Veon–ը դուրս է եկել Հայաստանում Beeline–ը Ucom–ին վաճառելու բանակցություններից (ԼՐԱՑՎԱԾ)

Veon–ը դուրս է եկել Հայաստանում Beeline–ը Ucom–ին վաճառելու բանակցություններից (ԼՐԱՑՎԱԾ)

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի./ԱՌԿԱ/. Կապի և ինտերնետի ծառայություններ մատուցող համաշխարհային առաջատար մատակարար VEON ընկերությունների խումբը հրաժարվում է բանակցել «UCom» ՓԲԸ-ի հետ` Հայաստանում հնարավոր գործարքի վերաբերյալ: Այս մասին ասվում է չորեքշաբթի առավոտյան VEON Group- ի կորպորատիվ հաղորդակցությունների տնօրեն Կիրան Թոհեյի (Kieran Toohey) կողմից տարածված հայտարարության մեջ:

«VEON Ltd.–ին (NASDAQ և Euronext Amsterdam. VEON), որը կապի և ինտերնետ ծառայությունների առաջատար համաշխարհային մատակարար է, դուրս է եկել «Ucom» ՓԲԸ–ի հետ բանակցություններից, որոնք վերաբերում են Հայաստանում նրա օպերացիոն ընկերության մասնակցությամբ հնարավոր գործարքին, որն ավելի վաղ բացվել էր 2020թ.–ի հունվարի 15–ին», – նշվում է հաղորդագրության մեջ։

Հաղորդագրության մեջ չեն նշվում որոշման պատճառներն ու բացատրությունները։

Նախատեսվող գործարքի մասին

Ucom (Universal Communications) հայկական ընկերությունը հիմնադրվել էր 2007թ.–ին Հայկ և Ալեքսանդր Եսայանների կողմից, ինչից հետո ընդլայնվել էր նոր բաժնետերերի ներգրավման հաշվին։ Արդյունքում, 2020թ.–ի սկզբի տվյալներով, ընկերության բաժնետոմսերի 94%–ը պատկանում է ՊԵԿ նախկին ղեկավար և ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին և նրա որդիներին` մոտ 78%, ինչպես նաև ռուսաստանաբնակ հայազգի խոշոր ձեռներեց, «Տաշիր Գրուպ» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանին` մոտ 16%։ Եսայանների մասնաբաժինը կազմում է մոտ 6%։

2019թ.–ի դեկտեմբերի վերջին հայտնի դարձավ, որ Ucom ընկերությունը մտադիր է ձեռք բերել հայկական Beeline–ը։ Ընկերությունը դիմեց ոլորտի կարգավորչին` վերլուծություն կատարելու և գործարք կնքելու թույլտվություն ստանալու համար։ Սակայն քննարկումների ընթացքում Ucom–ի բաժնետերերի միջև ծագեցին տարաձայնություններ, այդ թվում` հիմնական բաժնետերերի նախատեսված նոր քաղաքականության պատճառով, ըստ որի Եսայան եղբայրները երկրորդ պլան էին մղվում։ Եղբայրներն առաջարկեցին 34,057,000,000 դրամով (մոտ $70մլն) գնել ընկերության բաժնետոմսերի հիմնական փաթեթը, սակայն բաժնետերերը չհամաձայնվեցին, և եղբայրները Ucom–ի մեծ թվով աշխատակիցների հետ ներկայացրեցին աշխատանքից ազատման դիմում` ստեղծելով նոր ընկերություն`ՕԼՆԵԹ։ 

Սկանդալ և կալանք` գործարքի ֆոնին

Հետագայում Ucom ընկերության սեփականատերերի շուրջ սկանդալը սկսեց զարգանալ։ Մասնավորապես, «Գալաքսի» ընկերությունների խումբը մեղադրեց ՀՀ կառավարությանը` նշելով, որ այն փորձում է ապօրինի օտարել Ucom–ը, իսկ վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը ներկայացրեց փոխադարձ մեղադրանքներ։ «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր, Ucom ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանը մասնավորապես հայտարարեց, որ երկրի բարձրաստիճան պաշտոնյաները պահանջում են օտարել Ucom–ն ու հայկական ՏՏ ոլորտի առաջատար IUnetworks ընկերությունը։

