Պե՞տք է արդյոք Google Analytics–ը, կամ Circle.am–ը հայեցակարգային փոփոխություններ է կատարում վարկանիշների իր համակարգում

Պե՞տք է արդյոք Google Analytics–ը, կամ  Circle.am–ը հայեցակարգային  փոփոխություններ է կատարում վարկանիշների իր համակարգում

ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայկական վեբ–ռեսուրսների վարկանիշների հայտնի Circle.Am կայքը հայեցակարգային փոփոխություններ է կատարում իր համակարգում, հաղորդում է կայքի պաշտոնական էջը։
 
«Circle.Am կայքն անհասանելի կլինի մի քանի օրվա ընթացքում` սկսած 2014 թվականի փետրվարի 1–ից։ Վարկանիշում հայեցակարգային փոփոխություններ են կատարվում»,– նշվում է հաղորդման մեջ։
 
Ներկայում հայ գովազդատուներն օգտվում են Circle կամ Google Analytics–ի տվյալներից` կայքի վարկանիշի գնահատման համար, սակայն կողմնորոշվում են փաստացի «քլիկների» վրա, այլ ոչ թե նպատակային լսարանի։ Միաժամանակ որոշ օգտագործողներ դժգոհություն էին հայտնում Circle–ում կայքի այցելությունների և բաժինների վերաբերյալ գործող քանակական տվյալների ներկայացման համակարգից։

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալության թղթակցի հետ զրույցում նշեց ինտերնետային գովազդի փորձագետ Արմեն Մարտիրոսյանը, Circle.am–ն ինտերնետի հայկական հատվածի վեբ–կայքերի վիճակագրության առավել տարածված համակարգն է։
 
Ըստ նրա` տրաֆիկի որակյալ վերլուծության և սեգմենտավորման համար գործիքների տրամադրման տեսանկյունից, մասնավորապես, տրաֆիկի և լսարանային ցուցանիշների տեսանկյունից, համակարգը չունի համապատասխան հնարավորություններ, ինչն իր հերթին բարդացնում է կայքերի համեմատությունը։
 
«Բազմաթիվ գովազդատուներ և մարքետոլոգներ Circle.am–ն ընկալում են որպես Ինտերնետային գովազդի հարթակների ընտրության և տեղաբաշխման կողմնորոշիչ։ Բայց քանի որ համակարգն այցելությունների մասին միայն քանակական տվյալներ է տրամադրում, միջին և փոքր այցելություններով հարթակները պարտվում են գովազդային բյուջեների մրցակցությունում` հնարավորություն չունենալով իրենց դրսևորել որպես որակյալ լսարանով հարթակ»,– ասաց Մարտիրոսյանը։

Circle համակարգի թերությունների թվում նա նշեց տրաֆիկի կառուցվածքի մասին տվյալների, գովազդատուի պահանջներին համապատասխան անհրաժեշտ հարթակների ընտրության համար աուդիտորական ցուցանիշների բացակայությունը

«Ստացվում է, որ գովազդառուն կուրորեն է ընտրում հարթակները վարկանիշի թոփային տեղերից։ Որպես հետևանք` դա նեգատիվ կերպով է արտացոլվում գովազդի արդյունավետության վրա։ Կարծում եմ` դա է միջին և փոքր այցելություններով կայքերի սեփականատերերի դժգոհության հիմնական պատճառը»,– ասաց Մարտիրոսյանը։

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի (նախկին Ինտերնյուս) media.am կայքի պրոդյուսեր Գեղամ Վարդանյանն «ԱՌԿԱ» թղթակցի հետ զրույցում նշեց, որ Circle.am–ն այս պահին միակ համակարգն է, որտեղ օգտագործողները և ցանցային մեդիամենեջերները կարող են տեսնել վարկանիշ, որն, ըստ էության, հայկական ԶԼՄ–ների համար նույնն է, ինչ վարկանիշային ընկերությունները հեռուստաալիքների համար։

