Apple–ի շահույթն անկում է ապրում երկրորդ եռամսյակը շարունակ, iPhone–ի վաճառքը ռեկորդներ է սահմանում

Apple–ի շահույթն անկում է ապրում երկրորդ եռամսյակը շարունակ, iPhone–ի վաճառքը ռեկորդներ է սահմանում

ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի. /ԱՌԿԱ/. Համակարգիչների և բջջային սարքերի առաջատար արտադրող Apple Inc. ամերիկյան ընկերության զուտ շահույթը 2012–2013 ֆինանսական տարվա երրորդ եռամսյակում նվազել է 21,8 տոկոսով` կազմելով 6,90 մլրդ դոլար` նախորդ տարվա 8,82 մլրդ դոլարի համեմատ։ Այդ մասին ասվում է ընկերության ֆինանսական հաշվետվության մեջ։

Հաշվետու ժամանակահատվածն ավարտվեց 2013թ.–ի հունիսի 29–ին։ Apple–ի հաղորդագրությունը հրապարակվեց ԱՄՆ–ի ֆոնդային բորսաների կանոնավոր առևտրային նստաշրջանի ավարտից հետո։

Ընկերության հասույթը ֆինանսական տարվա երրորդ եռամսյակում ավելացել է 1 տոկոսով և կազմել 35,3 մլրդ դոլար։ Մեկ բաժնետոմսի հաշվարկով շահույթը կրճատվել է` կազմելով 7,47 դոլար (անցյալ տարի`մեկ բաժնետոմսի դիմաց 9,32 դոլար), հաղորդում է  rbc.ru–ն։

Չնայած զուտ շահույթի նվազմանը` Apple–ի ֆինանսական արդյունքները գերազանցել են Ուոլ սթրիթի սպասումները։ Reuters գործակալության կողմից հարցված վերլուծաբանները կանխատեսում էին, որ բնագավառի առաջնորդներից մեկի մեկ բաժնետոմսի դիմաց շահույթը կկազմի 7,32 դոլար, փորձագետները 35 մլրդ դոլար մակարդակում հասույթ էին ակնկալում։

Apple–ի բաժնետոմսերի գնանշումները երկարաձգված նստաշրջանի ընթացքում (բորսայի պաշտոնական փակումից հետո) ավելացել են ավելի քան 4 տոկոսով։

Apple–ը տեղեկացրել է նաև, որ հաշվետու եռամսյակում iPhone–ի 31,2 մլն սմարթֆոն է իրացվել` նախորդ ֆինանսական տարվա (26 մլն) նույն ժամանակահատվածի համեմատ 20 տոկոսով ավել։ «Մենք հատկապես գոհ ենք տվյալ եռամսյակի համար iPhone–ի ռեկորդային  վաճառքներից, ինչպես նաև iTunes առցանց խանութի հասույթի չափավոր աճից և ծրագրային ապահովման ու ծառայությունների ստորաբաժանումներից»,– նշել է ընկերության գործադիր տնօրեն Թիմ Կուկը։

Հիշեցնենք, որ Apple–ի զուտ շահույթը 2012–2013 ֆինանսական տարվա երկրորդ եռամսյակում կրճատվել էր 18 տոկոսով և կազմել 9,55 մլրդ դոլար` նախորդ տարվա 11,62 մլրդ դոլարի համեմատ։ Հաշվետու ժամանակահատվածում եռամսյակային հասույթը հասել է 43,6 մլրդ դոլարի, ինչը 11 տոկոսով գերազանցել է նախորդ ֆինանսական տարվա հունվար–մարտ ամիսների ցուցանիշը (39,19 մլրդ դոլար)։ Մեկ սովորական բաժնետոմսի հաշվարկով շահույթը երկրորդ եռամսյակում կազմել է 10,09 դոլար։ 2012–2013 ֆինանսական տարվա երկրորդ եռամսյակում ընկերությունը վաճառել է 37,4 մլն iPhone սմարթֆոն (+7%)։iPad պլանշետների վաճառքն աճել է մինչև 19,48 մլն միավոր  (+65%)։

Apple–ն ամերիկյան ընկերություն է, որը զբաղվում է ծրագրային ապահովման, անձնական համակարգիչների, աուդիոփլեյերների և հեռախոսների արտադրությամբ։ Իր արտադրանքի մի մասն ընկերությունը վաճառում է սեփական խանութների ցանցի միջոցով, որոնք տեղակայված են ԱՄՆ–ում, Կանադայում, Մեծ Բրիտանիայում, Ճապոնիայում և այլ երկրներում։ Apple աշխատակիցների հաստիքացուցակը կազմում է մոտ 60,4 հազար մարդ։ Ընկերության կենտրոնակայանը գտնվում է Կուպերտինո քաղաքում (Կալիֆորնիա նահանգ, ԱՄՆ)։--0—

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

14:50 24.07.2013



 
« April 2024

Mon
Tue
Wed
Thu
Fri
Sat
Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 
 
 
 
 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×
سكس ايطالى مترجم pornosexarab.com مساهدة افلام سكس desi cute girl nude pornthash.mobi sex photos photos photos pyra hentai freecartoonporn.info monokage no irisu bangali video xxx pornofantasy.net oka manusu xxxcp indianpornxvideos.net gadiwala
hard fucking xvideo pornlake.mobi hot sxi video indian voyeur hotindianporn.mobi romance with teacher xxx kashmiri girls onlyporn.mobi www.nodutu lokaya.lk desiporntubes erocum.info desi clean pussy prone xxx stripvidz.net hislust com
chudai wali video download desipornscandals.com sauth sax mms sex movie hdtporno.org xxx vedios kerala ssrmovies com kompoz2.com full hd bf sex pone video indianhottube.com new mms girl reshma video clip likeporn.mobi babaji sex video