ՎիվաՍել-ՄՏՍ-ի օգնությամբ Բազմաբերդ գյուղում երիտասարդ ընտանիքը տեղափոխվել է նոր և հարմարավետ բնակարան

ՎիվաՍել-ՄՏՍ-ի օգնությամբ Բազմաբերդ գյուղում երիտասարդ ընտանիքը տեղափոխվել է նոր և հարմարավետ բնակարան

ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ներքին Բազմաբերդ գյուղում, տարիների սպասումից հետո, բնակարանի տեր է դարձել Մանուկյանների երիտասարդ ընտանիքը: Իրականացված երազանքի երջանկությունը կիսելու համար՝ նրանց են միացել շրջայցով գյուղ մեկնած՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի և Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» ղեկավարները: Դեռ երկու ամիս առաջ, գործակցող կողմերի աշխատակիցները և տարբեր ոլորտներում ՎիվաՍել-ՄՏՍ-ի բիզնես-գործունեությանը ծանոթացած ուսանողները, կամավորության սկզբունքով մասնակցում էին Մանուկյանների տնամերձ հատվածում մայթերի բետոնացման աշխատանքներին: Գործադրված համատեղ ջանքերի և պատասխանատու արժեհամակարգի շնորհիվ, երիտասարդ ընտանիքի համար ստեղծվել են նոր հնարավորություններ, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։

«Միայն ընթացիկ տարում, Արագածոտնի մարզում, բնակարանաշինության ծրագրից օգտվել է շահառու վեց ընտանիք: Նրանց անցած ճանապարհները եղել են տարբեր, սակայն բոլորն էլ ունեցել են նույն խնդիրը. սեփական տանիքը ստեղծելու տարիների անհաջող փորձ: Այժմ իրավիճակն այլ է. ձմռան շեմին ապահով տանիք ունենալը լրջագույն խնդրի լուծում է:

Մանուկյանները՝ տասնհինգ հոգով, տարիներ շարունակ ապրել են ընտանիքի հոր՝ Հրաչի հայրական տանը: Ավելի ուշ, Հրաչի զինվորական ծառայությամբ պայմանավորված, տեղափոխվել են վարձակալված բնակարան», – հայտնում են ընկերության մամուլի ծառայությունից», – նշվում է տարածած հաղորդագրությունում:

«Առանց օգնության, չգիտեմ դեռ քանի տարի պիտի դռնեդուռ ընկած, օտար, վարձված բնակարաններում մեծանային երեխաներս: Մեծ երջանկություն է մեր հարկի տակ հյուրընկալել այն մարդկանց, ում շնորհիվ տարիների անհաս թվացող երազանքն իրականություն դարձավ: Անչափ երախտապարտ եմ»,- ասել է ընտանիքի հայրը՝ Հրաչը:

Վեց տարվա համագործակցության արդյունքում, միայն Արագածոտնի մարզում կիսակառույց տան շինարարությունն ավարտել կամ տունը վերանորոգել է 21 ընտանիք:

Ներքին Բազմաբերդ գյուղում ևս մեկ ընտանիք տան տանիքը վերանորոգել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի անձնական նվիրատվությամբ:

«Այստեղ, մեր աշխատակիցների հետ միասին, շինարարությանը մասնակցել են նաև ուսանողներ: Երբ նախաձեռնում էինք այդ ամենը, կար կարևոր նպատակ. երիտասարդությանը կոնկրետ օրինակով ցույց տալ կամավորության արժեհամակարգի կարևորությունը, միասին հաջողության հասնելու վայելքը և անկախ զբաղեցրած պաշտոնից՝ հոգատար և պարզ լինելու անհրաժեշտությունը: Ուզում եմ հավատալ, որ այդ հարցում մենք հաջողել ենք: Այդ երիտասարդները վաղը կարող են նույն արժեհամակարգի տարածողը լինել իրենց շրջապատում: Իսկ այսօր կարևոր ուղերձ ունենք տանտերերին. ամուր կանգնել ոտքի վրա, սահմանել նոր նպատակներ և հասնել նաև դրանց իրականացմանը»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Յուրաքանչյուր սերունդ կյանքում իր դժվարություններն է ունենում, սակայն տարրական հարմարավետությունը, հատկապես երեխաների համար, առաջնահերթ է: Մեր ծրագրի նպատակն է արժանավայել ապրելու հնարավորություն տալ հնարավորինս շատ ընտանիքների: ՎիվաՍել-ՄՏՍ-ի օրինակը Հայաստանում տնազրկության դեմ պայքարելու, ապագան ավելի լավը դարձնելու լավագույն դրսևորում է»,- ասել է Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:

