«Խաչատրյան տրիոն» 30-ից ավելի համերգ է ունեցել Beeline-ի աջակցությամբ
ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի, /ԱՌԿԱ / Beeline-ը և Դասական երաժշտության զարգացման հիմնադրամն ամփոփում են 2016-2017 թթ համերգաշրջանը, որի ընթացքում «Խաչատրյան տրիոն» շարունակել է իր ակտիվ գործունեությունը: Beeline-ի աջակցությամբ խմբի մասնակիցները 2016 թ. սեպտեմբերից մինչև 2017 թ. օգոստոսը անցկացրել են 30-ից ավելի համերգներ և վարպետության դասեր:
Ընկերության մամուլի հաորդագրության համաձայն, այլազգի երաժիշտների հետ միասին Տրիոյի մասնակիցներն իրենց փորձով են կիսվել 100-ից ավելի աշակերտների հետ՝ Երևանում, Վանաձորում, Չարենցավանում, Էջմիածնում և Ստեփանակերտում: Այս քաղաքներում խմբի համերգներին այցելել է շուրջ 5000 հանդիսատես:
Երաժիշտները համերգներ են տվել նաև Հայաստանից դուրս՝ հանդես գալով Ռուսաստանի մի շարք քաղաքներում, Լիբանանում և Մալթայում:
«Beeline-ն արդեն մի քանի տարի է ինչ համագործակցում է Դասական երաժշտության զարգացման հիմնադրամի հետ, և մենք ուրախ ենք, որ մեր համագործակցության շնորհիվ բազմաթիվ երեխաներ կարողացան արժեքավոր դասեր ստանալ փորձառու երաժիշտներից և ոգեշնչվել իրենց ապագա կրթության և զարգացման համար: Վստահ եմ, որ լավ օրինակով ոգեշնչվելով, նրանք մեծ բարձրունքների կհասնեն», - նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
«Երկարատև համագործակցության շնորհիվ կարողացել ենք իրականացնել բազմապիսի ծրագրեր, ինչը հույս և լավատեսություն է ներշնչում: Հուսով ենք, որ մեր ապագա նախագծերը նույնպես կարձագանքվեն Beeline-ի կողմից: Նաև ուզում ենք մեր երախտագիտությունը հայտնել անձամբ պրն. Պյատախինին», - ասել է «Խաչատրյան տրիոյի» ջութակահար Կարեն Շահգալդյանը։
«Դասական երաժշտության զարգացման» հիմնադրամը ստեղծվել է Ա. Խաչատրյանի անվան եռյակի երաժիշտների կողմից 2010թ.-ին։ Հիմնադրամի հիմնական գործունեությունն ուղղված է կրթական և բարեգործական ծրագրերի իրականացմանը դասական երաժշտության ոլորտում: Beeline-ը հանդիսանում է Հիմնադրամի մշտական գործընկերը 2011թ–ից ի վեր։
«ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը` Beeline) 2006 թ.–ի նոյեմբերի 3–ին ներառված է «ՎիմպելԿոմ Լթդ» ընկերությունների խմբի կազմում, որը ձեռք է բերել ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսը։ 2007 թ.–ի ապրիլից «ԱրմենՏել» ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է ռուսական ընկերությանը։ «ԱրմենՏելը» տրամադրում է ամրակցված (ավելի քան 650 հազար բաժանորդ) և բջջային կապի (ավելի քան 780 հազար բաժանորդ), ինչպես նաև երկրի ողջ տարածքում բարձր արագության ինտերնետի ծառայություններ:-0-:–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
19:16 18.08.2017