Yandex.Taxi–ն հայ օգտատերերին կօգնի հետևել սեփական ուղևորությունների պատմությանը
ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Yandex.Taxi ընկերությունն ընդլայնում է իր մատուցած ծառայությունների շրջանակը։
«Այժմ, եթե Ձեզ անհրաժեշտ է հիշել, թե ուր, երբ և ինչու եք երթևեկել տաքսիով՝ տատիկի, քրոջ կամ բժշկի մոտ, Ձեզ կօգնի «հիշել (գրեթե) ամեն ինչ» Yandex.Taxi–ին», – հայտնում է ընկերությունը Facebook–ի էջը։
«Հավելվածում հայտնվել է «Ուղևորությունների պատմություն» բաժինը, որը պահպանում է Ձեր՝ երեք ամսվա ընթացքում կատարած բոլոր ուղևորությունների տվյալները։ Իսկ այն դեպքում, եթե դուք հանկարծ ինչ-որ բան եք կորցրել, կարող եք զանգահարել վարորդին. նրա հեռախոսահամարը տեսանելի կլինի ուղևորության ավարտից հետո մեկ օրվա ընթացքում», – նշված է տարածած հաղորդագրությունում։
Յանդեքս.Տաքսին ծառայությունը գործում է Հայաստանում, Ղազախստանում, Ռուսաստանում, Բելառուսում, Մոլդովայում և Վրաստանում։ Ընդհանուր առմամբ` ծառայությունում աշխատում է ավելի քան 200 հազար վարորդ։ –0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
17:28 13.11.2017