Վիրտուալ իրականության ֆիլմն առաջին անգամ առաջադրվել է «Օսկարի»
ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի. /ԱՌԿԱ/. Google ընկերության նկարահանած «Մարգարիտ» ֆիլմը դարձել է «Օսկարի» առաջադրված վիրտուալ իրականության առաջին կարճամետրաժ ֆիլմը։
Ինչպես հայտնում է republic.ru–ն` հղում անելով Mashable–ին, Google Spotlight Stories նախագծի «Մարգարիտը» հայտնվել է «Լավագույն անիմացիոն ֆիլմ» անվանակարգում։
Ֆիլմը պատմում է հոր և դստոր հարաբերությունների մասին։ Հեռուստադիտողը, գտնվելով վիրտուալ իրականությունում, հետևում է իրադարձություններին մեղենայի ուղևորի նստարանից, որտեղ էլ հենց ծավալվում է ֆիլմի գործողությունը։
Կարճամետրաժ ֆիլմը նախատեսված է վիրտուալ իրականության գարնիտուրով դիտման համար, սակայն այն կարելի է նաև դիտել YouTube–ում համայնապատկեր վիդեոֆունկցիայի շնորհիվ։
«Մարգարտի» անվանակարգը թույլ կտա մեծ թվով VR ֆիլմերի գրավել Հոլիվուդի և զանգվածային հեռուստադիտողի ուշադրությունը, նշում է պարբերականը։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
17:07 25.01.2017