Երևանում բացվել է Digitec Expo 2014 10-րդ հոբելյանական ցուցահանդեսը

Երևանում բացվել է Digitec Expo 2014 10-րդ հոբելյանական ցուցահանդեսը

ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում բացվել է Digitec Expo 2014 10-րդ հոբելյանական տեխնոլոգիական ցուցահանդեսը:

Ցուցահանդեսը կտևի մինչև հոկտեմբերի 5-ը։ Ցուցահանդեսի բացմանը ներկա էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ով ծանոթացել է ներկայացված մշակումներին և նորույթներին, ՏՏ ընկերությունների առաջարկած նոր ծառայություններին, ցուցահանդեսի մասնակիցների հետ քննարկել է նրանց գործունեությանը, խնդիրներին և հետագա զարգացման ծրագրերին վերաբերող հարցերը:

Digitec Expo ցուցահանդես-փառատոնը Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի ամենագլխավոր և ներկայացուցչական իրադարձությունն է: Այս տարի այցելուներին կներկայացվի  ցուցահանդեսի 13 բաժին:

Ինչպես լրագրողներին տեղեկացրել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը, Digitec Expo 2014 տեխնոլոգիական ցուցահանդեսին մասնակցում է 150 ընկերությունն, որոնցից 120-ը կներկայացնեն իրենց արտադրանքը: Նախնական գնահատականներով՝ այցելուների թիվը կկազմի 30 հազար:

Նրա խոսքերով՝ արդեն ավանդական դարձած միջազգային տեխնոլոգիական ցուցահանդեսը լավագույն հարթակներից մեկն է պրոֆեսիոնալ կողմնորոշման համար, որտեղ ներկայացված են ամենաժամանակակից լուծումներն ու տեխնոլոգիական կրթության մեթոդները:

«DigiTec-ը նաև «ձեռքը զարկերակի վրա պահելու» հնարավորություն է, տեխնոլոգիական նորույթներից տեղյակ լինելու հնարավորություն, քանի որ տեխնոլոգիական ընկերություններն ամեն տարի փորձում են ինչ-որ նոր բան ավելացնել», - ասել է Վարդանյանը:

Նա նշել է, որ այս տարի Digitec-ի հատուկ ուշադրություն կենտրոնում երեխաներն ու երիտասարդներն են, ինչի կապակցությամբ ցուցահանդեսի տարբեր հարթակներում զուգահեռաբար անցկացվում է երկու միջոցառում՝ «Ռոբոտները կենցաղում» փառատոնն ու Hackathon նորարար գաղափարների և ծրագրավորման մրցույթը:

«Ռոբոտները կենցաղում» փառատոնի շրջանակում կներկայացվեն ռոբոտաշինության 60 խմբակների երեխաների աշխատանքները, իսկ Hackathon նորարար գաղափարների և ծրագրավորման մրցույթի հարթակում թիմերը մրցում են համակարգչային խաղերի մշակման գործում:

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը ցուցահանդեսին ներկայացնում է Գերազանցության հայ-հնդկական կենտրոնը, Ազգային ինժեներական լաբորատորիան (ANEL), Microsoft ինովացիոն կենտրոնը, mLab ECA շարժական հավելվածների տարածաշրջանային լաբորատորիան, Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը: Instigate ընկերությունը ներկայացնում է կրթության նկատմամբ նոր մոտեցումներ:

Հեռուսատեսության և ինտերնետի ոլորտում իր առաջատար լուծումներ է ներկայացնում Ucom ընկերությունը:

Անցկացվում է նաև թափուր աշխատատեղերի տոնավաճառ, որի շրջանակում տեխնոլոգիական ընկերությունները ներկայացնում են իրենց թափուր աշխատատեղերը և հարցազրույցներ են անցկացնում:

Ցուցահանդեսն անցկացվում է ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո, ցուցահանդեսի կազմակերպիչը Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունն է:

Գլխավոր հովանավորն է Ucom ընկերությունը: «ԱՌԿԱ» գործակալությունը ցուցահանդեսի ինֆորմացիոն հովանավորն է:

Հայաստանի Ինֆորմացիան տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (UITE) հիմնվել է 2000 թվականին տվյալ բնագավառի ընկերությունների տնտեսական շահերը պաշտպանելու, բիզնեսի զարգացումը խթանելու, ՏՏ ոլորտի հետազոտությունները խրախուսելու համար։ Միությունում ներառված են տասնյակ ընկերություններ, որոնք ներկայացնում են Հայաստանի բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

17:02 03.10.2014



 
« May 2024

Mon
Tue
Wed
Thu
Fri
Sat
Sun
 
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 
 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×
سكس ايطالى مترجم pornosexarab.com مساهدة افلام سكس desi cute girl nude pornthash.mobi sex photos photos photos pyra hentai freecartoonporn.info monokage no irisu bangali video xxx pornofantasy.net oka manusu xxxcp indianpornxvideos.net gadiwala
hard fucking xvideo pornlake.mobi hot sxi video indian voyeur hotindianporn.mobi romance with teacher xxx kashmiri girls onlyporn.mobi www.nodutu lokaya.lk desiporntubes erocum.info desi clean pussy prone xxx stripvidz.net hislust com
chudai wali video download desipornscandals.com sauth sax mms sex movie hdtporno.org xxx vedios kerala ssrmovies com kompoz2.com full hd bf sex pone video indianhottube.com new mms girl reshma video clip likeporn.mobi babaji sex video