Սան Ֆրանցիսկոյում Ucom-ի և Calix-ի ներկայացուցիչները ուրվագծել են հեռահաղորդակցության ոլորտի ապագան

Սան Ֆրանցիսկոյում Ucom-ի և Calix-ի ներկայացուցիչները ուրվագծել են  հեռահաղորդակցության ոլորտի ապագան

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի. /ԱՌԿԱ/. Օրերս Calix ընկերության նախաձեռնությամբ Սան Ֆրանցիսկոյում կայացել է տեխնիկական առաջատար լուծումներ առաջարկող ընկերության հաճախորդների խորհրդի նիստը, որի կազմում են համաշխարհային ճանաչում ունեցող այնպիսի ընկերությունների տեխնիկական գծով տնօրեններ ու գլխավոր փոխտնօրեններ, ինչպիսիք են Verizon-ը, IQNET-ը, EATEL-ը և այլն:

Ucom ընկերության մամուլի հաղորդագրության համաձայն, Ucom–ի ներկայացուցիչները նույնպես ընդգրված են վերոնշյալ խորհրդի կազմում:

«Երկու տարի առաջ Calix ընկերությունն իր 1000-ից ավելի հաճախորդներից ընտրեց և նորարարական մրցանակի հաղթող ճանաչեց հենց Ucom ընկերությանը, որի ֆիքսված ցանցի կայացման մեջ մենք առանցքային դեր ունենք: Ներկայումս Ucom-ը բավականին նախաձեռնող է մեր նորագույն՝ NGPON 2 տեխնոլոգիայի ներդրման առումով, որն աշխարհի մասշտաբով ամենանորարարական ու առաջատար լուծումն է», - նշել է Calix ընկերության կորպորատիվ մարկետինգի գլխավոր տնօրեն Ջեֆֆ Բուրկը:

Խորհրդի գործունեության հիմնական նպատակն է տեխնիկական զարգացման ութվային դարաշրջանի մարտահրավերներին դիմակայելու ռազմավարական պլանների մշակումը, հետադարձ կապի ապահովումը և Calix-ի առաջարկների քննարկումը: Խորհրդի անդամները ներկայացնում են տարաբնույթ շուկաներ և հետադարձ կապ են ապահովում Calix-ի բարձրաստիճան ղեկավարության համար, ովքեր ջանում են աջակցել իրենց հաճախորդներին հեռահաղորդակցության շուկայում նորարարական լուծումներով հանդես գալու, բիզնես մարտահրավերներին դիմակայելու, տեխնոլոգիական առաջընթացն ապահովելու և այդպիսով՝ սպասարկման որակը բարձրացնելու գործում:

«Calix ընկերության կողմից մշակված նոր տեխնոլոգիան մեզ հնարավորություն է ընձեռում ներկայիս ֆիքսված ցանցի 1 գիգաբիթ/վրկ արագությունը հասցնել 10 գիգաբիթ/վայրկյանի: Բացի այդ հնարավոր կլինի նոր ծառայություններ տրամադրելUcom-ում առկա երեք տեսակի ցանցերի միջոցով, որոնք ոչ թե առանձնացված կերպով, այլ մեկ ընդհանուր ենթակառուցվածքով պետք է աշխատեն: Նոր լուծումը կբերի թե՛ կապիտալ ներդրումների ծախսերի, և թե՛ օպերացիոն ծախսերի կրճատմանը, ինչից, անշուշտ կշահեն մեր բաժանորդները», - մանրամասնել է Ucom ընկերության տեխնիկական գծով տնօրեն Գևորգ Գևորգյանը:

Հեռահաղորդակցության համաշխարհային շուկան ներկայացնող մի շարք խոշոր ընկերությունների ներկայացուցիչներ քննարկել են ցանցի վերափոխման տեխնիկական առանձնահատկությունները, գործառնական բարդությունների նվազեցման ուղիները, հաճախորդների կարիքների կանխատեսման ու օր առաջ բավարարման հնարավորությունները: Կողմերն անդրադարձել են ինչպես ֆիքսված ցանցի, այնպես էլ շարժական ցանցի համատեղ զարգացման հետագա պլաններին, մանրամասնել են, թե ինչպիսին կլինեն հաջորդ սերնդի ցանցի հնարավորությունները և ինչ առավելություններ այն կարող է ընձեռել սեփական OTT-լուծումներ մշակող այնպիսի օպերատորների համար, ինչպիսիք են, օրինակ, Ucom-ը և Verizon-ը:

«Calix ընկերության տեխնոլոգիաների շնորհիվ է, որ մեր բաժանորդներին է հասնում ֆիքսված ինտերնետն ու հեռուստատեսային ազդակը: Այդ ընկերության հետ գործակցությունը շարունակական է: Տվյալ պահին փորձարկում ենքնորարարական մի լուծում, որը մեր բաժանորդներին թույլ կտա վայելել ավելի մեծ արագություններ ու ավելի լավ հեռուստատեսային որակ», - նշել է Ucom ընկերության մարքետինգի և հաղորդակցության գծով տնօրեն Տիգրան Սաֆարյանը:

Ucom (Universal Communications) հայկական ընկերությունը հիմնադրվել է 2007 թ.: Հանդիսանալով Հայաստանյան հեռահաղորդակցային շուկայի առաջատարներից մեկը, Ucom ընկերությունը առաջարկում է այս ոլորտում ծառայությունների լիարժեք շարք՝ գերարագ սիմետրիկ ինտերնետ, IP հեռուստատեսություն և ֆիքսված թվային հեռախոսակապ: Համագործակցելով Ericsson ընկերության հետ, Ucom-ը կառուցում է նոր սերնդի ամենամեծ օպտիկամանրաթելային ցանցը Հայաստանում: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

17:51 16.06.2017



 
« April 2024

Mon
Tue
Wed
Thu
Fri
Sat
Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 
 
 
 
 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×
سكس ايطالى مترجم pornosexarab.com مساهدة افلام سكس desi cute girl nude pornthash.mobi sex photos photos photos pyra hentai freecartoonporn.info monokage no irisu bangali video xxx pornofantasy.net oka manusu xxxcp indianpornxvideos.net gadiwala
hard fucking xvideo pornlake.mobi hot sxi video indian voyeur hotindianporn.mobi romance with teacher xxx kashmiri girls onlyporn.mobi www.nodutu lokaya.lk desiporntubes erocum.info desi clean pussy prone xxx stripvidz.net hislust com
chudai wali video download desipornscandals.com sauth sax mms sex movie hdtporno.org xxx vedios kerala ssrmovies com kompoz2.com full hd bf sex pone video indianhottube.com new mms girl reshma video clip likeporn.mobi babaji sex video