«Սպուտնիկը» բջջային զննարկիչ է թողարկել պլանշետային սարքերի համար

«Սպուտնիկը» բջջային զննարկիչ է թողարկել պլանշետային սարքերի համար

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի. /ԱՌԿԱ/. Sputnik.ru–ն թողարկել է զննարկիչի առաջին տարբերակը, որը նախատեսված է Android և iOS համակարգերով աշխատող պլանշետների համար։ Այս մասին գրված է «Ռոստելեկոմի» ֆեյսբուքյան էջում։ Հավելվածը շարունակում է «Սպուտնիկի» այն արտադրանքների շարքը, որոնք հարմարավետ ու ապահով են դարձնում ռուսական ընտանիքների մուտքը համացանց և միավորում են տարբեր պահանջարկ և փորձ ունեցող օգտատերերին։

Կայքերում աշխատելու համար զննարկիչը համացանցում որոնում իրականացնելու հնարավորություն ունի, առանձին էջերը` արագ մուտքի համար ընտրված բաժին ավելացնելու, ինչպես նաև էջերը պահպանելու հնարավորություններ, որոնք հնարավոր կլինի ընթերցել անգամ առանց համացանցին միանալու։ Զննարկիչի գլխավոր էջում միշտ հասանելի են եղանակի տեսությունը, տարադրամի փոխարժեքը, թարմ նորությունները, ինչպես նաև օգտակար ծառայություններ (օրինակ` դեղատների և դեղերի որոնում), «Իմ տունը» տեղեկատուն և պետական ծառայությունները։  Զննարկիչի գլխավոր էջը կարելի է կարգավորել ըստ պահանջի`ցանկում ավելացնելով սիրված կայքերը։

«Սպուտնիկի» պլանշետային զննարկիչը կարող է QR կոդեր կարդալ, աշխատել «անտեսանելի» ռեժիմում` առանց պատմությունը պահպանելու, այն թույլ կտա հղումներն արագ հրապարակել սոցցանցերում, աշխատել էլեկտրոնային փոստով և օգտվել մեսենջերից։

Հատուկ ուշադրություն է հատկացվել օգտատերերի անվտանգության ապահովմանը, այն օգտատերերին պաշտպանում է ցանցի բոլոր հնարավոր վտանգներից` սփամերից, վարակներից, կեղծ կայքերից և բացասական կոնտենտից (պոռնոգրաֆիա, թմրամիջոցների քարոզում, ծայրահեղականություն և այլն)։ Անվտանգության համակարգն անընդհատ զարգանում է, իսկ օգտատերերը կարող են օգնել այդ գործին` գնահատելով այն կայքերը, որոնցից հաճախ են օգտվում։

Առանձնահատուկ տեղ է հատկացվել երեխաների անվտանգության ապահովմանը։ Ըստ TNS–ի վիճակագրության` ամեն օր համացանց է մուտք գործում ռուս երեխաների 66%–ը։ 34%–ը համացանցից օգտվում է բջջային հեռախոսների միջոցով, իսկ 20%–ը պլանշետներ է օգտագործում։ Հենց այդ պատճառով էլ «Սպուտնիկը» զննարկիչի թողարկումը սկսել է բջջային հարթակների համար նախատեսված տարբերակից. փետրվարին հավելված էր ներկայացրել սմարթֆոնների համար, իսկ այժմ` պլանշետների։  

«Հասարակական կարծիք» հիմնադրամի հետազոտության տվյալներով` պատանի օգտատերերի ծնողների 94%–ը կարծում է, որ հարկավոր է հետևել այն կայքերին, որոնցից օգտվում են երեխաները, իսկ 49%–ը համոզված է, որ համացանցում  բազմաթիվ վնասակար և վտանգավոր տեղեկություններ կան երեխաների համար։ Ընդ որում, միայն ծնողների 17%–ն է օգտվում երեխաների համար նախատեսված անվտանգության ապահովման թեկուզ մեկ միջոցից։

«Սպուտնիկ» բջջային զննարկիչի միջոցով ծնողները կարող են պլանշետի վրա շատ արագ և հեշտությամբ տեղադրել «մանկական ռեժիմը», որը միանում է մի քանի հպումով և վտանգավոր կոնտենտն անհասանելի դարձնում երեխայի համար։ Այդ ռեժիմում զննարկիչի որոնման տողին փոխարինում է «Սպուտնիկ. երեխաներ» որոնողական համակարգը, որը ներկայացնում է բազայում առկա մի քանի հազար հաստատությունների, զարգացմանը նպաստող և զվարճանքի համար նախատեսված կայքերը` նախատեսված հատուկ երեխաների համար։ Նշենք, որ այդ կայքերն  ընտրել են «Սպուտնիկի» որոնողական ռոբոտներն ու վերլուծաբանները։

Զննարկիչի թեստավորման և մանկական որոնողական համակարգի ստեղծման գործին մասնակցել է նաև գեղասահքի աշխարհի և Եվրոպայի  չեմպիոն, երկու երեխաների մայր Իրինա Սլուցկայան։ «Սպուտնիկ» զննարկիչն օգնում է հեշտացնել բոլոր այն ընտանիքների կյանքը, որոնք հասկանում են անվտանգության կարևորությունն ու հասանելի լուծումներ են փնտրում», – կարծում է Իրինան։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

20:10 11.06.2015



 
« May 2024

Mon
Tue
Wed
Thu
Fri
Sat
Sun
 
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 
 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×
سكس ايطالى مترجم pornosexarab.com مساهدة افلام سكس desi cute girl nude pornthash.mobi sex photos photos photos pyra hentai freecartoonporn.info monokage no irisu bangali video xxx pornofantasy.net oka manusu xxxcp indianpornxvideos.net gadiwala
hard fucking xvideo pornlake.mobi hot sxi video indian voyeur hotindianporn.mobi romance with teacher xxx kashmiri girls onlyporn.mobi www.nodutu lokaya.lk desiporntubes erocum.info desi clean pussy prone xxx stripvidz.net hislust com
chudai wali video download desipornscandals.com sauth sax mms sex movie hdtporno.org xxx vedios kerala ssrmovies com kompoz2.com full hd bf sex pone video indianhottube.com new mms girl reshma video clip likeporn.mobi babaji sex video