Facebook–ի եկամուտներն առաջին եռամսյակում մեկ երրորդով աճել են` կազմելով 1,46 մլրդ դոլար
ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի. /ԱՌԿԱ/. Աշխարհի խոշորագույն Facebook սոցիալական ցանցի եկամուտներն ընթացիկ տարվա առաջին եռամսյակում ավելացել են 38 տոկոսով` հասնելով 1,46 մլրդ դոլարի` անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, հաղորդում է tasstelecom.ru –ն` վկայակոչելով ցանցային ռեսուրսի սեփականատեր համանուն ընկերության ներկայացուցչին։
Զուտ շահույթը կազմել է 219 մլն դոլար, ինչը 14 միլիոնով ավել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։
Facebook–ի եկամուտներն աճել են, նախևառաջ գովազդի տեղադրումից ստացված ավելացումների հաշվին։ Առավել խոշոր գովազդատուներ են դարձել բջջային հեռախոսներ արտադրող ընկերությունները։
Միաժամանակ ամերիկացի ֆինանսական վերլուծաբանները նշում են Facebook–ի նկատմամբ ներդրողների վստահության ոչ բավարար մակարդակը։ Ընկերության բաժնետոմսերի գները, որոնց հետ բորսային գործառնություններ են անցկացվում անցյալ տարվա մայիսից, դրական դինամիկա չեն ցուցադրում։ Արժեզրկումը շարունակվում է մի քանի ամիս։ –0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
20:37 02.05.2013