Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտը տարեկան աճում է 22-25%. նախագահ

Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտը տարեկան աճում է 22-25%. նախագահ

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Բարձր տեխնոլոգիաների ոլորտը վերջին տարիներին զգալի առաջընթաց է ապրում Հայաստանում՝ արձանագրելով տարեկան միջինը 22-25 տոկոս աճ, ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Նյու Յորքում ArmTech 2014 բարձր տեխնոլոգիաների 7-րդ ամենամյա համաժողովի ժամանակ:

Նախագահի խոսքերով՝ վերջին տարիներին մեծանում են արտահանման և ներդրումների ծավալները, համապատասխանաբար ընդլայնվում է աշխարհագրությունը, արտահանումը կազմում է գրեթե 60 տոկոս:

«Ակտիվ գործող կազմակերպությունների թիվը գերազանցում է 380-ը, ինչի արդյունքում աշխատուժը տարեկան առնվազն 10 տոկոս աճ է արձանագրում: Այսօր այդ ոլորտում ներգրավված է շուրջ 11 հազար մասնագետ, ինչը Հայաստանի համար փոքր թիվ չէ», - ասել է Սարգսյանը:
Նա նաև նշել է զգալի առաջընթացը ոլորտի անդրազգային կազմակերպությունների ՝ Հայաստան մուտքի ուղղությամբ, որի վկայությունը նաև «ԱրմԹեք» համաժողովին միջազգային գործընկերների ներկայությունն է:

Նախագահն ընդգծեց, որ Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների և գիտելիքահեն ոլորտների կայուն զարգացման համար պետությունը շարունակական աջակցության հանձնառություն է վերցրել: Այդ նպատակով 2009թ. հիմնվել է ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի մրցանակը: Մրցանակն ամենամյա է և շնորհվում է ՏՏ ոլորտում բացառիկ ներդրում կատարած անձանց: Այս տարի այդ մրցանակը բաժին է հասել «Սիսկո» ընկերության զարգացման գծով նախագահ Մարիո Մացոլային:

2010 թ.-ից նախագահական մրցանակի են արժանացել համաշխարհային ՏՏ ոլորտի այնպիսի լեգենդներ, ինչպիսիք են՝  Apple-ի համահիմնադիր Սթիվ Վոզնյակը, Intel կորպորացիայի Տնօրենների խորհրդի նախկին նախագահ Քրեյգ Բարեթը, «Synaptics» ընկերության պատվավոր նախագահ Ֆեդերիկո Ֆաջին, Hitachi Electronic Devices Group ընկերության նախկին գործադիր տնօրեն Ցուգիո Մակիմոտոն (Tsugio Makimoto):

2000 թ.-ին ՀՀ կառավարությունը ՏՏ ոլորտը առաջնահերթ հայտարարեց երկրի տնտեսությունում: 2014 թ.-ի հունվարի 1-ի տվյալներով՝ Հայաստանում գրանցվել է ՏՏ ոլորտում գործող ավելի քան 380 ընկերություն, որոնցից 159-ը խոշոր օտարերկրյա ընկերությունների ներկայացուցչություններ են կամ գործում է օտարերկրյա կապիտալով:

Հայաստանում ՏՏ ոլորտն ամեն տարի ապահովում է մոտ 20-25 տոկոսի աճ: Հայաստանում ՀՆԱ-ում ՏՏ ոլորտի մասնաբաժինը կազմում է 3,8 տոկոս: 2013 թ.-ի արդյունքում՝ ոլորտի աճը կազմել է 22 տոկոս: Ոլորտի ամենամյա շրջանառությունը կազմում է 380 մլն դոլար: Բնագավառի զարգացման ռազմավարության համաձայն՝ 2018 թ.-ին նախատեսվում է ՏՏ ոլորտի 1 մլրդ դոլարի շրջանառություն ապահովել:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

17:32 27.09.2014



 
« May 2024

Mon
Tue
Wed
Thu
Fri
Sat
Sun
 
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 
 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×
سكس ايطالى مترجم pornosexarab.com مساهدة افلام سكس desi cute girl nude pornthash.mobi sex photos photos photos pyra hentai freecartoonporn.info monokage no irisu bangali video xxx pornofantasy.net oka manusu xxxcp indianpornxvideos.net gadiwala
hard fucking xvideo pornlake.mobi hot sxi video indian voyeur hotindianporn.mobi romance with teacher xxx kashmiri girls onlyporn.mobi www.nodutu lokaya.lk desiporntubes erocum.info desi clean pussy prone xxx stripvidz.net hislust com
chudai wali video download desipornscandals.com sauth sax mms sex movie hdtporno.org xxx vedios kerala ssrmovies com kompoz2.com full hd bf sex pone video indianhottube.com new mms girl reshma video clip likeporn.mobi babaji sex video