«Բնական է, որ պարբերաբար համակարգից դժգոհություններ կային, սակայն սեփական փորձով կարող եմ նշել, որ Circle.am–ի տրամադրված վիճակագրությունը համադրելի է Google Analytics–ի տվյալների հետ։ Շեղումները զգալի չէին, այդ պատճառով կարծում եմ, որ Circle.am–ի ալգորիթմը, մեխանիզմը նորմալ է աշխատում»,– ասաց Վարդանյանը։
 
Ինչ վերաբերում է օգտագործողների` այս կամ այն կայք այցելությունների կասկածելիորեն մեծ թվի հետ կապված դժգոհություններին, ապա, փորձագետի կարծիքով, դա կապված է այցելությունների թվի կեղծման հետ ոչ թե վարկանիշային համակարգում, այլ կայքում ընդհանուր առմամբ։
 
Փորձագետը միաժամանակ ընդգծեց, որ գոյություն չունեցող այցելություններ ցույց տալու մեթոդը նույնն է Circle.am-ի Google Analytics կայքի համար։
 
«Սակայն եթե մասնագետները հետազոտեն այդ այցելությունները, ապա միանգամից կբացահայտեն կեղծիքը, առավել ևս, որ թե Circle.am–ի, թե Google Analytics–ի դեպքում նախադեպեր են եղել, երբ վարկանշային ռեսուրսները հեռացրել են կայքերն իրենց համակարգից այցելությունների «ավելացման» դեպքեր բացահայտելիս»,– ասաց Վարդանյանը։

«Նովոստի–Արմենիա» ՄԼԳ–ի գլխավոր տնօրեն Գալինա Դավիդյանը միաժամանակ կարծում է, որ Circle.am-ի թերություններից մեկը վարկանիշում աղբյուրների տարբերակման հստակ համակարգի բացակայությունն էր։ «Այսպես, զանգվածային լրատվամիջոցները չէին նույնականացվում վարկանիշում, և ԶԼՄ–ներ բաժնում հայտնվում էին ամենատարբեր ռեսուրսներ, մասնավորապես` լրատվական ագրեգատորներ, հեռուստաալիքներ, ժամանցային պորտալներ, էլեկտրոնային ԶԼՄ–ներ, լրատվական գործակալություններ և այլն։ Այս ամենն արվում էր առանց մոդերացիայի, և, բնականաբար, այդ դեպքում ռելևանտության մասին խոսք լինել չի կարող»,– ասաց Դավիդյանը։

Ցանկացած դեպքում, ըստ նրա, և գովազդատուները, և գովազդային գործակալները, և օգտագործողներն առհասարակ չպետք է կուրորեն հետևեն միայն վարկանիշների տվյալներին։

«Մեդիա օգտագործողները պետք է, նախևառաջ, առաջնորդվեն հենց ռեսուրսի հեղինակությամբ, պետք է տեսնեն տարբերությունը որակյալ և «ժամանցային» կոնտենտի միջև։ Բացի այդ, իրենց հարգող ԶԼՄ–ների համար բարձր վարկանիշներն ինքնանպատակ չեն, և դրանք չպետք է զոհեն ստեղծվող կոնտենտի որակը հօգուտ վարկանիշի ավելի բարձր հորիզոնականի»,– նշեց Դավիդյանը, չբացառելով, միաժամանակ, «սպիտակ» սխեմաների օգտագործման հնարավորությունները սեփական ռեսուրսների առաջմղման համար։
 
Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեց «Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանը, ինքը հայեցակարգային բոլոր փոփոխություններին դրական է վերաբերվում, քանի որ ՏՏ ոլորտում աշխատող բոլոր ընկերությունները պետք է կատարեն փոփոխություններ` մշտապես փոփոխվող մարտահրավերներին համապատասխանելու համար։
 
