Ադրբեջանցի հակերները կոտրել են ավելի քան 30 հայկական կայքեր
ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի. /ԱՌԿԱ/. Ադրբեջանցի հակերները կոտրել են ավելի քան 30 հայկական կայքեր, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեց տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։
«Ամեն տարի, այսպես կոչված, «սև հունվարին» ադրբեջանցի հակերներy հարձակվում են հայկական կայքերի վրա, նրանք կոտրել են ավելի քան 30 կայք, և ակցիան կարող է շարունակվել», – ասաց Մարտիրոսյանը։
Նրա խոսքերով` կոտրված կայքերից ամենալուրջը «Գալա» հայկական լրատվամիջոցի կայքն է, ինչպես նաև «Մուլտիգրուպ» կորպորացիայի և ավանդաբար Ղարաբաղի քաղաքական կայքերը։
Նա նաև նշեց, որ գրոհներն իրականացվել են առանձին մշակողների կայքերի խմբերի վրա։
1990 թ.–ի հունվարի 13–20–ը Բաքվում տեղի ունեցած հայկական ջարդերի հետևանքով գազանաբար սպանվել են հարյուրավոր հայեր։ Ջարդերը լավ կազմակերպված էին, հանցագործներն ունեին հայերի ցուցակներն ու նրանց հասցեները։ Բաքվի ջարդերի դադարեցման համար խորհրդային զորքեր են մտցվել։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
13:52 20.01.2014