Հայ–ադրբեջանական publicdialogues.info ինտերնետ–հարթակի նպատակը շփումներ հաստատելն է. Կենտրոնի ղեկավար

Հայ–ադրբեջանական publicdialogues.info ինտերնետ–հարթակի նպատակը շփումներ հաստատելն է. Կենտրոնի ղեկավար

ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի. /ԱՌԿԱ/. «Ռեգիոն» հայկական հետազոտական կենտրոնի և Խաղաղության ու ժողովրդավարության ադրբեջանական կենտրոնի նախաձեռնությամբ ստեղծված publicdialogues.info ինտերնետ–հարթակն ուղղված է երկու երկրների ներկայացուցիչների միջև շփումների հաստատմանը, չորեքշաբթի Երևանում հայտնեց «Ռեգիոն» կենտրոնի տնօրեն Լաուրսա Բաղդասարյանը։

«Մենք փորձում ենք կապեր հաստատել տարբեր գործիչների և մասնագետների հետ ու ընդլայնել նրանց շրջանակը»,– ասաց Բաղդասարյանը բրիտանական կառավարության ֆինանսական աջակցությամբ ստեղծված կայքի շնորհանդեսի ժամանակ։

Նա հայտնեց, որ փետրվարի 18–ին նմանատիպ շնորհանդես էլ կկայանա Բաքվում։ «Ադրբեջանում նոր կայքի մասին տեղեկությունը տարածվել է, և արդեն արձագանք կա` ինչպես խիստ բացասական, այնպես էլ` դրական»,– նշեց կենտրոնի ղեկավարը։

publicdialogues.info–ն Հայաստանի և Ադրբեջանի` երկու հասարակությունների կենսագործունեության տարբեր ոլորտներ ներկայացնող մասնագետների հեռակա և վիրտուալ շփումների նոր հարթակ է։ Ընթերցողները կարող են ոչ միայն հավաստի տեղեկություն ստանալ ժամանակակից Հայաստանի և Ադրբեջանի մասին, այլ նաև զուգահեռներ անցկացնել երկու երկրների տարբեր ոլորտների իրավիճակների միջև։

Մամուլի համար զուգահեռ հարցազրույցները և կայքի համար տեսանյութերը դրվում են երկու երկրների փորձագետների և այլ մասնագետների հետ և արտացոլում են այն ոլորտների ընթացիկ իրավիճակը, որոնք պարտադիր չէ, որ ուղիղ կապ ունենան Ղարաբաղյան հակամարտության և հայ–ադրբեջանական հարաբերությունների հետ, բայց միևնույն ժամանակ ոչ պակաս կարևոր դեր են խաղում երկու հակամարտող հասարակությունների կյանքում։ Զույգ հարցազրույցների այս շարքը զուգահեռաբար հրապարակվում է Հայաստանի («Առավոտ» թերթ) և Ադրբեջանի («Նովոյե վրեմյա» թերթ) մամուլում։

Բացի այդ, ինտերնետ–բանավեճերի ընթացքում հայ և ադրբեջանցի վերլուծաբանները երկու–երեք օրերի ընթացքում միջազգային զարգացման արդիական խնդիրների համատեղ քննարկման, իրենց գնահատականները և ընկալումները հակառակ կողմի գործընկերների մոտեցումների հետ համադրելու հնարավորություն կունենան։

Կայքում նաև համատեղ մամուլի ասուլիսներ են անցկացվելու։ Հայ և ադրբեջանական տարբեր ԶԼՄ–ների լրագրողներ հնարավորություն կունենան մասնակցել տարբեր երկրների` արդիական հարցերի և գործընթացների մասնագետների համատեղ մամուլի ասուլիսներում և ստացված մեկնաբանությունները հրապարակել իրենց ԶԼՄ–ների թողարկումներում։

Բաղդասարյանի խոսքով, այս ձևաչափում ընդգրկված են 19 հայ և ադրբեջանական ԶԼՄ–ներ։ «Դրանք հիմնականում էլեկտրոնային պարբերականներ են, որոնք օպերատիվ օգտագործում են նյութերը մամուլի ասուլիսների հետ»,– նշեց նա։

Եվս մեկ բաժինը` «Էլեկտրոնային տեղեկագրեր` Հայաստան և Ադրբեջան» պատկերացում են տալիս «Ռեգիոն» հետազոտական ինստիտուտի և Խաղաղության ու ժողովրդավարության կենտրոնի համատեղ աշխատանքի արդյունքում ստացված պրոդուկտների մասին։

Հայաստանում Մեծ Բրիտանիայի Արտակարգ և Լիազոր դեսպան Քեթի Լիչը շնորհանդեսի ընթացքում նշեց, որ Լոնդոնը փորձում է աջակցել համատեղ այնպիսի նախագծերի իրագործմանը, որոնք մոտեցնում են մարդկանց` օգնելով նրանց շփվել և միասին աշխատել։

«Մենք փորձում ենք օժանդակել հատկապես այն ծրագրերին, որոնք լրացնում են փաստերի վրա հիմնված տեղեկության պակասը, որ մարդիկ կարողանան ավելի լավ ճանաչել միմյանց»,– ասաց Լիչը։

Ըստ նրա` ձգձգված հակամարտության ընթացքում համացանցը հակառակ կողմի հասցեին ուղղված վիրավորանքների ևս մեկ գործիք դարձավ։

«Կարծում ենք, որ համացանցը պետք է դառնա այն հարթակը, որտեղ իրավիճակը փոխել ցանկացող մարդիկ կարող են շփվել և օրինակ ծառայել ուրիշների համար` աջակցելով համագործակցությանը։ Շատ ուրախ ենք, որ կարողացանք ֆինանսավորել լավ կազմակերպած և իրագործված մի նախագիծ։ Վստահ եմ, որ այս կայքը հավաստի տեղեկության աղբյուր կդառնա»,– ասաց դեսպանը։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

20:04 16.01.2013



 
« May 2024

Mon
Tue
Wed
Thu
Fri
Sat
Sun
 
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 
 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×
سكس ايطالى مترجم pornosexarab.com مساهدة افلام سكس desi cute girl nude pornthash.mobi sex photos photos photos pyra hentai freecartoonporn.info monokage no irisu bangali video xxx pornofantasy.net oka manusu xxxcp indianpornxvideos.net gadiwala
hard fucking xvideo pornlake.mobi hot sxi video indian voyeur hotindianporn.mobi romance with teacher xxx kashmiri girls onlyporn.mobi www.nodutu lokaya.lk desiporntubes erocum.info desi clean pussy prone xxx stripvidz.net hislust com
chudai wali video download desipornscandals.com sauth sax mms sex movie hdtporno.org xxx vedios kerala ssrmovies com kompoz2.com full hd bf sex pone video indianhottube.com new mms girl reshma video clip likeporn.mobi babaji sex video