Մեդիափորձագետը պարզաբանել է, թե ինչու էին հայկական դասագրքերի QR կոդեր տանում դեպի թուրքական դրոշով կայք (ՖՈՏՈ)
ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ Մեդիափորձագետ, տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը Facebook–յան իր էջում գրառում է կատարել՝ բացատրելով, թե ինչու են մի շարք դասագրքերի QR կոդեր տանում դեպի կայք, որտեղ թուրքական դրոշ է պատկերված։
«Քանզի վասնզի ինձ հա գրում են, ասեմ։ Մի շարք դասագրքերի վրայի QR կոդերը տանում են դբա սենց ( էս պահին արդեն անջատել են թուրքական դրոշը, կայքը պարզապես անջատված է)։ Հրատարակչությունը , որը տվյալ գրքերն ա տպել ու տեղադրել քյուառները, ժամանակավոր կորցրել էր կայքը, որը կոտրել էին թուրքական հաքերները։ Բայց, վերջին երկու շաբաթում արդեն երկրորդ անախորժությունն ա QRների հետ, գալիս ենք պարզ եզրակացության. թվային խաղալիքներ ստեղծելուց հարկավոր է տաս անգամ չափել, հետո նոր տպել», – գրել է Մարտիրոսյանը։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
12:24 30.11.2023