«Հայաստանի 10 մարզերում իրականացվող ծրագիրը 150 ընտանիքի, ավելի քան 700 մարդու երջանկության առիթ է դարձել՝ նրանց փոխանցելով լավատեսություն և ապագայի հանդեպ վստահություն:

2017 թվականին ՎիվաՍել-ՄՏՍ-ը կատարել է ավելի քան 31 մլն դրամի, իսկ ընդհանուր առմամբ՝ մոտ 370 մլն դրամի ներդրում՝ բնակարանաշինության ծրագրի իրականացման համար», – նշվում է հաղորդագրությունում:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը («ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ) Հայաստանում հեռահաղորդակցության առաջատար օպերատորն է, որն ունի ամենահզոր 2G/3.75G/4G ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: ՎիվաՍել-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am.

«Մոբիլնիյե Տելեսիստեմի» ՀԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանի և ԱՊՀ երկրների բջջային կապի խոշորագույն օպերատորն է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի, քան 100 միլիոն բաժանորդի: Ռուսաստանի բոլոր տարածաշրջանների, ինչպես նաև Հայաստանի, Բելառուսի, Ուկրաինայի, Ուզբեկստանի և Թուրքմենստանի բնակչությունը, որտեղ ՄՏՍ-ը և իր դուստր ձեռնարկություններն ունեն լիցենզիա GSM ստանդարտներին համապատասխան ծառայություններ մատուցելու համար, կազմում է ավելի քան 200 միլիոն մարդ: 2000թ-ից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com.

Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնը» բարեգործական հասարակական կազմակերպություն է, որն աջակցում է Հայաստանի և Արցախի հանրապետություններում ցածր եկամուտ ունեցող ընտանիքներին կառուցել և վերանորոգել պարզ, հարմարավետ և մատչելի տներ՝ տալով նրանց երկարաժամկետ, անտոկոս փոխառություններ, ինչպես նաև իրականացնում է տնազոhւրկների շահերի պաշտպանություն՝ դարձնելով այն խղճի հարց և գործելու մղում։ Ամենամսյա ետվճարներից կազմվում է շրջանառու ֆոնդ և օգտագործվում այլ ընտանիքներին աջակցելու նպատակով՝ այսպիսով դառնալով համայնքային զարգացման կայուն ֆինանսական հիմք։ Առ այսօր կազմակերպությունն աջակցել է 620-ից ավելի ընտանիքների: -0-

 

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

12:37 07.12.2017



 
« April 2024

Mon
Tue
Wed
Thu
Fri
Sat
Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 
 
 
 
 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×
سكس ايطالى مترجم pornosexarab.com مساهدة افلام سكس desi cute girl nude pornthash.mobi sex photos photos photos pyra hentai freecartoonporn.info monokage no irisu bangali video xxx pornofantasy.net oka manusu xxxcp indianpornxvideos.net gadiwala
hard fucking xvideo pornlake.mobi hot sxi video indian voyeur hotindianporn.mobi romance with teacher xxx kashmiri girls onlyporn.mobi www.nodutu lokaya.lk desiporntubes erocum.info desi clean pussy prone xxx stripvidz.net hislust com
chudai wali video download desipornscandals.com sauth sax mms sex movie hdtporno.org xxx vedios kerala ssrmovies com kompoz2.com full hd bf sex pone video indianhottube.com new mms girl reshma video clip likeporn.mobi babaji sex video