործման նկատմամբ 650 հազ. դրամի չափով երաշխիքային պարտավորություններից։
Ինչպես տեղեկացրել է ՀԾԿՀ սակագնային քաղաքականության վարչության պետ Արմեն Արշակյանը, «Ձորագյուղ-1» փոքր ՀԷԿ-ից առաքվող էլեկտրաէներգիայի սակագինը սահմանվում է 11,417 դրամ/կՎՏժ՝ առանց ԱԱՀ-ի և 13,7 դրամ/կՎՏժ՝ ներառյալ ԱԱՀ-ն։-0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
17:32 30.12.2008