Samsung–ը հինգ ամսում 30 միլիոն Galaxy S III է վաճառել
ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Galaxy S III–ի մայիսյան մեկնարկից ի վեր ողջ աշխարհում ավելի քան 30 միլիոն սմարթֆոն է վաճառվել, հայտնում է tasstelecom.ru–ն` վկայաբերելով Samsung Electronics–ի պաշտոնական բլոգում տեղադրված հայտարարությունը։
«Galaxy S III–ը եղել և բացարձակ ֆավորիտ է մնում ողջ աշխարհի օհտատերերի շրջանում»,– հայտարարել է Ջ.Կ. Շինը` ընկերության հեղահաղորդակցության ստորաբաժանման ղեկավարը։– Ծրագրված ծավալին հասնելը Սամսունգի հերթական ռեկորդն է, որով մենք հպարտանում ենք և որը միաժամանակ խթան է հանդիսանում, որ մենք մեր օգտագործողներին տանք այնպիսի արտադրանք, որը նրանք սիրում են։ Սամսունգի անունից ես շնորհակալություն եմ հայտնում մեր բոլոր գնորդներին»։ --0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
13:34 06.11.2012