Հայաստանի ՏՏ ոլորտի ութ նշանակալից իրադարձությունները` ըստ «ԱՌԿԱ» գործակալության

Հայաստանի ՏՏ ոլորտի ութ նշանակալից իրադարձությունները` ըստ «ԱՌԿԱ» գործակալության

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը Հայաստանի կառավարության առաջնահերթություններից է։ Տնտեսության այս ոլորտը երկրում ակտիվորեն զարգանում է, և փորձագետների գնահատմամբ` ընդլայնման մեծ ներուժ ունի։ Այս մասին, մասնավորապես, վկայում է հայկական ՏՏ ընկերությունների նկատմամբ ցուցաբերվող լուրջ հետաքրքրությունը, այդ թվում նաև մի շարք հեղինակավոր միջազգային կառույցների կողմից։ Հավատարիմ մնալով տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի տարվա հիմնական ձեռքբերումները ներկայացնելու քաղաքականությանը` «ԱՌԿԱ» գործակալությունը ներկայացնում է ՏՏ ոլորտի կարևորագույն իրադարձությունների սեփական տարբերակը։

1. Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի բացումը
 
2014 թ.–ի առավել նշանակալից իրադարձություններից է սեպտեմբերի 13–ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ներկայությամբ Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի պաշտոնական բացումը, որը, ՀՀ նախագահի խոսքերով, երկրի տեխնոլոգիական զարգացման խորհրդանիշն է։

Գյումրիում տեխնոպարկի ստեղծման ծրագիրը ՀՀ կառավարության կողմից հաստատվել է դեռևս 2006 թ.-ի մարտի 2-ին: ՀՀ կառավարությունը 2009 թ.-ի ապրիլի 9-ին հավանություն է տվել Գյումրիում տեխնոպարկի գործունեության պետական աջակցության ծրագրին: 2012թ.–ի ապրիլի 29–ին մեկնարկեց տեխնոպարկի գլխավոր մասնաշենքի` Տեխնոլոգիական կենտրոնի շինարարությունը, որի համար նախատեսված է պետական միջոցներից հատկացնել մոտ 4,5 մլն դոլար։ Գլխավոր մասնաշենքի շուրջ կձևավորվեն հեռահաղորդակցությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտի ձեռնարկություններ։ Միաժամանակ 8,5 մլն դոլարը կկազմեն D-Link International հայտնի ընկերության ներդրումները` Հետազոտությունների և թեստավորման կենտրոնի ստեղծման շրջանակներում։ Տեխնոպարկի ամբողջական գործարկումը նախատեսված է իրականացնել երկու տարվա ընթացքում։

2. Արցախի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի գործարկումը

 
Այս տարվա դեկտեմբերին ԼՂՀ–ում գործարկվեց Արցախի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնը։

Արցախի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի նախագիծը մշակվել է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից։ ՏՏ կենտրոնի ստեղծումն ուղղված է ոչ միայն գիտակրթական, այլ նաև մշակութային հանգույցի ձևավորմանը։ Նախագծի համաձայն` Արցախի համար այս աննախադեպ կենտրոնի շենքի տեխնիկական հագեցվածությունը թույլ կտա կենտրոնի սաներին ձեռք բերել գործնական հմտություններ ՏՏ ոլորտում, ինչպես նաև անուղղղակիորեն կծառայի նոր աշխատատեղերի ստեղծմանը։

3. Հայկական շուկա համաշխարհային ընկերությունների մուտքը

 
2014 թվականի հոկտեմբերին ՏՏ ոլորտի առաջատար համաշխարհային ընկերություններից մեկը` Cisco Systems–ը, ավարտեց Memoir Systems ընկերության ձեռք բերման գործարքը և կներկայանա Հայաստանում մասնաճյուղի տեսքով։ Այդ ձեռքբերումը, մասնագետների կարծիքով, թույլ կտա Cisco կոմուտատորների ASIC-սխեմաների համար հասանելի և արագ գործող հիշողության մեծ ծավալներ արտադրել և կօգնի այդ բնագավառի հետագա մշակումներին` նոր սերնդի տեղեկատվական տեխնոլոգիաների պահանջներին համապատասխան։ Oracle ընկերությունը հայկական շուկա է մտել 2014 թվականին` գնելով հայկական start-up ընկերություն և օգտագործելով ինչպես ընկերության արտադրանքը, այնպես էլ նրա փորձը։ Oracle ընկերությունը հիմնադրվել է 1977 թվականին ԱՄՆ–ում։ Ընկերության ծրագրերը ներկայացվել են աշխարհի ավելի քան 145 երկրներում։  

