Ստեփանակերտի քաղաքապետարանի կայքը գործարկվել է
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 31 հունվարի. /ԱՌԿԱ/. Ստեփանակերտի քաղաքապետարանի պաշտոնական կայքի www.stepanakert.am շնորհանդեսը տեղի է ունեցել նախօրեին ԼՂՀ մայրաքաղաքում:
Ինչպես շնորհանդեսի ժամանակ լրագրողներին է հայտնել Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, կայքը բացվել է մայրաքաղաքի քաղաքապետարանի գործունեության թափանցելիկություն ու հասարակության հետ ամենօրյա կապի բարձր մակարդակ ապահովելու նպատակով:
Կայքում տեղադրված են քաղաքապետարանի գործունեությանը, դրա կառուցվածքին և քաղաքապետի որոշումներին վերաբերող նյութեր, ինչպես նաև Ստեփանակերտի պատմությունն ու քարտեզը, հին ու նոր քաղաքի համայնապատկերը, մայրաքաղաքի պատվավոր քաղաքացիների լուսանկարները»,- նշել է Գրիգորյանը:
Նա տեղեկացրել է, որ կայքը հասանելի է առայժմ միայն հայերեն լեզվով, սակայն առաջիկայում կգործարկվի նաև ռուսերեն տարբերակը:
Ստեփանակերտի քաղաքապետը հայտնել է նաև, որ մայրաքաղաքի քաղաքացիները կարող են կայքի հետադարձ կապի միջոցով քաղաքապետարան դիմել իրենց հուզող հարցերով: -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
13:14 31.01.2012