ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՄՊՊՀ-Ն ՏՈՒԳԱՆԵԼ Է «ԱՐՄԵՆՏԵԼԻՆ» ԱՆԲԱՐԵԽԻՂՃ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ. ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՄՏԱԴԻՐ Է ԱՅԴ ՈՐՈՇՈՒՄԸ ԲՈՂՈՔԱՐԿԵԼ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՄՊՊՀ-Ն ՏՈՒԳԱՆԵԼ Է «ԱՐՄԵՆՏԵԼԻՆ» ԱՆԲԱՐԵԽԻՂՃ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ. ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՄՏԱԴԻՐ Է ԱՅԴ ՈՐՈՇՈՒՄԸ ԲՈՂՈՔԱՐԿԵԼ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը տուգանել է «ԱրմենՏել» (Beeline ապրանքանիշ) ընկերությանը 500 հազար դրամի չափով՝ անբարեխիղճ մրցակցության համար։

ՏՄՊՊՀ-ն հունիսի 4-ին վարույթ է հարուցել «ԱրմենՏել» հայկական հեռահաղորդակցական ընկերության նկատմամբ՝ մրցակցային օրենսդրության հնարավոր խախտման կասկածանքով։

Ինչպես չորեքշաբթի հանձնաժողովի նիստում նշեց նախագահ Արտակ Շաբոյանը, ընկերությունը Hi-line լայնաշերտ ինտերնետ-հասանելիության իր ծառայության գովազդի ժամանակ անբարեխիղճ մրցակցություն է դրսևորել։ Մասնավորապես, գովազդի համաձայն՝ մոդեմն ու ծառայության միացումն իրականացվում է անվճար։

Միաժամանակ, ՏՄՊՊՀ նախագահի խոսքերով՝ քաղաքացիներից ստացված բողոքների և հանձնաժողովի կողմից անցկացված ուսումնասիրությունների հիման վրա պարզվել է, որ «ԱրմենՏելը» մոդեմ տրամադրում է, բայց լիարժեք միացում ապահովելու համար բաժանորդից 3 հազար դրամ է գանձում։

«Ներկայացված գովազդի և միացման իրական արժեքի նման տարբերությունը մոլորության մեջ է գցում քաղաքացիներին և սխալ պատկերացում է ձևավորում ծառայության մասին, դրանով իսկ ընկերությունը խախտում է բարեխիղճ մրցակցության մասին օրենքը և պարտավոր է տուգանք վճարել 500 հազար դրամի չափով»,- ասաց Շաբոյանը։

Նիստի ընթացքում ՏՄՊՊՀ-ն քաղաքացիների՝ տրամադրվող ծառայության առիթով «ԱրմենՏելի» call-center-ին պարզաբանումների համար դիմելու մի քանի օրինակ է ներկայացրել, որոնց ընթացքում ընկերության աշխատակիցները նշել են, որ բաժանորդներն ինքնուրույն կարող են իրականացնել միացումը՝ օգտվելով մոդեմին կցված հրահանգից, իսկ խնդիր ծագելու դեպքում կարող են դիմել հաճախորդների սպասարկման «100» ծառայությանը՝ ավելի մանրամասն տեղեկություն ստանալու նպատակով։ Այն դեպքում, եթե բաժանորդն ինքնուրույն չի կարողանում լուծել միացման խնդիրը, նա կարող է դիմել համապատասխան ընկերությանը, որի հետ համագործակցում է «ԱրմենՏելը»։

Ինչպես այսօրվա նիստի ընթացքում նշեց «ԱրմենՏել» ՓԲԸ-ի իրավաբանական ծառայության ղեկավար Դավիթ Սանդուխչյանը, ՏՄՊՊՀ-ն շփոթում է որոշ եզրույթներ, մասնավորապես, «միացում» և «կարգավորում», որոնցից առաջինն անվճար տրամադրվում է օպերատորի կողմից, իսկ կարգավորումն իրականացվում է երրորդ ընկերության կողմից, որն անմիջական կապ չունի «ԱրմենՏելի» հետ։

«ԱրմենՏելը» չի կարող պատասխանատվություն կրել երրորդ անձանց գործունեության համար, քանի որ «AA Soft» ընկերության հետ պայմանագիր է կնքվել միայն մոդեմը բերելու վերաբերյալ, ինչը չի ներառում որևէ ծառայություն և բաժանորդների համակարգիչների կարգավորման սակագին»,- ասաց Սանդուխչյանն՝ ընդգծելով, որ բաժանորդն ինքնուրույն կարող է կարգավորել իր մոդեմն՝ օգտվելով հրահանգից կամ դիմելով հաճախորդների սպասարկման «100» կենտրոն։

Իրավաբանական ծառայության ղեկավարը նշեց, որ ընկերությունը մտադիր է բողոքարկել որոշումը դատարանում, քանի որ հանձնաժողովը, նախևառաջ, խախտել է հայցի քննարկման ժամկետները, որոնք երկու անգամ տեղափոխվել են՝ օրենսդրական անհրաժեշտ նորմերի խախտումով, առանց հետաձգման, մասնավորապես, ընկերությունից նոր տվյալներ խնդրելու հետ կապված հիմնավորումների։

Նրա խոսքերով՝ ՏՄՊՊՀ-ն սխալ որոշում է ընդունել, քանի որ հավասարեցրել է մի ծառայությունը մյուսին՝ սխալ գնահատելով տրամադրվող ծառայությունների բնույթը։

