ArmNet Awards 2013 մրցույթի մասնակցության հայտերի ընդունումը մեկնարկում է նոյեմբերի 1–ին

ArmNet Awards 2013 մրցույթի մասնակցության հայտերի ընդունումը մեկնարկում է նոյեմբերի 1–ին

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/.  ArmNet Awards 2013 հայկական վեբ–կայքերի և բջջային հավելվածների չորրորդ մրցույթի մասնակցության հայտերի ընդունումը մեկնարկում է Հայաստանում նոյեմբերի 1–ից, չորեքշաբթի լրագրողներին հայտնեց Maeutica բրենդինգային գործակալության տնօրեն Հայկուհի Տաքսիլդարյանը։

Նախագծի նպատակը հայ մշակողների խմբերի ստեղծած նախագծերի բացահայտումն ու պարգևատրումն է։

«ArmNet–ը բաղկացած կլինի երկու բաղադրիչից` կայքերի մրցույթ, որտեղ ժյուրիի անդամները կգնահատեն ներկայացված բոլոր կայքերը և նոյեմբերի 25–ին կներկայացնեն մասնակիցներին ըստ անվանակարգերի, ինչպես նաև համաժողով, որը կկայանա նոյեմբերի 30–ին»,– ասաց Տաքսիլդարյանը։

Ըստ նրա, «Այս փոփոխվող բջջային աշխարհը» թեմայով համաժողովի ընթացքում կլինեն տեղեկատվական տեխնոլոգիաների, խաղերի և բջջային հավելվածների ոլորտի ինչպես տեղական, այնպես էլ արտասահմանյան մասնագետների ելույթներ։

Մասնավորապես, ծրագրված են Մոսկվայի Սկոլկովո կառավարման դպրոցի սթարթափ–նախագծերի տնօրեն Լոուրենս Ռայթի, Fowler International–ի տնօրեն Հերի Ֆոուլերի, Drimmi խաղային ընկերության հիմնադիր Նիկիտա Շերմանի, Workle.ru–ի տեխնիկական տնօրեն Սերգեյ Պոնոմարենկոյի ելույթները։

Ինչպես նշեց միջոցառման կազմակերպիչը, ArmNet–ի շրջանակում առաջին անգամ կանցկացվի StartUp Day, որի ընթացքում Սկոլկովոյի Սթարթափ–ակադեմիայի դասախոսներն աշխատանքային սեմինարներ կանցկացնեն սթարթափ–թիմերի և պոտենցիալ ներդրողների հետ, ինչպես նաև կկազմակերպեն «Սթարթափ մենամարտ», որի հաղթողը Սիլիկոնային հովտում ուսուցման դասընթաց անցնելու հնարավորություն կստանա։

Տաքսիլդարյանը միաժամանակ ընդգծեց, որ ArmNet Awards մրցույթի հաղթողները կընտրվեն պրոֆեսիոնալ ժյուրիի անդամների և ժողովրդական քվեարկության միջոցով։ Մասնավորապես, բոլոր այցելուները SMS հաղորդագրության միջոցով կկարողանան քվեարկել իրենց նախընտրած կայքի համար: Քվեարկելու համար պետք է ուղարկել SMS 1041 կարճ համարին (1 SMS-ի գինը` 50 դրամ, ներառյալ ԱԱՀ), բովանդակության մասում նշելով նախընտրած մասնակից կայքի մասնակցության հատուկ համարը, որը կարելի է գտնել www.armnetawards.am կայքում: Մեկ կայքի օգտին յուրաքանչյուր բաժանորդ կարող է քվեարկել միայն մեկ անգամ, սակայն նույն բաժանորդը կարող է քվեարկել այնքան թվով կայքերի օգտին, որքան կցանկանա: Քվեարկության արդյունքում ամենաշատ ձայներ հավաքած կայքը կամ բջջային հավելվածը կճանաչվի «Ժողովրդական ընտրություն» անվանակարգի հաղթող:

«Ամեն տարի մրցույթին մասնակցում է շուրջ 600 հայկական կայք, սակայն այդ տարի մենք բջջային հավելվածների անվանակարգում մասնակիցների թվի աճ ենք ակնկալում»,– ասաց Տաքսիլդարյանը։

Orange Armenia մարքեթինգի տնօրեն Արամ Մկրտչյանն իր հերթին նշեց, որ մրցույթը հայ ինտերնետ–հանրության գործունեության ամփոփման հարթակ է դարձել, ուրվագծել է ինտերնետի զարգացման միտումները։

«Orange Armenia–ն` որպես հայկական շուկայում ինտերնետ–ծառայություններն ակտիվորեն տարածող ընկերություն, կարևորում է ազգային ինտերնետ–կոնտենտի զարգացումը»,– ասաց Մկրտչյանը։

Մրցույթի արդյունքում մրցանակներ կտրվեն լավագույն կայքերին և բջջային հավելվածներին հետևյալ անվանակարգերում` «Դիզայն և հարմարավետություն»,
«Նորարարություն», «Տեխնիկական կատարում», «Բովանդակություն»,  «Տարվա առաջընթաց», »Հասարակական ազդեցություն», «Գլխավոր մրցանակ» (բոլոր անվանակարգերում ժյուրիի առավելագույն գնահատականին արժանացած կայքը) «Ժողովրդական ընտրություն» Orange-ի կողմից սահմանված մրցանակ` լավագույն մոբայլ կայքի համար։

ArmNet Awards հայկական կայքերի առաջին մրցույթն անցկացվել է 2010 թվականին։ Մրցույթին մասնակցել է մոտ 600 կայք, ևս մոտ 400–ը գրանցման ժամկետի ավարտից հետո են հայտ ներկայացրել և այդ պատճառով չեն ընդգրկվել մրցույթին մասնակցած ռեսուրսների ցուցակում։ ArmNet Awards մրցույթի գրան–պրին շնորհվել է Սերգեյ Փարաջանովի տուն–թանգարանին։

ArmNet միջազգային ամենամյա մրցույթի կազմակերպիչներն են Maeutica բրենդինգային գործակալությունը, Orange Armenia բջջային օպերատորը և «Ինտերնետ Հանրություն» հայկական հասարակական կազմակերպությունը։ Միջոցառման տեղեկատվական հովանավորը telecom.arka.am լրատվական պորտալն է։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

17:47 30.10.2013



 
« May 2024

Mon
Tue
Wed
Thu
Fri
Sat
Sun
 
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 
 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×
سكس ايطالى مترجم pornosexarab.com مساهدة افلام سكس desi cute girl nude pornthash.mobi sex photos photos photos pyra hentai freecartoonporn.info monokage no irisu bangali video xxx pornofantasy.net oka manusu xxxcp indianpornxvideos.net gadiwala
hard fucking xvideo pornlake.mobi hot sxi video indian voyeur hotindianporn.mobi romance with teacher xxx kashmiri girls onlyporn.mobi www.nodutu lokaya.lk desiporntubes erocum.info desi clean pussy prone xxx stripvidz.net hislust com
chudai wali video download desipornscandals.com sauth sax mms sex movie hdtporno.org xxx vedios kerala ssrmovies com kompoz2.com full hd bf sex pone video indianhottube.com new mms girl reshma video clip likeporn.mobi babaji sex video