ՎիվաՍել-ՄՏՍ-ը ներկայացնում է նոր STARTPHONE սակագնային պլանը
ԵՐԵՎԱՆ, 9 մարտի. /ԱՌԿԱ/. ՎիվաՍել-ՄՏՍ-ը ներկայացնում է նոր STARTPHONE սակագնային պլանը, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը
Բաժանորդագրվելով ՎիվաՍել-ՄՏՍ-ի STARTPHONE սակագնային պլանին 12, 18 կամ 24 ամսով՝ բաժանորդները 3500 դրամ ամսավճարի դիմաց կստանան ամսական 2000 ներցանցային րոպե խոսելաժամանակ, ամսական 1000 ՄԲ ինտերնետ, ամսական 100 ներցանցային SMS հաղորդագրություն ուղարկելու հնարավորություն:
Ինչպես նշված է հաղորդագրության մեջ, 12 ամսով բաժանորդագրվելիս կարելի է նաև ընտրել Startphone սակագնային պլանի 5500 դրամ ամսավճարով առաջարկվող տարբերակը:
24 ամսով STARTPHONE սակագնային պլանին բաժանորդագրվելու դեպքում՝ նոր MTS Smart Start սմարթֆոնը կարելի է գնել 1 դրամով:
ՎիվաՍել-ՄՏՍ (Ղ-Տելեկոմ) ընկերությունը հայկական շուկայում գործում է 2005 թվականից: Ընկերության բաժնետոմսերի 80 տոկոսը պատկանում է Ռուսաստանի և ԱՊՀ բջջային կապի խոշորագույն օպերատոր «Մոբիլնիե Տելեսիստեմի» ԲԲԸ-ին, մնացած 20 տոկոսը պատկանում է լիբանանյան Fattouch Group ներդրումային խմբին: -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
11:46 09.03.2015