«Հանձնաժողովը փորձել է բառախաղի միջոցով ներկայացնել, իբր «ԱրմենՏել» ընկերությունը վճար է գանձում միացման համար, թեև իրականում միացումն իրականացվել է անվճար, իսկ ինչ վերաբերում է համակարգչի կարգավորմանն, ապա դա ոչ պարտադիր ծառայություն է, որը տրամադրվում է երրորդ անձի կողմից, որի գործողությունների համար «ԱրմենՏելը» պատասխանատվություն չի կրում»,- ասաց Սանդուխչյանը։

Ավելին, ըստ նրա, ՏՄՊՊՀ-ի նախագահը զերծ մնաց այն փաստի նշումից, որ բաժանորդը կարող է ինքնուրույն կարգավորել համակարգիչը, ինչպես նաև անել դա «ԱրմենՏելի» աշխատակիցների խորհրդատվությունների միջոցով։

«Որոշումն ընդունվել է ակնհայտ սխալներով, այդ թվում՝ նկատի առնելով այն փաստը, որ իբր հնարավոր չէ անվճար միացնել ծառայությունն, ինչը չի համապատասխանում իրականությանը, և այդ փաստերի հիման վրա մենք կբողոքարկենք որոշումը դատական կարգով»,- ասաց Սանդուխչյանը։

Նա նշեց, որ ՏՄՊՊՀ-ի որոշումը փաստորեն կրկնօրինակում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի գործառույթները, որն, ի դեպ, քննարկել է տվյալ հարցը և «ԱրմենՏել» ՓԲԸ-ի կողմից խախտումներ չի բացահայտել։

Սանդուխչյանը նշեց, որ ՏՄՊՊՀ-ի նման դիրքորոշումը կարող է պայմանավորված լինել ընկերության վրա ճնշում գործադրելու փորձով՝ կապված «ԱրմենՏելի» նկատմամբ հանձնաժողովի որոշումների վիճարկման հարցով դատարանում գտնվող հայցերի հետ:

Սա առաջին տուգանքն է, որն այս տարի ՏՄՊՊՀ-ը կիրառել է «ԱրմենՏելի» նկատմամբ։ Տվյալ պահին «ԱրմենՏել» ՓԲԸ-ն դատական կարգով վիճարկում է ՏՄՊՊՀ-ի երկու որոշումները։ Առաջինն ընդունվել էր 2008թ.-ին (հեռուստահաղորդակցության շուկայում գերիշխող դիրքը չարաշահելու համար՝ մասնավորապես պրովայդերներին հնարավորություն չտալով օգտագործել բաժանորդային գծերը, որոնք սեփականության իրավունքով ընկերությանն են պատկանում), որի համաձայն՝ «ԱրմենՏելը» տուգանվել է 300 մլն դրամի չափով։ Երկրորդը՝ 2009թ.-ին (ընկերությունը տվյալների միջազգային փոխանցման թրաֆիկի գնման շուկայում գերիշխող դիրք զբաղեցնող ընկերություն է ճանաչվել)։

«Հանձնաժողովի նման դիրքորոշումը մեր կողմից դատական գործընթացի հետ կապված ընկերության վրա ճնշում գործադրել է գնահատվում»,- ասաց Սանդուխչյանը։

Նա նշեց, որ ՏՄՊՊՀ-ի նախաձեռնությամբ դատական վիճաբանություններից մեկի շրջանակներում նիստերը ձգձգվում են ՝ համաձայնության գալու մտադրությամբ, սակայն բանակցություններն այնքան էլ հարթ չեն անցնում, և կողմերը չեն կարողանում համաձայնության գալ։

«Տպավորություն է ստեղծվում, որ նման վարչական տուգանքներով հանձնաժողովը փորձում է ընկերության վրա ճնշում գործադրել, որպեսզի մենք առավել համոզվող դառնանք այդ բանակցային գործընթացում»,- ասաց Սանդուխչյանը։

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեց «ԱրմենՏել» ՓԲԸ հանրային կապերի ծառայության ղեկավար Անուշ Բեղլոյանը, միայն մայիսի 15-ից (Hi-Line-ի միացման անվճար ծառայությունների ակցիայի գործարկումը) մինչև հունիսի 15-ն ընկերությունը 5,5 հազար մոդեմ է վաճառել և 11,4 հազարից ավելի խորհրդատվություն է անցկացրել բաժանորդների հետ՝ այդ մոդեմի միացման հետ կապված ։

ԱրմենՏել ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) մտնում է «ՎիմպելԿոմ Լթդ» ընկերությունների խմբի մեջ, որն ընդգրկում է ձայնային կապի ծառայություններ, կապի տելեմատիկ ծառայություններ, տվայների փոխանցման ծառայություններ անլար և ֆիքսված հեռախոսակապի տեխնոլոգիաների լայն շրջանակի հիման վրա, ինչպես նաև լայնաշերտ Ինտերնետ հասանելիության ծառայություններ մատուցող կապի օպերատորներ:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

22:22 23.09.2010



 
« April 2024

Mon
Tue
Wed
Thu
Fri
Sat
Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 
 
 
 
 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×
سكس ايطالى مترجم pornosexarab.com مساهدة افلام سكس desi cute girl nude pornthash.mobi sex photos photos photos pyra hentai freecartoonporn.info monokage no irisu bangali video xxx pornofantasy.net oka manusu xxxcp indianpornxvideos.net gadiwala
hard fucking xvideo pornlake.mobi hot sxi video indian voyeur hotindianporn.mobi romance with teacher xxx kashmiri girls onlyporn.mobi www.nodutu lokaya.lk desiporntubes erocum.info desi clean pussy prone xxx stripvidz.net hislust com
chudai wali video download desipornscandals.com sauth sax mms sex movie hdtporno.org xxx vedios kerala ssrmovies com kompoz2.com full hd bf sex pone video indianhottube.com new mms girl reshma video clip likeporn.mobi babaji sex video