Հայաստանում խնդիրներ կան՝ ռուսական կայքեր մուտք գործելու հետ կապված
ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի․/ԱՌԿԱ/․ Հայաստանում խնդիրներ կան՝ ռուսական կայքեր մուտք գործելու հետ կապված։
«ԱՌԿԱ» գործակալությունը կապ հաստատեց Team Telecom Armenia ընկերության հաճախորդների սպասարկման կենտրոնի հետ, որտեղից հաստատել են խնդիրը։
«Ռուսական կայքերի հետ կապված որոշակի սահմանափակումներ կան։ Այս մասին պաշտոնական տեղեկատվություն է ստացվել»,- ասաց գործակալության զրուցակիցը՝ չճշտելով աղբյուրը։
Նա հավելեց, որ խնդիրը արտաքին է՝ ասելով, որ աշխատանքներ են տարվում այն վերացնելու ուղղությամբ, սակայն .ru կայքերի հասանելիությունը վերականգնելու հնարավոր ժամկետները հայտնի չեն։
«ԱՌԿԱ» գործակալությունը փորձեց կապ հաստատել նաև Ucom ընկերության հետ, սակայն ինքնապատասխանիչից հայտնեցին, որ մուտքային զանգերի մեծ քանակի պատճառով պատասխանը կարող է որոշ ժամանակ տևել։
Ինչպես հայտնում է Коммерсант-ը, Ռուսաստանում օգտատերերը բողոքում են մի շարք օպերատորների բջջային ինտերնետի աշխատանքի խափանումներից, Downradar ծառայությունը գրանցում է բողոքներ MTS և Megafon օպերատորների աշխատանքի վերաբերյալ: BRIEF Telegram ալիքը հայտնում է, որ եվրոպական երկրներում .ru տիրույթով բազմաթիվ կայքեր չեն բացվում։ Սոցցանցերում ենթադրություններ են անում, որ խափանման մեղավորը կարող է լինել մագնիսական հզոր փոթորիկը։-0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
21:17 30.01.2024