Beeline-ի բաժանորդները կարող են իրենց ծախսերը ստուգել SMS-ի միջոցով
![Beeline-ի բաժանորդները կարող են իրենց ծախսերը ստուգել SMS-ի միջոցով Beeline-ի բաժանորդները կարող են իրենց ծախսերը ստուգել SMS-ի միջոցով](/upload/resize_cache/iblock/53f/669_445_2/53fae5ee24bbc60809cf8a1f41b836fd.jpg)
ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի. /ԱՌԿԱ/. «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն հայտարարում է շարժական կապի կանխավճարային բաժանորդների համար «Ծախսերի վերահսկում» ծառայության գործարկման մասին, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը:
«Ծառայությունը թույլ է տալիս *128# հրահանգի միջոցով ստանալ SMS հաղորդագրություն, որտեղ նշված են վերջին 10 վճարովի գործարքները և համապատասխան գանձված գումարները: Նաև նշվում է հարցում կատարելու պահի դրությամբ հաշվին առկա գումարը», - նշվում է տարածած հաղորդագրությունում:
Տեղեկատվությունը տրամադրվում է վերջին 30 օրվա համար։ Ծառայությունը հասանելի է նաև ռոումինգում: Հարցումը անվճար է, իսկ հարցումների քանակն՝ անսահմանափակ։
«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մի մասը, որը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան 240 մլն. բաժանորդների Ռուսաստանում, Իտալիայում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում և Պակիստանում: «ՎԵՈՆ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Mobilink», «Banglalink» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո:-0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
14:21 11.04.2018