Facebook–ի թարմացված iOS–ներդիրը կրկնակի արագ է դարձել
ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Facebook սոցցանցը հայտարարել է Apple iPhone և iPad սարքերի թարմացված ներդիրի գործարկման մասին, գրում է Cnews.ru–ն։
Ինչպես հայտնել են ցանցի մամուլի ծառայությունից, Facebook 5.0 ներդիրի նոր տարբերակի աշխատանքի արագությունը կրկնակի աճել է նախորդ տարբերակի համեմատ` ներառյալ ներդիրի գործարկումը, լուրերի բեռնումը, լուրերի ժապավենում լուսանկարների դիտումը և իրազեկումների հասանելիությունը։
Ներդիրն արտագրվել է և օպտիմալացվել է զրոյից, պարզաբանել են Facebook–ի մամուլի ծառայությունում։
iPhone–ի և iPad–ի համար Facebook թարմացված ներդիրը կարելի է ներբեռնել App Store ներդիրների պաշտոնական կատալոգում։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
15:05 24.08.2012