Հայաստանում կներդրվի CANDLE արագացման նոր համակարգ
ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի. /ԱՌԿԱ/. CANDLE ծրագրի շրջանակում Հայաստանում կներդրվի արագացման նոր համակարգ, երեքշաբթի լրագրողներին ասաց Հայաստանի կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը:
Նրա խոսքով, համապատասան ծրագիրը հաստատվել է ձեռնարկությունների նորարարական համատեղ նախագծերի աջակցության ծրագրի շրջանակում, որը իրականացվում է Նորարարությունների աջակցման ռուսական հիմնադրամի կողմից (Բորտնիկի հիմնադրամ):
Նա հիշեցրեց, որ էքսպերիմենտալ կոնստրուկտորային ծրագրերի ֆինանսավորման ծրագրի շրջանակում ընդհանուր առմամբ հաստատվել է 6 ծրագիր Հայաստանից, որոնք իրականացվելու են Ռուսաստանի հետ համատեղ:
«Ծրագիրը նախատեսում է արագացման նոր համակարգի ստեղծում, որը կիրականացվի CANDLE ծրագրով: Նախատեսվում է, որ ծրագրի շրջանակում CANDLE-ը կստանա նոր սարքավորում և կզարգացնի իր հնարավորությունները», - ասաց Հարությունյանը:
Ընդ որում, այսօրվա դրությամբ, «CANDLE սինխրոտրոն հետազոտությունների ինստիտուտ» հիմնադրամում իրականացվում է 5 գիտական ծրագիր` AREAL գծային արագացուցիչով, որոնց մի մասն իրականացվում է եվրոպական գործընկերների հետ գործակցությամբ:
Նախորդ տարի հայկական AREAL լաբորատորիան (գծային արագացուցիչ` մշակված և թողարկված CANDLE ծրագրի շրջանակում) 0,5 մլն եվրոյի պատվեր է ստացել միջազգային գիտահետազոտական DESY (Deutsches Elektronen-Synchrotron) կենտրոնից: 2015 թ.-ին ստորագրվել է սարքավորման մշակման և առաքման համապատասխան համաձայնագիրը:
Ռուսական պետական ոչ առևտրային Նորարարությունների աջակցության հիմնադրամը 2016 թ.-ի սեպտեմբերի վերջին գործարկել է Հայաստանի հետ ձեռնարկությունների նորարարական համատեղ նախագծերի աձակցության միջազգային մրցույթ: Ֆինանսավորումը ռուսական կողմից կկազմի մինչև 100 հազար եվրո մեկ ծրագրի համար:
CANDLE (Center for the Advancement of Natural Discoveries using Light Emission)-ը Հայաստանոմ երրորդ սերնդի սինրոտրոն ճառագայթման աղբյուրի ստեղծման ծրագիր է, որը արժանացել է հեղինակավոր միջազգային փորձագիտական հանձնաժողովների ամենաբարձր գնահատականին: Ծրագիրը բաղկացած է երկու փուլից. առաջին փուլում նախատեսվում էր AREAL գծային հզորիչի շինարարությունը և շահագործման հանձնումը, երկրորդ փուլում` CANDLE օղակաձև արագացուցչի կառուցումը:
Համալիրը թույլ է տալիս ունենալ լուսային ալիքի լայն միջակայքում` ուլտրամանուշակագույնից մինչև ռենտգեն, գործող հզոր բացառիկ լուսային հոսանքի 40-ից ավելի ալիք:
Ներկայում աշխարհում գործում է լույսի ավելի քան 40 աղբյուր, որոնք հիմնականում տեղակայված են ԱՄՆ-ում, Արևմտյան Եվրոպայում և Ճապոնիայում: Մասնագետների գնահատականով, համաշխարհային տնտեսության տարեկան եկամուտը ճառագայթման այդ տեսակից կազմում է մոտ 750 մլրդ դոլար: -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
17:05 17.01.2017