4. Digitec Expo 2014 տասներորդ հոբելյանական ցուցահանդեսը

 
Digitec Expo 2014 տասներորդ հոբելյանական տեխնոլոգիական ցուցահանդեսը տեղի ունեցավ հոկտեմբերի 3–5–ը «Երևան–Էքսպո» ցուցահանդեսային համալիրում։ Digitec Expo ցուցահանդես–փառատոնը Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի ամենագլխավոր և հեղինակավոր իրադարձությունն է։ Ցուցահանդեսի այցելուներին այս տարի ներկայացվել էր 13 բաժին։ Digitec Expo 2014–ին մասնակցում էին 150 ընկերություններ, որոնցից 120–ը ներկայացրեցին սեփական արտադրանքը։ Այս տարի ցուցահանդես այցելեցին աննախադեպ թվով այցելուներ` մոտ 30 հազար մարդ։

5. ՏՏ ոլորտի պետական աջակցության մասին նոր օրենքը

 
ՀՀ խորհրդարանը դեկտեմբերի 17–ին երրորդ և վերջին ընթերցմամբ ընդունեց «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրինագիծը և «Շահութահարկի մասին» և «Եկամտահարկի մասին» օրենքներում համապատասխան փոփոխությունների կատարումը։ Օրինագծով նախատեսվում է ստեղծել ՏՏ ոլորտում պետական օժանդակության` Հայաստանի համար նոր համակարգ։ Մասնավորապես, օրենսդրական փաթեթով ենթադրվում է բարենպաստ պայմաններ ստեղծել ոլորտում սկսնակ ընկերությունների (start-up) համար հարկային տեսանկյունից։

Մինչ օրս բնագավառի ընկերությունների համար օրենսդրական որևէ արտոնություն չի եղել, ինչի կապակցությամբ օրինագծով ավելի լիբերալ և բարենպաստ պայմաններ են նախատեսվում start-up–երի համար։ Մասնավորապես, նախատեսվում է ընկերության ստեղծման ավելի թեթև ընթացակարգի հնարավորություն։ Ընկերությունը հնարավորություն կունենա աշխատել շահութահարկի զրոյական տոկոսադրույքով և 10 տոկոս եկամտահարկով երեք տարի ժամկետով։ Օրինագծի շահառուներ կարող են դառնալ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի սկսնակ ընկերությունները կամ մշակողների արդեն գործող, բայց մինչ օրս չգրանցված խմբեր, որոնք ՏՏ առաջխաղացման գաղափարներ ունեն և բաղկացած են ոչ պակաս քան 15 աշխատողից։


6. Cisco Systems–ի ներկայացուցիչը դարձավ ՀՀ նախագահի 2014թ.–ի մրցանակի դափնեկիր


«Cisco systems» ընկերության՝ զարգացման գծով նախագահ Մարիո Մացցոլան  դարձավ ՀՀ նախագահի Global IT Award հինգերորդ ամենամյա մրցանակի դափնեկիրը, որը շնորհվում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար։ Նոյեմբերի 12–ին Երևան ժամանած Մարիո Մացցոլան նաև մի շարք հանդիպումներ ունեցավ երկրի գործնական և գիտական շրջանակների ներկայացուցիչների հետ։ Այցի ընթացքում Մացցոլան նաև դասախոսություն կարդաց VivaCell-MTS–ում «Innovations in DataCenter Networking» թեմայով ՏՏ ոլորտի ներկայացուցիչների և ՀՀ նախագահի 2014 թ.–ի կրթական մրցանակին արժանացած աշակերտների համար։