Ինչին ի պատասխանը Գևորգյանը հայտարարեց, որ ընկերության բաժնեմասերի օտարումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, հնարավոր է միայն ՀՀ կառավարության համաձայնությամբ: «Այն բանից հետո, երբ ընկերության բաժնետերերի մեջ վեճ է ծագել և օրակարգում հայտնվել է բաժնետերերի կազմի փոփոխության հարց, կառավարության դիրքորոշումը եղել է այն, որ Խաչատրյանների բաժնեմասի վաճառքը հնարավոր կլինի միայն այն պարագայում, եթե այդ վաճառքի դիմաց ստացվող ողջ գումարը փոխանցվի Հայաստանի պետական բյուջե: Այս դիրքորոշումը ուժի մեջ է նաև այսօր՝ ապօրինի ծագմամբ ցանկացած գույքի պարագայում», – նշել է Գևորգյանը։

Բանն այն է, որ ՀՀ ֆինանսների նախկին նախարար և ՊԵԿ նախկին ղեկավար Գագիկ Խաչատրյանը, ով այս պահին կալանավորված է, ձերբակալվել է ԱԱԾ–ի կողմից 2019թ.–ի օգոստոսի 27–ին քրեական օրենսգրքի` «Ծանր հետևանքների առաջացմամբ զուգորդված պաշտոնեական դիրքի չարաշահում» և «Առանձնապես խոշոր չափերով գույքի վատնում» հոդվածներով նախատեսված հանցագործություններ կատարելու կասկածանքով։

Ապրիլի 28–ին, ԱԱԾ–ն հայտնեց 22,4 մլն դոլարի չափով կաշառք տալու քրեական գործի բացահայտման մասին։ Գերատեսչությունը ներկայացրել է հանցավոր սխեմայի մանրամասները, որին, ըստ քննության, առնչություն են ունեցել խոշոր ձեռնարկության գլխավոր տնօրենն ու բարձրաստիճան պաշտոնյան (ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին ղեկավար)` իր որդիների հետ։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր hetq.am–ը, հղում անելով պետռեգիստրի տվյալներին, 2020թ.–ի մարտի 27–ին Ucom ընկերության` Խաչատրյաններին պատկանող մասնաբաժնի վրա կալանք է դրվել։

«Գալաքսի» ընկերությունների խմբի նույն հայտարարության մեջ նշվում է, որ «բոլոր գույքերի, այդ թվում Ucom և IUnetworks ընկերությունների բաժնեմասերի վրա դրված է անօրինական կալանք»։

Խաչատրյանի և վարչապետի մամուլի քարտուղարի փոխադարձ մեղադրանքներից մի քանի օր անց ԱԱԾ–ն հայտարարեց Գուրգեն Խաչատրյանի կալանքի մտադրության մասին։ Դատարան ներկայացված միջնորդությունը բավարարվել էր, սակայն Խաչատրյանը թաքնվել էր, և նրա նկատմամբ հայտարարվել էր հետախուզում։

Ընկերությունների մասին

Ucom (Universal Communications) հայկական ընկերությունը հիմնադրվել է 2007թ.–ին։ Այն, լինելով Հայաստանի հեռահաղորդակցական շուկայի առաջատարներից մեկը, տրամադրում է ոլորտի ծառայությունների ողջ շրջանակը` գերարագ սիմետրիկ ինտերնետ, IP հեռուստատեսություն, թվային հեռախոսակապ։

«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մի մասն է, որն աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկն է: 2007թ.–ի ապրիլից «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ–ի 100% –ը (ավելի վաղ «ԱրմենՏել» ՓԲԸ) պատկանում է Veon ընկերությունների խմբին։ «ՎԵՈՆ Արմենիան» տրամադրում է ֆիքսված և բջջային կապի ծառայություններ։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

17:03 06.05.2020



 
« April 2024

Mon
Tue
Wed
Thu
Fri
Sat
Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 
 
 
 
 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×
سكس ايطالى مترجم pornosexarab.com مساهدة افلام سكس desi cute girl nude pornthash.mobi sex photos photos photos pyra hentai freecartoonporn.info monokage no irisu bangali video xxx pornofantasy.net oka manusu xxxcp indianpornxvideos.net gadiwala
hard fucking xvideo pornlake.mobi hot sxi video indian voyeur hotindianporn.mobi romance with teacher xxx kashmiri girls onlyporn.mobi www.nodutu lokaya.lk desiporntubes erocum.info desi clean pussy prone xxx stripvidz.net hislust com
chudai wali video download desipornscandals.com sauth sax mms sex movie hdtporno.org xxx vedios kerala ssrmovies com kompoz2.com full hd bf sex pone video indianhottube.com new mms girl reshma video clip likeporn.mobi babaji sex video