ArmIGF 2015 առաջին համաժողովը կանցկացվի սեպտեմբերի 7-8-ը Երևանում
ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի. /ԱՌԿԱ/. ArmIGF 2015 առաջին համաժողովը կանցկացվի սեպտեմբերի 7-8-ը Երևանում։
Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեց տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը, համաժողովին կմասնակցեն բիզնեսի, պետական կառույցների, տեխնիկական և ակադեմիական ընկերակցության ներկայացուցիչներ և արտասահմանյան փորձագետներ։
«Կհավաքվեն շահագրգիռ կողմերը և կքննարկեն համացանցի բոլոր խնդիրները։ Իմաստն այն է, որ բոլորը, ինչպես նաև պետությունը, համակարծիք են այն հարցում, որ համացանցի խնդիրները կարող են լուծվել միայն համատեղ ուժերով` պետության, բիզնեսի, քաղաքացիական հասարակության», – նշեց Մարտիրոսյանը։
ArmIGF 2015 ընթացքում կքննարկվեն Հայաստանում տեղեկատվական հասարակության զարգացման խնդիրները, կիբեռհանցագործությունների հետ պայքարը, hay դոմենի հարցը։
Միջոցառումը կանցկացվի Հայաստանի տրանսպորտի և կապի նախարարության աջակցությամբ։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
21:17 31.07.2015