«Դժվար է դատել բոլորի փոխարեն, սակայն մենք «Արմենպրեսում» աշխատանքում ավելի շատ կողմնորոշվում ենք Google Analytics-ի ցուցանիշներով, որը վիճակագրության ավելի շատ գործիքներ է տրամադրում, որոնց հետ կարելի  աշխատել և որոշել հետագա ռազմավարությունը, քանի որ դրանք ավելի լայն հարթակ և խորն ուսումնասիրություն են տրամադրում», - ասաց Անանյանը։

«Արմենպրեսի» ղեկավարն ընդգծեց, որ հայկական շուկայում աշխատող ավանդական լրատվական գործակալությունների համար ավելի կարևոր է կոնտենտի որակը և տրամադրվող տեղեկատվությունը, քան այցելուների թիվը։
 
Այդ իսկ պատճառով, ըստ նրա, գործակալության աշխատանքի մասին կարելի է դատել` հիմք վերցնելով մեջբերման, լրատվական օրակարգի ձևավորման վարկանիշը, որը որոշվում է հրապարակվող նյութերի նկատմամբ հասարակության արձագանքով։
 
«Մենք վարկանիշի ետևից «վազելու» խնդիր չենք դնում, այցելությունը կարելի է բարձրացնել «դեղին» հրապարակումների հաշվին, ինչը կհանգեցնի ռեսուրսի որակի նվազման»,– ասաց Անանյանը։
 
PanArmenianNet համահայկական ցանցի տնօրեն Արմեն Ազարյանն «ԱՌԿԱ» գործակալության թղթակցի հետ զրույցում ասաց, որ PanArmenianNet–ի քաղաքականությունը, որը չի փոխվում հիմնադրման պահից, վիճակագրության ետևից ընկնելուց հրաժարվելն է։

Նա նշեց, որ վերջին 6-7 տարիներին հայկական շուկայում նկատվում է մեծ թվով ռեսուրսների հայտնվելու միտում, որոնց «առաջացմանը» նպաստել է Circle–ը` թույլ տալով այդ կայքերին իրենց ուժերը չափել լուրջ ռեսուրսների հետ։
 
Ըստ նրա` դա թույլ է տվել նորաստեղծ ռեսուրսներին առաջատար դիրքեր զբաղեցնել վարկանիշներում այցելուների թվով, մինչդեռ ռեսուրսների մյուս, որակական ցուցանիշները մղվել են երկրորդ պլան։


Արդյունքում, ինչպես նշեց PanArmenianNet–ի տնօրենը, գովազդատուները կողմնորոշվում են հենց այդ սկզբունքով, որը նրանց համար «այցելուների թվի» վարկանիշի ավելի պարզ և հասկանալի պրիմիտիվ գնահատական է։

«Սակայն կարծում եմ, որ այս դեպքում հարցը Circle–ը չէ։ Հայաստանին անհրաժեշտ է ազգային վարկանշային համակարգ, սակայն միևնույն ժամանակ ընթերցողները և գովազդատուները պետք է կողմնորոշվեն նաև ռեսուրսների գնահատման այլ ցուցանիշներով»,– ասաց Ազարյանը։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

13:20 04.02.2014



 
« April 2024

Mon
Tue
Wed
Thu
Fri
Sat
Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 
 
 
 
 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×
سكس ايطالى مترجم pornosexarab.com مساهدة افلام سكس desi cute girl nude pornthash.mobi sex photos photos photos pyra hentai freecartoonporn.info monokage no irisu bangali video xxx pornofantasy.net oka manusu xxxcp indianpornxvideos.net gadiwala
hard fucking xvideo pornlake.mobi hot sxi video indian voyeur hotindianporn.mobi romance with teacher xxx kashmiri girls onlyporn.mobi www.nodutu lokaya.lk desiporntubes erocum.info desi clean pussy prone xxx stripvidz.net hislust com
chudai wali video download desipornscandals.com sauth sax mms sex movie hdtporno.org xxx vedios kerala ssrmovies com kompoz2.com full hd bf sex pone video indianhottube.com new mms girl reshma video clip likeporn.mobi babaji sex video