Երևանում կանցկացվի Silicon Mountains-2022 միջազգային խոշոր տեխնոլոգիական գագաթնաժողովը
ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի./ԱՌԿԱ/. Երևանում հունիսի 17-ին կանցկացվի Silicon Mountains-2022 միջազգային խոշոր տեխնոլոգիական գագաթնաժողովը:
Ինչպես նշվում է միջոցառման Facebook-յան էջում, միջոցառմանը հրավիրված խոսնակները՝ տեղական և միջազգային փորձագետները կքննարկեն թվային փոխակերպման կարևորությունն ու կներկայացնեն իրենց տեսլականը հետևյալ թեմաների շուրջ՝ «Թվային փոխակերպում», «Կիբերանվտանգություն», «Ֆինտեխ»:
Նախատեսված են առցանց և առկա պանելային քննարկումներ:
Տեխնոգագաթնաժողովի կազմակերպիչներն են ՏՀՏ գործատուների միությունը՝ ՀՀ ԿԲ-ի աջակցությամբ: Գործընկերն է CISCO ընկերությունը:-0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
10:56 02.06.2022