7. Գյումրիում «Թումո» կենտրոն հիմնելուն աջակցող հեռուստամարաթոն


Հայկական «Շանթ» հեռուստաալիքի եթերում անցկացված հեռուստամարաթոնի արդյունքում, որը կազմակերպվել էր Գյումրիում «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի ստեղծման համար միջոցներ հավաքելու նպատակով, հավաքվեց անհրաժեշտ 300 հազար դոլարը։ Այս միջոցները թույլ կտան նախնական աշխատանքներ անցկացնել Գյումրիում և ապահովել Կենտրոնի անխափան գործունեությունը գործարկման առաջին տարվա ընթացքում։ Գյումրու կենտրոնի ստեղծման գործում իրենց ներդրումը կատարեցին ոչ միայն անհատներ և ընկերություններ, այդ թվում նաև արտերկրից, այլ նաև ՀՀ կառավարությունը` Կենտրոնին հնարավորություն ընձեռելով ժամանակավորապես, առաջին տարվա ընթացքում, տեղակայվել Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի տարածքում։ Հետագայում նախատեսվում է «Թումո» կենտրոնի համար հատկացնել առանձին շենք։ Սպասվում է, որ Գյումրու կենտրոնը կսկսի գործել 2015 թ.–ի գարնանը` ուսում ստանալու հնարավորություն ընձեռելով ավելի քան հազար երիտասարդների, որոնք բնակվում են Գյումրիում և Շիրակի մարզի հարակից շրջաններում։ Կենտրոնի ստեղծման գաղափարին աջակցել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։ Նախատեսվում է, որ «Թում
ո»–ի ընդլայնման նպատակով միջոցների հավաքագրումը կշարունակվի։

8. Հայկական շուկայի տեխնոլոգիական նորույթները


Հայաստանում Apple–ի պաշտոնական գործընկեր «Orange Armenia» ընկերությունը նոյեմբերի կեսին հայտարարեց iPhone 6–ի և iPhone 6 Plus–ի պաշտոնական վաճառքի մեկնարկի մասին։ Apple ընկերությունը դեռ հոկտեմբերին ներկայացրել էր նոր սերնդի միանգամից երկու iPhone` iPhone 6 և iPhone 6 Plus։ iPhone 6–ը հագեցած է 4,7 դյույմանոց դիսփլեյով, երկրորդն ունի 5,5 դյույմանոց դիսփլեյ։ Նախատեսվում է, որ 2014 թ.–ի վերջին Apple–ը նոր սմարթֆոնները կներկայացնի 115 պետություններում։

Նոյեմբերին «ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը` Beeline) սկսեց Samsung Galaxy Note 4–ի և Samsung AlphaG850 սմարթֆոնների վաճառքը։ Samsung Galaxy Note 4–ը թողարկվել է 2014 թ.–ի սեպտեմբերին։ Այն աշխատում է Android 4.4 KitKat օպերացիոն համակարգով, ունի 16 մեգապիքսելով հիմնական տեսախցիկ, 5,7 դյույմանոց դիսփլեյ, 32 GB ներկառուցված հիշողություն, Quad HD էկրան։

Հայաստանում Beeline–ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինի խոսքերով` այդ տեխնոլոգիական նորույթները հաճախորդներին տրամադրումը ընկերության ծառայությունները կդարձնի էլ ավելի պարզ և հարմար։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

13:34 30.12.2014



 
« April 2024

Mon
Tue
Wed
Thu
Fri
Sat
Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 
 
 
 
 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×
سكس ايطالى مترجم pornosexarab.com مساهدة افلام سكس desi cute girl nude pornthash.mobi sex photos photos photos pyra hentai freecartoonporn.info monokage no irisu bangali video xxx pornofantasy.net oka manusu xxxcp indianpornxvideos.net gadiwala
hard fucking xvideo pornlake.mobi hot sxi video indian voyeur hotindianporn.mobi romance with teacher xxx kashmiri girls onlyporn.mobi www.nodutu lokaya.lk desiporntubes erocum.info desi clean pussy prone xxx stripvidz.net hislust com
chudai wali video download desipornscandals.com sauth sax mms sex movie hdtporno.org xxx vedios kerala ssrmovies com kompoz2.com full hd bf sex pone video indianhottube.com new mms girl reshma video clip likeporn.mobi babaji sex video