Հայաստանի ՏՏ ոլորտի աճը 2013թ.–ին կպահպանի նախորդ տարվա ցուցանիշը` 25%. UITE
ԵՐԵՎԱՆ, 6 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի աճը 2013թ.–ին կպահպանի նախորդ տարվա ցուցանիշը` 25 տոկոս, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեց Հայաստանի Տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (UITE) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը։
«Որևէ նախադրյալ չեմ տեսնում, որպեսզի հետընթաց գրանցվի»– ասաց Վարդանյանը։
Ըստ նրա` միակ խնդիրը, որը կարող է դանդաղեցնել աճը, պրոֆեսիոնալ կադրերի պակասն է, «սակայն ամեն ինչ արվում է այդ խնդիրը հաղթահարելու համար»։
Ներկայում Հայաստանում գործում է շուրջ 350 ձեռնարկություն, որտեղ աշխատում է շուրջ 10 հազար աշխատակից։ –0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
14:27 06.03.2013